UNCTAD eWeek-ը կայուն եւ ներառական ուղի է նախանշում դեպի թվային տնտեսություն
Ամսաթիվ: 03/01/24
2023 թվականի դեկտեմբերի 4-ից 8-ը կայացած UNCTAD eWeek 2023-ի ավելի քան 3500 մասնակիցներ քննարկել են, թե ինչպես կարելի է թվային հնարավորությունները վերածել ընդհանուր եւ կայուն զարգացման ձեռքբերումների: Առցանց եւ Ժնեւում (Շվեյցարիա) անցկացված Միավորված ազգերի կազմակերպության Առեւտրի եւ զարգացման համաժողովը (UNCTAD) հավաքել էր կառավարությունների ղեկավարների, գործադիր տնօրենների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլ հիմնական շահագրգիռ կողմերի 159 երկրներից:
«Ձեւավորելով թվային տնտեսության ապագան» խորագրի ներքո անցկացված UNCTAD eWeek 2023 միջոցառմանն անդրադարձ կատարվեց սոցիալական եւ տեխնիկական կարեւորագույն խնդիրներին, ինչպիսիք են թվային հարթակների եւ արհեստական բանականության կառավարումը, էկոլոգիապես մաքուր թվային գործելակերպերի խթանումը, թվային տնտեսության մեջ կանանց հզորացումը եւ զարգացող երկրների թվային պատրաստվածության զարգացումը: Այս խորագիրը դիտարկվեց որպես ավելի ներառական թվային տնտեսության համար գլոբալ աջակցությունը մոբիլիզացնելու հրատապ կոչ՝ ապահովելու, որ զարգացման առաջնագծում գտնվող երկրները հետ չմնան:
Մասնակիցները վերստին գործողությունների հստակ կոչ հնչեցրին. ընդլայնել թվային պատրաստվածությունը խթանելու եւ արդյունավետ կառավարման շրջանակներ ստեղծելու գլոբալ ջանքերը: Բոլորի համար ավելի լավ թվային ապագայի ձեւավորումը կախված է հավաքական հանձնառությունից եւ ներառական, գլոբալ համագործակցությունից:
Թվային ենթակառուցվածքներ եւ հմտություններ. առաջնորդները համաձայնել են, որ առավել քիչ զարգացած երկրներին հզորացնելու հրատապ անհրաժեշտության կա՝ թվային ենթակառուցվածքների, կապի հասանելիության, հմտությունների եւ կարգավորող շրջանակների բարելավման միջոցով:
Տվյալների կառավարում. փորձագետներն ընդգծեցին տվյալների, թվային հարթակների եւ արհեստական բանականության նման տեխնոլոգիաների նկատմամբ գլոբալ կառավարման մոտեցման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ապահովել հավասար հասանելիություն, ընդհանուր օգուտներ, ինչպես նաեւ հավասարակշռություն նորարարությունների ու մարդու եւ սոցիալական իրավունքների պաշտպանության միջեւ:
Շրջակա միջավայրի կայունություն. քննարկումներն ընդգծեցին թվային տնտեսության բնապահպանական հետքի կրճատման կարեւորությունը՝ սարքերի արտադրության մեջ նորարարությունների օգտագործման, ինչպես նաեւ թափոնների ավելի լավ կառավարման եւ սպառողների իրազեկման ու վերականգնվող էներգիայի արագ անցման միջոցով:
Կանանց հզորացում. մասնակիցներն ընդգծեցին թվային տնտեսության մեջ կին ձեռներեցներին աջակցելու կարեւոր անհրաժեշտությունը՝ հատկապես կենտրոնանալով նրանց համար ֆինանսների հասանելիության բարելավման եւ քաղաքականության մշակման գործընթացներում նրանց ակտիվ ներգրավման վրա:
Լրացուցիչ տեղեկատվություն
UNCTAD eWeek-ը կառուցողական եւ ներառական երկխոսության հարթակ է, որը թույլ է տալիս գեներացնել գաղափարներ եւ գործողություններ, որոնք կարող են նպաստել գլոբալ ջանքերին, մասնավորապես՝ ընթացիկ ՄԱԿ-ի Համաշխարհային թվային համաձայնագրի գործընթացին, որն ուղղված է բոլորի համար բաց, ազատ եւ անվտանգ թվային ապագայի խթանմանը։
Միջոցառումը կազմակերպվել է Շվեյցարիայի կառավարության եւ այլ դոնորների, ինչպես նաեւ UNCTAD-ի գլխավորած eTrade for all նախաձեռնության գործընկերների աջակցությամբ եւ կավարտվի համատեղ հռչակագրով: Միջոցառման հետ կապված զարգացումներին կարելի է հետեւել սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #UNCTADeWeek 2023 հեշթեգը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: