Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով. «WCIT 2019»-ը՝ Երևանում
Ամսաթիվ:
06/10/19 to 09/10/19
Հայաստանում հոկտեմբերի 6-9-ը կկայանա Տեղեկատվական
տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT), որը ներառելու է տարբեր թեմաներով
քննարկումներ՝ արհեստական բանականությունից ու վիրտուալ իրականությունից մինչև
խելացի քաղաքներ ու կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն և այլն:
Միջոցառումը
ներդրումներ ներգրավելու հնարավորություն կդառնա: Այդ մասին լրագրողներին ասել է Ինֆորմացիոն
տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Տեղեկատվական
տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը նշանակալի միջոցառում է, որը հիմնադրվել
է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) կողմից:
Դաշինքն իրենից ներկայացնում է 83 երկրների ՏՀՏ ասոցիացիաների կոնսորցիում, որոնք,
իրենց հերթին, ներկայացնում են արդյունաբերության 90%-ը:
40 տարի շարունակ
տեխնոլոգիական ոլորտի առաջնորդները՝ գործադիր տնօրեններ և ներդրողներ,
քաղաքականություն մշակողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ և տեխնոլոգներ,
հավաքվել են այս ամենամյա միջոցառմանը` քննարկելու ոլորտում առկա վիճակը, ուր է
այն շարժվում և ինչ է նշանակություն դա ունի մեր ապագայի համար: Նախորդ
բանախոսների թվում եղել են Բիլ Քլինթոնը, Վինթ Սերֆը, Բիլ Գեյթսը, Ջիննի Ռոմեթին,
Լարի Էլիսոնը, Էնն Մալկահին, Ֆաքիր Չանդ Կոհլին և Մայքլ Դելլը:
Միջոցառմանը
կմասնակցեն 2000-ից ավելի պատվիրակներ՝ ավելի քան 70 երկրներից, ինչպես նաև՝ ավելի
քան 80 փորձագետ – պանելիստներ:
Այս տարի ՏՏ
համաշխարհային համաժողովը կանցկացվի «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիքներ և վտանգներ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում
հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները
թե դրական, թե բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են
ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության,
ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Առանցքային թեմաների թվում են.
Արհեստական բանականություն
Էլեկտրոնային առողջապահություն
Կլիմայական փոփոխություն
Իրերի ինտերնետ (IoT)
Էլեկտրոնային կոմերցիա
Խելացի քաղաքներ
Ազգային թվային օրակարգեր
ՏՀՏ ազդեցությունը կրթության ոլորտում
Ստարտափեր և ինկուբատորներ
Թվային ներառականություն և հավասարություն
ՖինՏեխ
Հաջորդ միլիարդի միացում
Ապակենտրոնացում
Կիբերանվտանգություն
Կանայք տեխնոլոգիաներում
Հայաստանը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքին (ՏՏԾՀԴ) անդամակցել է 2004 թվականին: 2014 թվականին ԻՏՁՄ-ն ձեռք է բերել «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: