EU4Digital-ի միջոցառումն ընդգծեց Արևելյան գործընկերության երկրներում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման և կարգավորման կարևորությունը
Ամսաթիվ: 15/03/23
Լոգիստիկ ոլորտում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) ներդրման կարևորությունն ու առավելությունները գտնվում էին 2023 թվականի հունվարի 31-ին Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերի համար կազմակերպված միջոցառման առանցքում։ EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի հարցերով մասնագիտական թիմը կազմակերպել էր այս միջոցառումը՝ բարձրացնելու eFTI-ի և Եվրամիության eFTI կանոնակարգի մասին իրազեկության մակարդակը, ինչպես նաև նպաստելու դրանց ավելի խորքային ըմբռնմանը։
Միջոցառման ընթացքում տրվեց նաև «Թվային տրանսպորտային միջանցքներ» (eFTI ներդրում) գործողության մեկնարկը, որն իրականացվում է «EU4Digital» ծրագրի II փուլի էլեկտրոնային առևտրի ուղղության շրջանակում։ Այս գործողությունն ուղղված է Արևելյան գործընկերության երկու ընտրված երկրներում էլեկտրոնային բեռնափոխադրումների ենթակառուցվածքի ստեղծման ճանապարհային քարտեզի մշակմանը և eFTI կանոնակարգի ներդրմանը:
Միջոցառումը բացեց «EU4Digital» ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը: Նա խոսեց Եվրամիության և Արևելյան գործընկերության լոգիստիկ ոլորտների միջև ներդաշնակեցված գործընկերության անհրաժեշտության մասին։
EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի թիմի ղեկավար Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն ընդգծեց բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման առավելությունները, որոնցից են՝ տրանսպորտի ոլորտում թափանցիկության և արդյունավետության բարձրացումը, ծախսերի կրճատումը, բիզնեսի և պետության միջև (B2A) տվյալների փոխանակման դյուրացումը և հարակից բնապահպանական օգուտները: Նա ընդգծեց ԵՄ-ում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման չափանիշները սահմանող eFTI կանոնակարգի կարևորությունը և ներկայացրեց, թե ինչպես կարող է այն աջակցել Արևելյան գործընկերության երկրներում տրանսպորտային ոլորտի զարգացմանը:
Ոլորտի փորձագետները ներկայացրին բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակմանը և eFTI կանոնակարգին վերաբերող վերջին զարգացումներն ու միտումները տարածաշրջանում։
ԵՄ-ի կողմից կիրառվող թվային լոգիստիկ լուծումների հարցերով փորձագետ Ռիշարդաս Բեդուլսկիսը խոսեց Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում eCMR-ի (լոգիստիկայի ոլորտի համար անթուղթ փաստաթղթաշրջանառության լուծում) թեստավորման DIGINNO-Proto և DINNOCAP հաջողված պիլոտային նախագծերի մասին։ Որպես հիմնական առավելություններ նշվեցին լոգիստիկ փոխադրողների ծանրաբեռնվածության և թղթային փաստաթղթաշրջանառության նվազումը, ինչպես նաև բիզնեսի և պետության միջև տվյալների փոխանակման արագացումը։
Իրավական հարցերով և լոգիստիկ տվյալների փոխանակման եվրոպական ստանդարտների գծով փորձագետ Վալտեր Տրեզեկը հակիրճ խոսեց Թվային տրանսպորտի և լոգիստիկայի ֆորումի (DTLF) նորագույն մշակումների մասին։ Վերջինս Եվրոպական հանձնաժողովի փորձագետների աշխատանքային խումբ է, որը տրամադրում է տեխնիկական աջակցություն eFTI կանոնակարգի ներդրման համար։ DTLF-ի փորձագետները ներկայումս աշխատում են eFTI-ի տվյալների հավաքածուի և ազգային պահանջների վերաբերյալ պատվիրակված ակտերի (ՊԱ), ինչպես նաև իշխանության մարմինների համար ընդհանուր կանոնների վերաբերյալ կիրարկման ակտերի (ԿԱ) ընդունման ուղղությամբ։ Նշված ակտերի ընդունումը նախատեսվում է իրականացնել «Թվային տրանսպորտային միջանցք»-ի գործունեության ընթացքում և կարևոր դեր կխաղա Արևելյան գործընկերության երկրների համար էլեկտրոնային բեռնափոխադրումների ենթակառուցվածքի ստեղծման համապարփակ ճանապարհային քարտեզի ստեղծման գործում:
Տրանսպորտի պլանավորման, լոգիստիկայի և թվային տրանսպորտային լուծումների հարցերով փորձագետ Վլադիմիր Օբուչինան ներկայացրեց eFTI-ի ներդրման գործնական օրինակ Արևմտյան Բալկաններում մի նախագծից, որտեղ վեց երկրներ գտնվում են eFTI կանոնակարգի ընդունման ճանապարհին: Ծրագիրը թվային տեխնոլոգիաների ավելի լայն օգտագործման հնարավորություն է տալիս՝ նպաստելով լոգիստիկ օպերատորների վարչական բեռի նվազեցմանը և ճանապարհային, երկաթուղային և ներքին ջրային տրանսպորտները ներառող խառը բեռնափոխադրումների տարածմանը։
Միջոցառման մասնակիցները ծավալեցին քննարկումներ և կիսվեցին բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման ներդրման իրենց փորձով ու լավագույն պրակտիկաներով: Օրինակ, Ուկրաինայի ներկայացուցիչները պատմեցին էլեկտրոնային բեռնագրերի ներդրման ընթացիկ նախաձեռնության (eTTN) մասին, որն այժմ գտնվում է փորձարկման եզրափակիչ փուլում և ակնկալվում է, որ կսկսի գործել 2023 թվականի օգոստոսից:
Արևելյան գործընկերության երկրների կառավարական և մաքսային մարմինների, ակադեմիական շրջանակների և առևտրային ասոցիացիաների ավելի քան 40 ներկայացուցիչներ ստացան արժեքավոր գիտելիքներ և պատկերացումներ բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) և eFTI կանոնակարգի վերաբերյալ: Միջոցառումն ընդգծեց Արևելյան գործընկերության երկրներում իրազեկության բարձրացմանն ու այս կարևոր նախաձեռնությունների իրականացմանն աջակցելուն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: