Հանդիպել են Արևելյան գործընկերության և Եվրամիջերկրածովյան կարգավորողները

  • Ամսաթիվ: 18/10/21
  • Կիսվել:

Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին Դուբրովնիկում կայացած BEREC-EaPeReg-EMERG-Regulatel ձևաչափով գագաթաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել Եվրոպական միջերկրածովյան կարգավորողների խմբի (EMERG) իրենց գործընկերների հետ, որի ժամանակ կողմերը համաձայնության են եկել մի շարք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Մասնավորապես, առաջին թեման EaPeReg-ի և EMERG-ի միջև փոխըմբռնման հուշագրի (ՓՀ) կնքումն էր: Այն լավարկելու է տվյալ ոլորտները եվրոպական իրավանորմատիվային դաշտին մոտարկելուն ուղղված ջանքերը:

Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել մի քանի այլ հարցերի շուրջ.

  • Ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներով աշխատաժողովների կազմակերպում.
  • Միակցման և 5G կանոնակարգերի ուղղությամբ լավագույն պրակտիկաների և փորձի փոխանակում, NGA/VHCN-ի ներդրման խթանում, շուկաներում և ծառայություններում, ինչպես նաև միջազգային ռոումինգի և IMTR-ի ոլորտներում մրցակցության խթանում:

Նորություններ

Ցուցադրել բոլորը