երկրների թվով 20 փորձագետների՝ բլոկչեյն տեխնոլոգիաների վերաբերյալ ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի ընդլայնմանն ուղղված եռօրյա միջոցառման շրջանակներում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ից 13-ը՝ Իսպանիայի Մալագա քաղաքում:
Կապերի ընդլայնմանն ուղղված միջոցառումը նախատեսված էր ԱլԳ տարածաշրջանի՝ բլոկչեյն տեխնոլոգիաների հետ առնչվող նորաստեղծ (ստարտափ) և ընդլայնվող (սքեյլափ) ընկերությունների, գործարար ասոցիացիաների, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպությունների ու քաղաքականություն մշակողների համար: Այն տեղի ունեցավ «Կոնվերգենցիա: Բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի շրջանակում: Կապերի ընդլայնմանն ուղղված միջոցառմանն Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող փորձագետներին միացան ևս երկու փորձագետներ ԵՄ հաստատություններից՝ Եվրոպական միության առաջավոր փորձով կիսվելու համար:
Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց ավելի լավ տեղեկանալ ԱլԳ տարածաշրջանի մյուս երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև կապեր հաստատել ԱլԳ տարածաշրջանի և Եվրոպական միության մասնագետների ու որոշում կայացողների հետ:
«Այս միջոցառումը բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում կարգավորումների, ստանդարտացման և տնտեսության տարբեր հատվածներում կիրարկման ներկա վիճակի, ինչպես նաև բիզնեսներին ու կառավարություններին բլոկչեյն տեխնոլոգիաների կողմից առաջարկվող առավելությունների ու արդյունավետության մասին տեղեկանալու լավագույն առիթ էր»,- ասաց Մոլդովայի Հանրապետության Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Անդրեյ Կուչկան՝ ավելացնելով. «Այս ուղղությամբ ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունն անհրաժեշտ է` տվյալ ոլորտում լավագույն օրինակներն ուսումնասիրելու և կանոնակարգերը տեղայնացնելու, կրթական ու ձեռնարկատիրական ծրագրերից օգտվելու, մեր երկրում բլոկչեյն համայնքի զարգացումը խթանելու նպատակով»:
Նոյեմբերի 13-ին Բլոկչեյն տեխնոլոգիաների գլխավոր համաշխարհային համաժողովի շրջանակներում անցկացվեց «Թվային նորարարությունները, բլոկչեյն տեխնոլոգիաներն ու սքեյլափները զարգացող շուկաներում» խորագրով ԱլԳ տարածաշրջանին նվիրված պանելային քննարկում, որն EU4Digital-ին հնարավորություն ընձեռեց կոնվերգենցիայի համաժողովի մասնակիցներին ներկայացնել տարածաշրջանի մասին իր տեսլականը (տես պրեզենտացիան):
Համատեղ աշխատանքը մասնակիցներին օգնեց ավելի լավ հասկանալ միմյանց և ստեղծել վստահության մթնոլորտ, որը կնպաստի հետագա համագործակցությանը: Մասնակիցները հայտնեցին Արևելյան գործընկերության, ինչպես նաև Եվրոպական միության երկրները ներկայացնող մասնագետների ու որոշում կայացողների հետ
կապերի հաստատման մասին: Այսպես, ԱլԳ երկրների ներկայացուցիչների պարագայում 1 անձի հաշվով միջինում հաստատվել է 12 կապ (ընդհանուր առմամբ` շուրջ 240 կապ), իսկ ԵՄ երկրների ներկայացուցիչների պարագայում 1 անձի հաշվով միջինում հաստատվել է 10 կապ (ընդհանուր առմամբ` շուրջ 20 կապ):
Այս միջոցառման շնորհիվ EU4Digital-ին հաջողվեց գրավել նաև ԵՄ-ում բլոկչեյնի ոլորտում հիմնական քաղաքականություն մշակողների և կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՄ միասնական թվային շուկայի տնօրենի, Եվրոպական բլոկչեյն գործընկերության քաղաքականության հարցերով խմբի տնօրենի և Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիայի (INATBA) տնօրենի ուշադրությունը:
«Միջոցառումը լավ էր կազմակերպված, կառուցվածքային էր և արդյունավետ: Ինձ դուր եկավ բոլոր մասնակիցների միջև մտագրոհի գործընթացը, ովքեր ներկայացնում էին ԱլԳ-ն և ԵՄ-ը: Ես ուրախ կլինեմ շարունակել միջոցառման ընթացքում քննարկված գաղափարները և մոտ ապագայում կյանքի կոչել դրանք»,- ասաց Առաջնորդների «Oracle» համաշխարհային ասոցիացիայի (GOAL) հիմնադիր և նախագահ Լեյլա Բաղիրզադեն, ով Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկն էր Մալագայում:ՏՀՏ նորարարությունների ուղղությամբ իր կենտրոնացման շրջանակներում Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում ՏՀՏ հետազոտությունների, ստարտափ և նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված բարեփոխումներին ու գործողություններին՝ հիմնվելով ԵՄ փորձառության և լավագույն փորձերի վրա: