30/04/2024
EU4Digital-ն առաջին դասընթացն է անցկացրել ԱլԳ երկրների նորարարական կլաստերների համար
«EU4Digital» ծրագիրը 2024 թվականի ապրիլի 18-ին կազմակերպել էր կարողությունների զարգացման եւ գործնական կապերի հաստատման միջոցառում, որին միացել էին Արեւելյան գործընկերության (ԱլԳ) 70 նորարարական կլաստերների եւ կլաստերների կառավարման նորաստեղծ կազմակերպությունների շուրջ 85 ներկայացուցիչներ: EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներկայացնող մասնակիցներին հավաքել էր հատուկ ուսումնական միջոցառման շրջանակներում, որն EU4Digital-ի՝ ավելի վաղ՝ այս տարվա ապրիլ ամսին հայտարարված նորարական կլաստերների համար նախատեսված նոր գործունեության մաս է կազմում։
Իմանալ ավելին-
06/11/2019
Ավելի լավ և ավելի էժան ինտերնետ` Հարավային Կովկասում հետազոտությունների և կրթության համար` շնորհիվ «EaPConnect» ծրագրի
Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ուսանողները, հետազոտողներն ու գիտնականները այլևս կկարողանան ավելի լավ համագործակցել միջազգային մակարդակում՝ շնորհիվ առավել մրցունակ շուկայական գներով և բարելավված ինտերնետային կապի, որը հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսավորմամբ Արևելյան գործընկերության տարածքում գործող «EaPConnect» ծրագրի աջակցությամբ:
Իմանալ ավելին -
30/09/2019
Կապը մշակույթի հետ՝ Արևելյան գործընկերության Էլեկտրոնային ենթակառուցվածքների գիտաժողովում
Երևանում տեղի է ունեցել Հայաստանում նմանը չունեցող մշակութային-տեխնոլոգիական իրադարձություն, որի շրջանակում Իտալիայում և Հայաստանում գտնվող երգչախմբերը համաժամ կենդանի ելույթ են ունեցել՝ շնորհիվ տվյալների փոխանցման տեխնոլոգիայի , որը Հայաստանում ներդրվել է ԵՄ ֆինանսավորմամբ գործող «EaPConnect» ծրագրի կողմից: Ելույթը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ից 26-ը կայացած Արևելյան գործընկերության Էլեկտրոնային ենթակառուցվածքների 4-րդ գիտաժողովի շրջանակներում (EaPEC 2019):
Իմանալ ավելին -
04/09/2019
Արևելյան գործընկերության էլեկտրոնային ենթակառուցվածքների համաժողով
Արդեն բաց է Արևելյան գործընկերության Էլեկտրոնային ենթակառուցվածքների 2019 թվականի համաժողովի համար գրանցումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ից 26-ը՝ մայրաքաղաք Երևանում:
Իմանալ ավելին