«ԱլԳ տարածաշրջանի մասնակցությունը ԵՄ համապատասխան նախագծերին, ծրագրերին և նախաձեռնություններին, հատկապես` Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանը (EIP on AHA)» զեկույցը մշակվել է «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային առողջապահության թիմի կողմից:
Զեկույցը ներկայացնում է ԱլԳ երկրներում տեղ գտած լավագույն պրակտիկաները, ինչպես նաև բացահայտում է տարածաշրջանում հնարավոր «տեղեկատու կայքերն» ու առաջարկում ԱլԳ երկրների շահերից և գերակայություններից բխող թվինինգներ: Այն նաև ներառում է «EIP on AHA» ծրագրին մասնակցության ճանապարհային քարտեզը և «EIP on AHA»-ի սկզբունքների հիման վրա ԱլԳ ներսում ցանցի զարգացման համար առաջարկվող միջոցառումներն ու կառուցվածքային բլոկերը և սկզբունքները: