Դուք նորարա՞ր եք, ստարտափ կամ ՓՄՁ: Հետաքրքրվա՞ծ եք եվրոպական տնտեսության և արդյունաբերության ցանկացած ոլորտում այնպիսի խորը տեխնոլոգիական (deep-tech) նորարարությունների կիրառմամբ, ինչպիսիք են իրերի ինտերնետը (IoT), արհեստական բանականությունը, բլոկչեյնը, վիրտուալ իրականությունը և այլն: Ձեր բիզնեսը կամ նախագիծն արդեն իսկ ներառու՞մ է խորը տեխնոլոգիական լուծում: Եթե այս հարցերից որևէ մեկի պատասխանն ԱՅՈ է, ապա խորամուխ եղեք «STARTUP3» աքսելերատորային ծրագրի մեջ, որը ֆինանսավորվում է ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը բաց է «Հորիզոն 2020»-ին ասոցացված երկրների համար, որոնց թվում են Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է:
Ելնելով շուկայի իրական կարիքներից՝ «STARTUP3» նախագիծը ստեղծում և նպաստում է բաց և համագործակցային էկոհամակարգի զարգացմանը՝ ի սպաս ազդեցիկ խորը տեխնոլոգիական նորարարների, և հանդես է գալիս որպես միջսահմանային / միջոլորտային մարկետմեյքեր (շուկա ստեղծող):
Խթանեք ձեր գաղափարը կամ լուծումը «STARTUP3» բիզնեսի և զարգացման ծրագրի հետ և ստեղծեք կատարյալ համադրություն ձեր ու կորպորացիաների և ներդրողների միջև՝ «STARTUP3» համագործակցության հարթակի միջոցով:
Իմացեք ավելին՝ https://startup3.eu