EU4Digital-ը մեկնարկում է նոր գործունեություն, որը կաջակցի Արեւելյան գործընկերության տեխնոլոգիական եւ տնտեսական զարգացմանը նպաստող նորարարական կլաստերներին
Ամսաթիվ: 08/04/24
«EU4Digital» ծրագիրը մեկնարկել է գործունեության նոր շրջանակ՝ աջակցելու Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում նորարարական կլաստերներին: Ստարտափների, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), գիտահետազոտական եւ գիտելիքի տարածման կազմակերպությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների եւ հարակից այլ տնտեսական դերակատարների այս կոալիցիաները խթանում են նորարարությունները, գիտելիքի փոխանակումը եւ աջակցում համագործակցությանը` նպաստելով տեխնոլոգիական եւ տնտեսական զարգացմանը: EU4Digital-ի՝ նորարարական կլաստերներին ուղղված նոր գործունեությունը «ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ ուղղության մաս է կազմում, որը կապում է ԱլԳ եւ ԵՄ ստարտափ էկոհամակարգերը՝ ծրագրի՝ տարածաշրջանների թվային շուկաները ներդաշնակեցնելու ավելի լայն նպատակներին համահունչ:
Գործունեությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի հունվարին՝ ՏՀՏ նորարարությունների ոլորտի փորձագիտական ցանցի հանդիպման ժամանակ: Նոր շրջանակը մշակվել է Եվրոպական միության (ԵՄ) երկրներում նորարարական կլաստերների լավագույն փորձի վերլուծությունից հետո: Սա օգնում է բացահայտել Արեւելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող եւ հավանական կլաստերների կառավարման կազմակերպությունների ներկայիս կարիքներն ու թվային նորարարություններին աջակցելու եւ հավանականորեն թվային նորարարական կենտրոնների վերածվելու կարողությունները:
«ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ ուղղության շրջանակում հարցում է անցկացվում ԱլԳ նորարարական կլաստերների շրջանում՝ գնահատելու վերջիններիս՝ իրենց անդամների նորարարության եւ թվայնացման կարիքներին աջակցելու կարողությունները։ ԱլԳ նորարարական կլաստերները նաեւ հրավիրվել են գրանցվելու անվճար առցանց դասընթացի համար:
Հարցումը կանցկացվի մինչեւ 2024 թվականի մայիսի 23-ը: Դասընթացը կանցկացվի առցանց՝ 2024 թվականի ապրիլի 18-ին: Դասընթացին գրանցվելու վերջնաժամկետը ապրիլի 17-ն է:
Նոր շրջանակի վերջնական նպատակն է սահմանել ԱլԳ կլաստերային կազմակերպությունների կարգավիճակը, զարգացման մակարդակը, խնդիրները եւ աջակցության առաջնահերթությունները՝ կենտրոնանալով իրենց անդամների շրջանում նորարարություններին ու թվայնացմանն աջակցելու նրանց կարողությունների վրա:
Գործունեությունը նպատակ ունի նաեւ բարձրացնել ԱլԳ կլաստերային կազմակերպությունների իրազեկությունը կլաստերների կառավարման ոլորտում ԵՄ լավագույն փորձի եւ ծառայությունների առաջարկների վերաբերյալ, օգնել նրանց նախապես գնահատել իրենց հասունության մակարդակը՝ ներգրավվելու եվրոպական առաջատար որակավորման եւ պիտակավորման ընթացակարգերում, ինչպես նաեւ ոգեշնչել նրանց մշակել ռազմավարական եւ գործառնական ծրագրեր՝ բարձրացնելու իրենց մրցունակությունը։
Շրջանակը ոգեշնչված է Կլաստերների գերազանցության եվրոպական նախաձեռնության (ECEI) «Կլաստերային կազմակերպությունների որակի նշան (կլաստերի կառավարման գերազանցության ՈՍԿԵ նշան՝ կլաստերի գերազանցության համար). չափանիշներ, գործընթացներ, իրականացման շրջանակ» փաստաթղթից, որը տվյալներ է տրամադրել սույն գնահատման հարցերի համար:
Ի՞նչ է լինելու հաջորդիվ
Հարցման արդյունքներն անմիջապես հնարավոր կլինի օգտագործել մասնակից կլաստերների կողմից իրենց ռազմավարությունների ճշգրտման համար: Գնահատման արդյունքները կընդհանրացվեն նաեւ Արեւելյան գործընկերության երկրներում եւ 2024 թվականի աշնանը կայանալիք առցանց միջոցառման ժամանակ կներկայացվեն մասնակից կլաստերային կազմակերպություններին, համապատասխան պետական մարմիններին, նորարարություններին աջակցող դերակատարներին եւ պոտենցիալ միջազգային դոնորներին:
Բացահայտված խնդիրների եւ զարգացման առաջնահերթությունների հիման վրա առավել ակտիվ շահագրգիռ կողմերի համար կմշակվեն առաջարկություններ եւ գործողության կողմնորոշիչ ծրագրեր ու կներկայացվեն համապատասխան քաղաքականություն մշակողներին եւ պոտենցիալ դոնորներին:
ԱլԳ այն կլաստերային կազմակերպությունները, որոնք կներկայացնեն լրացված գնահատման ձեւաթուղթը, կարող են ընտրվել EU4Digital-ի կողմից՝ ստանալու ծախսերի եւ միջոցառումների կազմակերպման աջակցություն, որոնք նրանց կօգնեն ստանալ «Կլաստերի կառավարման գերազանցության ԲՐՈՆԶԵ նշան՝ կլաստերի գերազանցության ձգտման համար» ճանաչում։ (Ծանոթագրություն. հարցմանը մասնակցելը չի ենթադրում ECEI-ի կամ որեւէ հարակից որակի նշանի ինքնաբերաբար տրամադրում: Նման ճանաչում ստանալու ցանկություն ունեցող կլաստերային կազմակերպությունները պետք է այս նախնական գնահատումից հետո անցնեն ESCA-ին, EUCLES-ին կամ այլ համապատասխան մարմիններին պաշտոնական դիմումի գործընթացով):
EU4Digital-ը նաեւ կառանձնացնի ԱլԳ կլաստերների հաջողության ամենաուշագրավ պատմությունները եւ կբացահայտի այն գործելակերպերը, որոնք լավագույնս աշխատում են իրենց համատեքստում: «EU4Digital» ծրագիրը կշարունակի խթանել ԱլԳ կլաստերները եւ վերջիններիս ձեռքբերումները միջազգային մակարդակով, այդ թվում՝ նպատակային միջոցառման միջոցով՝ այդպիսով բարձրացնելով նրանց տեսանելիությունը քաղաքականություն մշակողների եւ պոտենցիալ դոնորների շրջանում:
EU4Digital-ը ողջունում է հնարավոր սիներգիաների եւ համագործակցության հետ կապված քննարկումներն ԱլԳ երկրներում գործող եւ հավանական դոնորների հետ:
Լրացուցիչ տեղեկատվություն
ՏՀՏ նորարարությունների ուղղությամբ EU4Digital-ի գործունեության նպատակն է միմյանց կապել ԱլԳ եւ ԵՄ նորարարության եւ ստարտափ էկոհամակարգերը, խթանել ԱլԳ նորարարական էկոհամակարգի շահագրգիռ կողմերի հետ գործնական կապերի զարգացումը, ԵՄ լավագույն փորձի փոխանակումը եւ գործիքների ներկայացումը, աջակցել ԱլԳ թվային ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաեւ մշակել շրջանակ եւ առաջարկություններ Արեւելյան գործընկերության երկրներում նորարարական կլաստերների համար:
ՏՀՏ նորարարությունների եւ ստարտափ էկոհամակարգերի ոլորտում EU4Digital-ի գործունեության մասին ավելին իմանալու համար այցելեք մեր վեբկայքի «Փաստաթերթեր» բաժինը, ինչպես նաեւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում հասանելի «ՏՀՏ նորարարություններ» կարճ տեսահոլովակը։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: