Արեւելքի եւ Արեւմուտքի հանդիպում ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործնական կապերի ընդլայնման «Startup Bridge» միջոցառմանը
Ամսաթիվ: 31/07/23
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ստարտափների ներկայացուցիչները «Ստարտափ կամուրջ. Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» (Startup Bridge: East meets West) միջոցառման շրջանակներում հանդիպել են Ֆրանսիայի եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) նորարարական էկոհամակարգերի ներկայացուցիչների հետ։ «EU4Digital» ծրագիրը ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ուղղված այս միջոցառումը կազմակերպել էր Expertise France-ի հետ համագործակցությամբ: 2023 թվականի հունիսի 16-ին Փարիզում անցկացված միջոցառումը հյուրընկալվել էր Wilco-ի կողմից՝ նորարարության արագացուցիչ, որն արժեքաստեղծ գործունեություն է ծավալում ինչպես ստարտափների, այնպես էլ փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար:
«Ստարտափ կամուրջ»-ին իրենց մասնակցությունը բերեցին ԱլԳ ստարտափների ավելի քան 30 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱլԳ եւ ֆրանսիական էկոհամակարգերի առանցքային դերակատարներ եւ ներդրողներ: Միջոցառման ընթացքում ստարտափները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց արժեքային առաջարկները, փոխանակվելու փորձով եւ ավելի լավ պատկերացում կազմելու ԵՄ շուկաների եւ վենչուրային ներդրողների ակնկալիքների մասին:
Արեւելյան գործընկերության երկրների ստարտափների հետ հանդիպելու հետաքրքրություն հայտնած ԵՄ նորարարական ներդրողների եւ էկոհամակարգերի ներկայացուցիչների թվում էին Crosspring, Heritage Holdings, Omnes Capital, Techmind, Bpifrance – EuroQuity, Kerys.co, Schoolab, Agoranov Incubator եւ Wilco Accelerator կազմակերպությունները: Գրանցված կազմակերպություններից շատերը հատուկ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային իր նորարարական էկոհամակարգի վերակառուցման գործում՝ La French Tech Kyiv/ Ֆրանս-ուկրաինական առեւտրաարդյունաբերական պալատ, Ուկրաինա-լյուքսեմբուրգյան առեւտրի պալատ, Ensemble Ukraine եւ Business France Ukraine:
Միջոցառումից առաջ եւ դրա ընթացքում ՏՀՏ նորարարությունների ավագ փորձագետ Խեսուս Լոզանոն ստարտափների հետ կիսվեց ներդրողներին հաջողությամբ ներկայանալու խորհուրդներով եւ հնարքներով: «EU4Digital»-ի թիմի ղեկավար Արթուրաս Պիլիպոնիսը մասնակիցներին հրավիրեց ուսումնասիրել եւ օգտագործել 2022 թվականին «EU4Digital» ծրագրի կողմից Dealroom-ի հետ համագործակցությամբ գործարկված ԱլԳ ստարտափ էկոհամակարգի հարթակի հզոր գործիքակազմը: Այս հարթակը օգնում է տեսնել ստարտափների ներդրումային հնարավորությունների ողջ ներկապնակը եւ իրականացնել որոշակի էկոհամակարգային լանդշաֆտների քարտեզագրում:
ՏՀՏ նորարարությունների ոլորտային միջոցառումների մասին
EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ուղղությունը գործնական կապերի ընդլայնմանն ուղղված միջոցառումներ է կազմակերպում՝ դյուրացնելու ԱլԳ տարածաշրջանում մասնագիտական համայնքների եւ ցանցերի ստեղծումը: Միջոցառումները երկկողմ եւ բազմակողմ կամուրջներ են կառուցում ԱլԳ կազմակերպությունների եւ ԵՄ շահագրգիռ կողմերի միջեւ՝ ԱլԳ տարածաշրջանի շահագրգիռ կողմերինհնարավորություն ընձեռելով ավելի խորն ըմբռնել ԵՄ համապատասխան լավագույն պրակտիկաները, ինչպես նաեւ համատեղ գործունեության եւ նախագծերի միջոցով հնարավոր դարձնելով այդ պրակտիկաների փոխանցումը Արեւելյան գործընկերության երկրներին: Միջոցառումներն ուղղված են կոնկրետ լսարանների՝ ընտրված պետական գերատեսչությունների, ասոցիացիաների եւ ցանցերի, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպությունների, ինչպես նաեւ ՏՀՏ նորարարության էկոհամակարգի այլ դերակատարների ներկայացուցիչներից:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: