Եվրոպական հետազոտական և կրթական ցանցերի ամպային տեխնոլոգիաների հարցերով պատասխանատուներն ու առաջատար ամպամատակարարող կազմակերպությունները հավաքվել էին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EaPConnect» և «GÉANT» նախագծերի կողմից կազմակերպված աշխատաժողովի ներքո ուսումնական միջոցառումների շարքի անցկացման համար:
Մասնակիցներին մարտի 4-ից 5-ը Կիպրոսի Նիկոսիա քաղաքում ընդունել է «CyNet» ընկերությունը: Միջոցառումը կազմակերպվել էր եվրոպական պետությունների ու Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների ազգային հետազոտական և կրթական ցանցերի (ԱՀԿՑ-ներ) միջև գիտելիքների փոխանակումը դյուրացնելու նպատակով:
GÉANT-ի ամպային տեխնոլոգիաների թիմն՝ ուսուցման և մշակման «GLAD» թիմի հետ համագործակցությամբ, ներկայացրեցին «GÉANT Cloud» պորտֆոլիոն, հասանելի գործիքների շրջանակն ու ամպային ծառայությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նորագույն ամպային տեխնոլոգիաների հետ և դրանք քննարկելու AWS-ի, Microsoft-ի ու Google-ի փորձագետների հետ, ինչպես նաև՝ հասկանալու ամպերի օգտագործման շուրջ վերջիններիս մոտեցումները: Նշված երեք պրովայդերների ներկայությունը մեծ օգուտ տվեց ԱՀԿՑ-ների ամպային տեխնոլոգիաների պատասխանատուներին: Ներկայացումները ամպերի օգտագործման վերաբերյալ բարձր մակարդակի տեսանկյուն ապահովեցին ԱՀԿՑ-ների հաճախորդների համար, ինչպես նաև տրամադրեցին թե տեխնիկական մանրամասներ, և թե ամպերի օգտագործման դեպքերի օրինակներ:
«Աշխատաժողովը եզակի հնարավորություն տվեց՝ ծանոթանալու խոշոր ամպային պրովայդերների ներքին ԴՆԹ-ին և հասկանալու դրանց վաճառքի փիլիսոփայությունն ու ծառայությունների զարգացման ռազմավարությունը»,- նշում է բելառուսական «BASNET» կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսեյ Բելոցերկովսկին:
ԱՀԿՑ համայնքի ներսում փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունը թույլ է տալիս արագորեն սովորել հետազոտությունների և կրթության ոլորտում ամպային ծառայությունների լավագույնս օգտագործման միջոցները:
«EaPConnect» ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանային հետազոտական և կրթական ցանց ստեղծել Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի համընդհանուր նպատակը թվային խզման մեղմացումը, ներտարածաշրջանային կապակցելիության բարելավումը և գլոբալ հետազոտական ու կրթական համագործակցություններում տեղի գիտաշխատողների, ուսանողների և գիտնականների մասնակցությունը դյուրացնելն է: