Եվրոպական խորհուրդն Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշում է կայացրել, Վրաստանին էլ շնորհել է թեկնածու երկրի կարգավիճակ
Ամսաթիվ: 28/12/23
2023 թվականի դեկտեմբերի 14-15-ին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Սա շրջադարձային պահ էր երկու երկրների ժողովուրդների համար, որոնք հետեւողականորեն ցույց են տվել իրենց եվրոպական համոզմունքը։ ԵՄ առաջնորդները նաեւ որոշել են Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։
Որոշումները համահունչ էին Եվրոպական հանձնաժողովի՝ նոյեմբերի 8-ի ընդլայնման զեկույցում ներկայացված առաջարկություններին: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է տվյալ որոշումը եւ ընդգծել պահի ռազմավարական նշանակությունը.
Ընդլայնման պատճառներն այսօր հիմնավոր եւ ազդեցիկ են առավել, քան երբեւէ։ Բազմաթիվ ճգնաժամերից ցնցվող այս աշխարհում դա ներդրում է հանուն մեր մայրցամաքի կայունության եւ անվտանգության: Դա նաեւ ներդրում է հանուն մեր մայրցամաքի բարգավաճման:
Նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Նախագահ ֆոն դեր Լեյենը Եվրոպական խորհրդի անդամներին հիշեցրեց բազմամյա ֆինանսական շրջանակի (ԲՖՀ) վերանայման շուրջ համաձայնության գալու անհրաժեշտության մասին: Նախագահի խոսքերով՝ անցած տարիների հաջորդական ճգնաժամերի պայմաններում ԵՄ-ն լայնորեն մոբիլիզացրել է իր բյուջեն անհրաժեշտ աջակցություն եւ պատասխաններ տրամադրելու համար. «Բայց մենք այժմ մոտեցել ենք մեր բյուջեի սահմաններին, որպեսզի արձագանքենք այս անսպասելի ճգնաժամերին», – ընդգծել է նա։
Նախագահ ֆոն դեր Լեյենը նկարագրել է նպատակային ուժեղացումների վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը սահմանափակ թվով առաջնահերթ ոլորտներում, ներառյալ՝ ԵՄ աջակցությունն Ուկրաինային, միգրացիան եւ ԵՄ մրցունակությունը:
Չնայած 26 անդամ պետությունների կուռ համաձայնությանն այդ առաջնահերթությունների համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ, միաձայն որոշում ձեռք չբերվեց: ԵՄ առաջնորդներն այս հարցին կվերադառնան հաջորդ տարվա սկզբին: Նախագահ ֆոն դեր Լեյենն ասել է, որ ինչ արդյունք էլ լինի Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում, «գործառնական լուծում» կգտնվի։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: