«EU4Digital» ծրագրի թվային շուկաների ներդաշնակեցման հարցերով հայաստանյան համակարգողը կմասնակցի պանելային քննարկման, որը կազմակերպվելու է Համաշխարհային բանկի խմբի կողմից դեկտեմբերի 11-ին Հայաստանում անցկացվող «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» խորագրով աշխատաժողովի շրջանակներում: Աշխատաժողովը կհամախմբի ՀՀ կառավարության տարբեր գերատեսչություններին և մասնավոր հատվածի, հիմնական ՏՏ ընկերությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչներին, ովքեր քաղաքական երկխոսություն և տեխնիկական քննարկումներ կծավալեն որոշակի գործողությունների շուրջ, որոնք կարող են օգնել արագացնել Հայաստանում բարձր տեխնոլոգիական հատվածների զարգացումը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը: