«ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ստարտափ ծրագրի մեկնարկ

  • Ամսաթիվ: 06/12/19
  • Կիսվել:

«ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ստարտափ ծրագիրը կազմակերպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ նպատակ ունենալով սփյուռքահայ ձեռնարկատերերին աջակցել ստարտափեր հիմնել Հայաստանում: Ծրագրի թիրախում հետևյալ ոլորտներն են. ֆինանսական տեխնոլոգիաներ, սոցիալական տեխնոլոգիաներ, մաքուր տեխնոլոգիաներ, կառավարման տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, բիո տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն, ճարտարագիտություն և այլն:

Ծրագրի մեկնարկը կտրվի UWC Դիլիջան քոլեջում դեկտեմբերի 16-ից 20-ը կայանալիք քառօրյա միջոցառմամբ:

Ծրագրի հաղթողները կստանան 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ և արագացման (ակսելերացիայի) հնարավորություններ:

Ստարտափ էկոհամակարգում հետագա համագործակցությունը խթանելու նպատակով EY-ը (Էրնսթ ընդ Յանգ) ծրագրի մեկնարկային միջոցառման շրջանակներում կկազմակերպի տեղեկատվական հանդիպում, որը մաս կկազմի ԱլԳ ստարտափ շաբաթվան: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ծրագրի կայքէջ:


Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը