Ավելի լայն համագործակցություն էլեկտրոնային առողջապահության ոլորտում: EaPConnect-ի աշխատաժողովում քննարկվել են հաջողությունները, մարտահրավերներն ու կարիքները

  • Ամսաթիվ: 01/02/21
  • Կիսվել:

Բառապաշարային տարբերությունները, փոփոխվող տեխնոլոգիաները և քաղաքականության վերաբերյալ հստակության բացակայությունը շարժական թիրախ են դարձնում հետազոտական և կրթական ցանցային կազմակերպությունների կողմից էլեկտրոնային առողջապահությանն ուղղված աջակցության ավելացումը: Բայց դա նպատակ է, որին արժե ձգտել, և, ինչպես կարծում են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող GÉANT և EaPConnect ծրագրերի կողմից կազմակերպված «Էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ ելակետային հանդիպման» մասնակիցները, դրան կարելի է հասնել ավելի լայն համայնքային համագործակցությամբ: 2021 թ.-ի հունվարի 27-ին անցկացված առցանց միջոցառմանն ուսումնասիրվեցին ընդհանուր շահերն ու մարտահրավերները, և ներկայացվեցին տարբեր երկրների նախաձեռնությունները:

Հանդիպմանը մասնակցում էին ազգային հետազոտական և կրթական ցանցերի (ԱՀԿՑ) և աշխարհի այլ կազմակերպությունների ավելի քան 70 ներկայացուցիչներ: Հետադարձ կապը ցույց տվեց, որ առկա է բարձր հետաքրքրություն` հետագա քննարկումների և համագործակցության առնչությամբ, օրինակ` հետևողական (follow-up) միջոցառման կամ համայնքային աշխատանքային խմբի գործունեության ձևաչափով:

Հեռաբժշկություն

Բրազիլացի և ճապոնացի զեկուցողները ներկայացրին հեռաբժշկության հաջողված ծրագրեր, որոնք ընդգրկում են մի շարք բժշկական բնագավառներ և ապավինում են տարբեր տեխնոլոգիաների, ծառայությունների և բժշկական ու ցանցային փորձագետների միջև համագործակցությանը: Կյուսուի համալսարանի պրոֆեսոր Սյուձի Սիմիձուն հիշեց Բրազիլիայի և Ռուսաստանի հետ բարձրորակ տեսակապի բարելավումը՝ պայմանավորված այդ երկրներում ֆուտբոլի աշխարհի առաջնության նշանակմամբ: Նա ասաց, որ COVID-19 համավարակը հանգեցրեց հեռաբժշկության բարելավման մեկ այլ ալիքի՝ պայմանավորված Zoom-ի նման գործիքների ընդունմամբ և օգտագործման աճով:

Ռազմավարություն և անվտանգություն

EaPConnect ծրագրի ուշադրության կենտրոնում գտնվող Արևելյան գործընկերության երկրներից Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի պրոբլեմների միացյալ ինստիտուտն (UIIP NASB) ու Մոլդովայի հետազոտական և կրթական ցանցերի ասոցիացիան (RENAM) առանձնանշեցին այն բարելավումները, որոնք աջակցում են բժշկական վիզուալացման հասանելիությանն ու վերլուծությանը և, ի վերջո, տվյալների անվտանգության ու հիվանդների ախտորոշման բարելավմանը: Էլեկտրոնային առողջապահության ոլորտում Ավստրալիայի, Դանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ԱՀԿՑ-ների գործունեության վերաբերյալ ակնարկներն ընդգրկում էին տարբեր հաջողություններ և նկատառումներ. օրինակ՝ ինչպես առողջապահական և բժշկական հետազոտությունների ենթակառուցվածքները տեղավորել ԱՀԿՑ ռազմավարությունում, ինչպես են «անհատականացված բժշկության» ուղղությամբ շարժման նման զարգացումներն ազդում աջակցության պահանջների վրա, և բժշկական տվյալների ու համակարգերի անվտանգության հավասարակշռման կարևորությունը` պատշաճ բժշկության մատչելիությամբ:

Մարտահրավերներ

Այնուամենայնիվ, բժշկական հետազոտությունների, ախտորոշման և բուժման գործընթացում օգտագործվող հիվանդների տվյալների ու համակարգերի անվտանգությունը նշանակալի թեմա է: Մասնակիցները այն գնահատեցին որպես ամենակարևոր ոլորտը, որին պետք է էլեկտրոնային առողջապահությանն աջակցություն ցուցաբերելիս ուշադրություն դարձնեն ԱՀԿՑ-ները: Այդուհանդերձ, ինչպես քաղաքական որոշումները լավագույնս հասկանալու, այնպես էլ դրանց վրա ազդելու համար ապագա համագործակցության տիրույթում երևան եկավ նաև քաղաքականության հարցը: Իսկ բուժաշխատողների հետ կապ հաստատելիս ԱՀԿՑ-ների հիմնական մարտահրավերը պայմանավորված է պատշաճ բառապաշարի ապահովմամբ, որի արդյունքում մտահոգությունների, կարիքների և նպատակների առնչությամբ ընդհանուր ըմբռնում կհաստատվի:

Հետագա քայլեր

Մասնակիցները բեկումնային քննարկումների և առցանց ինտերակտիվ գործիքի միջոցով կիսվեցին իրենց գաղափարներով ու փորձով: Կազմակերպիչները տվյալ միջոցառումը գնահատելու և հետագա գործողությունները որոշելու ժամանակ հաշվի կառնեն բոլոր այս նկատառումները:

Լրացուցիչ տեղեկատվություն

EaPConnect-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «EU4Digital» նախաձեռնության շրջանակներում: EU4Digital-ը խթանում է թվային տնտեսության և հասարակության հիմնական ոլորտները՝ ԵՄ նորմերին և պրակտիկաներին համապատասխան: Էլեկտրոնային առողջապահությունը EU4Digital-ի հիմնական թեմատիկ ոլորտներից մեկն է:

GÉANT ծրագրի (GN4-3) շրջանակներում էլեկտրոնային առողջապահությանը նվիրված սեմինարին աջակցություն են ցուցաբերել գործընկերների հետ կապերի և հետազոտական գործունեության թիմերը:

«Էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ ելակետային աշխատաժողովի» օրակարգը, սլայդերը և այլ նյութերը հասանելի են առցանց:

EaPConnect-ի մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը