Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրները վերջին տարիներին զգալիորեն զարգացրել են իրենց նորարարական էկոհամակարգերը. ի հայտ են եկել բազմաթիվ կենտրոններ, աքսելերատորներ եւ ստարտափներ, ներդրվել են բիզնեսի աջակցության ծրագրեր: Այնուամենայնիվ, դեռեւս կան էկոհամակարգի դերակատարների կարողությունների հետ կապված բացեր՝ սպասարկելու ստարտափների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աճող կարիքները: ԱլԳ երկրներում էկոհամակարգերի ընդարձակման եւ նորարարություններին աջակցող դերակատարների մասնագիտացման ռեսուրսների բացակայությունը խոչընդոտում է նրանց կայուն զարգացմանը եւ էկոհամակարգի արդյունավետությանը: Էկոհամակարգերի զարգացումը համեմատաբար ավելի արագ է առաջադիմել ԵՄ երկրներում, որոնք ժառանգել են բիզնեսի աջակցության հզոր համակարգեր եւ շուկայի աճող կարիքներին համապատասխան էկոհամակարգերի կառուցման առատ ռեսուրսներ:
«EU4Digital» ծրագրի I փուլի ընթացքում «ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ ուղղությունն անցկացրել է շուկայի ուսումնասիրություն՝ համեմատելով տարբեր երկրների ստարտափ էկոհամակարգերի արդյունավետությունը: Դրա արդյունքները ցույց տվեցին, որ ԱլԳ երկրներում ստարտափների զարգացման փուլերի միջեւ փոխակերպման գործակիցը 70%-ով ավելի ցածր է եղել, քան Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում։ Արդյունավետությունը բարելավելու նպատակով նախաձեռնության II փուլը կենտրոնանում է ԱլԳ երկրների ստարտափ եւ նորարարական էկոհամակարգերի բացերի հստակեցման, միջամտության նպատակային ռազմավարությունների մշակման եւ էկոհամակարգերի զարգացման քարտեզագրման ու տվյալահեն քաղաքականության մշակման համար հարթակ տրամադրելու վրա:
«EU4Digital» նախաձեռնությունը ուղղված է հուսալի եւ ներառական ՏՀՏ նորարարական էկոհամակարգի ստեղծմանը՝ խթանելով էկոհամակարգ ստեղծողների կարեւոր դերը, պետական եւ մասնավոր հատվածների միջեւ գործընկերության կարեւորությունը եւ գերարդյունավետ ինկուբացիոն ծրագրերի ընդլայնումը, որոնք ապահովում են գիտելիքների, շուկաների, կապիտալի եւ այլ գործառնական ռեսուրսների հասանելիություն:
ՏՀՏ նորարարությունների ոլորտում EU4Digital-ն աշխատում է հետեւյալ հինգ ուղղությունների զարգացման ուղղությամբ.
- Արեւելյան հարեւանության տարածաշրջանում ՏՀՏ նորարարությունների առաջ մղման համար բարենպաստ օրենսդրական դաշտի զարգացման խթանում՝ հաշվի առնելով ԵՄ մոտեցումներն ու լավագույն փորձը: Ծրագրի I փուլում դա արվել է ԱլԳ երկրների կողմից որպես առաջնահերթություն սահմանված քաղաքականության հինգ ոլորտներում ու ներառել է այդ երկրներից յուրաքանչյուրի համար քաղաքականության առաջարկություններ եւ գործողությունների ծրագրեր, որոնք պետք է իրականացնեին տեղի շահագրգիռ կողմերը: Երկրորդ փուլում մենք մշակում ենք քաղաքականության առաջարկություններ, որոնք հնարավոր են դարձնում կոնկրետ նորագույն տեխնոլոգիաների (օրինակ՝ արհեստական բանականության ոլորտում եվրոպական իրավական շրջանակը) կիրառումը տարածաշրջանում՝ ԵՄ քաղաքականություններին համահունչ:
- Տարածաշրջանային նորարարական էկոհամակարգի դերակատարների միջեւ ու ԵՄ հիմնական ցանցերի եւ կազմակերպությունների հետ կապերի հաստատման խթանում: Դա տեղի է ունենում նպատակային միջոցառումների, ճանաչողական այցերի ու ստարտափ եւ նորարարական ֆորումների միջոցով՝ զուգակցելով ՏՀՏ նորարարության թեմատիկ ուղղության այլ միջոցառումների հետ:
- ԱլԳ ստարտափ էկոհամակարգի հարթակի առաջ մղում՝ ԱլԳ երկրների շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ ԵՄ ներդրողների կողմից դրա օգտագործման հաճախությունը դյուրացնելու նպատակով։
- ԱլԳ երկրներում ՏՀՏ նորարարությունների կարեւորության մասին իրազեկվածության բարձրացմանն ու ՏՀՏ նորարարությունների ոլորտում կանանց ներգրավվածության ավելացմանն ուղղված արշավների իրականացում:
- «EU4Digital» ծրագրի I փուլում իրականացվել է «Թվային նորարարությունների եւ ծավալների ընդլայնում» (DISC) նախաձեռնության համար շուկայի գնահատում ԱլԳ երկրներում: EU4Digital-ը նաեւ մշակել է ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացման ուղեցույց, որը ներառում է յուրաքանչյուր երկրի հասունության գնահատում, ինչպես նաեւ երկրների մակարդակով առաջարկություններ։ I փուլում հայտնաբերված բացերը հանգեցրին II փուլում շարունակական, խորքային հետազոտությունների՝ մանրամասնորեն բացահայտելու էկոհամակարգի աշխատանքին խոչընդոտող բացերը: Գերարդյունավետ ինկուբացիայի ընդլայնման համար մանրամասն առաջարկությունների մշակումից հետո «EU4Digital» ծրագիրն աջակցում է հատուկ տարածաշրջանային ծրագրի մեկնարկին, որն ուղղված է ինկուբացիոն աջակցության բացերը վերացնելուն: EU4Digital-ը նաեւ կմշակի ընդհանուր շրջանակ եւ կներկայացնի առաջարկություններ ԱլԳ երկրներում նորարարական կլաստերների զարգացման համար:
Նորարարություններն ունեն բարենպաստ միջավայրի կարիք։ Այն ներառում է գիտելիքների հասանելիություն, ռիսկահանդուրժող ֆինանսավորում եւ սխալներ գործելու ու դրանցից սովորելու կարողություն:
Պետական աջակցություն է անհրաժեշտ այն ոլորտներում, որտեղ շուկան չի բավարարում նորարարների կարիքները: Հատուկ հարկային ռեժիմները խթաններ են ստեղծում ինչպես ստարտափների, այնպես էլ գործող բիզնեսների համար՝ նորարարություններ անելու ազգային տնտեսության առաջնային հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Մեկ այլ օրինակ է քրաուդֆանդինգի, բիզնես հրեշտակների եւ վենչուրային կապիտալի գործունեությունը կարգավորող դաշտի անհրաժեշտությունը, որպեսզի այն պաշտպանի եւ՛ ներդրողներին, եւ՛ ստարտափներին: Կարգավորող «ավազանները»՝ նորարարությունների փորձարկման վերահսկվող միջավայրերը, ստեղծվում են՝ ստուգելու համար, թե ինչպես կարող են օգտագործվել արհեստական բանականության կամ բլոկչեյնի նման նորագույն տեխնոլոգիաները հաճախորդների կարիքները բավարարելիս՝ առանց վերջիններիս ռիսկերի ենթարկելու:
Հիմնական հասկացությունների համապատասխանեցումը եւ ԵՄ լավագույն փորձից, գործիքներից ու կարգավորող մոտեցումներից սովորելը ԱլԳ եւ ԵՄ երկրների բիզնեսներին թույլ կտա աշխատել փոխադարձաբար հասկանալի կանոններով ու դյուրացնել ռիսկային ներդրումների եւ նորարարությունների հոսքը:
«EU4Digital» ծրագրի I փուլում «ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ ուղղության շրջանակներում մշակվել են քաղաքականության առաջարկություններ եւ գործողությունների պլաններ ԱլԳ երկրների կողմից որպես առաջնահերթություն սահմանված ՏՀՏ նորարարությունների քաղաքականության հինգ ոլորտներում: Ծրագրի երկրորդ փուլում կմշակվեն քաղաքականության առաջարկություններ, որոնք հնարավոր են դարձնում կոնկրետ նորագույն տեխնոլոգիաների (օրինակ՝ արհեստական բանականության ոլորտում եվրոպական իրավական շրջանակը) կիրառումը տարածաշրջանում՝ ԵՄ քաղաքականություններին համահունչ:
«EU4Digital» ծրագիրն իր գործունեության I փուլում «Թվային նորարարությունների եւ ծավալների ընդլայնում» (DISC) նախաձեռնության համար շուկայի գնահատում է իրականացրել ԱլԳ երկրներում: EU4Digital-ը նաեւ մշակել է ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացման ուղեցույց, որը ներառում է յուրաքանչյուր երկրի հասունության գնահատում, ինչպես նաեւ երկրների մակարդակով առաջարկություններ։ Հայտնաբերված բացերը հանգեցրին II փուլում շարունակական, խորքային հետազոտությունների՝ մանրամասնորեն բացահայտելու էկոհամակարգի աշխատանքին խոչընդոտող բացերը: Գերարդյունավետ ինկուբացիայի ընդլայնման համար մանրամասն առաջարկությունների մշակումից հետո «EU4Digital» ծրագիրն աջակցում է հատուկ տարածաշրջանային ծրագրի մեկնարկին, որն ուղղված է ստարտափների ինկուբացիայի փուլում բացերը վերացնելուն:
ԵՄ-ն մի շարք առցանց ցանցեր եւ հարթակներ է ստեղծել ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի տարբեր դերակատարների համար, ինչպիսիք են ստարտափները, աքսելերատորները, վենչուրային կապիտալիստները եւ այլն։ Այս ցանցերն ու հարթակները ԵՄ անդամ տարբեր երկրներում գտնվող բիզնեսներին եւ կազմակերպություններին թույլ են տալիս կապվել, փոխանակվել շփումներով ու գաղափարներով եւ մասնակցել ընդհանուր նախաձեռնություններին եւ միջոցառումներին:
2022 թվականին EU4Digital-ը Dealroom-ի հետ համագործակցությամբ գործարկեց ԱլԳ ստարտափ էկոհամակարգի հարթակը: Այն ներկայացնում է ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի վերաբերյալ մակրոմակարդակային միտումներն ու տրամադրում է վստահելի տեղեկատվություն՝ աջակցելով տվյալահեն քաղաքականության մշակմանը, ստարտափներին հանդիպացնելով պոտենցիալ ներդրողների հետ եւ շատ ավելի մեծ օգուտներ բերելով օգտատերերի լայն շրջանակի.
- Կառավարական հաստատություններ եւ քաղաքական որոշում կայացնողներ.
- Վենչուրային կապիտալիստներ, հրեշտակ ներդրողներ եւ այլ ներդրողներ.
- Ստարտափներ եւ սքեյլափներ.
- Հետազոտողներ եւ լրագրողներ.
- Համալսարաններ, ծառայություն մատուցողներ, աքսելերատորներ։
EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների գործնական կապերի ընդլայնմանն ուղղված միջոցառումները դյուրացնում են ԱլԳ տարածաշրջանում մասնագիտական համայնքների եւ ցանցերի ստեղծումը: Միջոցառումները երկկողմ եւ բազմակողմ կամուրջներ են կառուցում ԱլԳ կազմակերպությունների եւ ԵՄ շահագրգիռ կողմերի միջեւ՝ ԱլԳ տարածաշրջանի շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով ավելի խորն ըմբռնել ԵՄ համապատասխան լավագույն պրակտիկաները, ինչպես նաեւ համատեղ գործունեության եւ նախագծերի միջոցով հնարավոր դարձնելով այդ պրակտիկաների փոխանցումը ԱլԳ երկրներին։ Ուստի այս միջոցառումներն ուղղված են կոնկրետ լսարանների՝ ընտրված պետական գերատեսչությունների, ասոցիացիաների եւ ցանցերի, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպությունների, ինչպես նաեւ ՏՀՏ նորարարության էկոհամակարգի այլ դերակատարների ներկայացուցիչներից:
Ծրագրի I փուլի ընթացքում (2019-2022թթ.) ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ուղղված նախորդ միջոցառումները ԱլԳ շահագրգիռ կողմերին կապել են հետեւյալ կազմակերպությունների հետ. Կլաստերների համագործակցության եվրոպական հարթակ (ECCP), Գործարար հրեշտակների եվրոպական ցանց (EBAN), Եվրոպայի գործարար հրեշտակներ (BAE), Բիզնես-ինովացիոն կենտրոնների եվրոպական ցանց (EBN), Քրաուդֆանդինգի եվրոպական ցանց (ECN), Եվրոպական միության Մտավոր սեփականության գրասենյակ (EUIPO), ՄՍ ոլորտում տեխնիկական աջակցության եվրոպական ծառայություն, Թվային նորարարական հանգույցների ցանց (DIHNET), ՏՀՏ նորարարություններ՝ արտադրական ՓՄՁ-ների համար (I4MS), Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանս, «Ստարտափ Եվրոպայի» տարածաշրջանների ցանց (SERN)։ II փուլի ընթացքում (2022-2025թթ.) կապ է հաստատվել Women Go Tech, WEgate, Women Business Angels, WINGATE, Female founders, Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիա (INATBA) եւ ԵՄ բլոկչեյն օբզերվատորիա եւ ֆորում կազմակերպությունների հետ: