09/04/2024
Մեկնարկում է «EU4Digital» ակադեմիայի առաջին թվային դասընթացը
«EU4Digital» ծրագիրը հրավիրում է Ուկրաինայի քաղաքացիներին ու փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ գրանցվելու նորաստեղծ «EU4Digital» ակադեմիայի շրջանակում հասանելի առաջին թվային դասընթացին: «Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» թեմայով առցանց դասընթացը հարմար եւ օգտակար է այն սովորողների համար, ովքեր չունեն էլեկտրոնային կոմերցիայի մասին նախնական գիտելիքներ, բայց ցանկանում են գնալ այդ ճանապարհով, կամ ովքեր իրենց երկրում արդեն իսկ զբաղվում են ապրանքների առցանց վաճառքով, բայց ցանկանում են դա անել նաեւ Եվրոպական միության (ԵՄ) երկրներում։
Իմանալ ավելին-
24/11/2023
ԵՄ-ը եւ ՄԱԶԾ-ը վիրտուալ իրականության սարքավորումներ են տրամադրել ՀՀ ոստիկանությանը
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շնորհիվ ՀՀ ոստիկանությունը ստացել է վիրտուալ իրականության օգնությամբ դեպքի վայրի զննության ուսումնական գործիք։ Ծրագրի անունից ՄԱԶԾ-ն (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) 2023 թվականի նոյեմբերի 22-23-ը գործիքը հանձնեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրին եւ անցկացրեց նոր գործիքի հետ ոստիկանների աշխատանքի վերաբերյալ ուսուցում՝ հարմարեցված հայկական համատեքստին։
Իմանալ ավելին -
20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրահանգմանն են եկել 2023 թվականի նոյեմբերի 14-ին EU4Digital-ի կազմակերպած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) թվային համաժողովի մասնակիցները։ Միջոցառման «Թվային ռազմավարական ինքնավարություն. թվային տեխնոլոգիաների օգտագործում՝ հասարակությունների եւ տնտեսությունների հզորացման նպատակով» խորագիրը հնարավորություն տվեց ուսումնասիրելու, թե ինչպես կարող են թվային միակցվածությունն ու արհեստական բանականության (ԱԲ) նման բեկումնային տեխնոլոգիաները խթանել նորարարությունները՝ դիմակայուն կառավարում, տնտեսություն եւ հասարակություն ապահովելու գործում։
Իմանալ ավելին -
20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ուստի ռազմավարական պլանավորման, քաղաքականության ու օրենսդրության համապատասխանեցման, ինչպես նաեւ ներդրումների համակարգված մոտեցումն այժմ կարեւոր է: Սա 2023 թվականի նոյեմբերի 15-ին առցանց անցկացված EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 5-րդ տարեկան հանդիպման հիմնական ուղերձն էր:
Իմանալ ավելին -
10/11/2023
EU4Digital-ի շահագրգիռ կողմերի աշխատաժողովում քննարկվել է ազգային մակարդակում արդյունքների ներդրման արագացումը
«EU4Digital» ծրագրի գործունեությունը պայմանավորված է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի կարիքներով: Այդ գործունեությունն իրականացվում է ԵՄ-ԱլԳ համատեղ օրակարգի շրջանակներում ԵՄ պատվիրակությունների կողմից կառավարվող երկկողմ գործողությունների հետ սերտ համագործակցության պայմաններում։ «EU4Digital» ծրագրի ներկայիս՝ երկրորդ փուլի ընթացքում արդյունքները առավելագույնի հասցնելու համար EU4Digital-ը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրյուսելում անցկացրել է աշխատաժողով՝ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց գնահատել ծրագրի արդյունքները, կիսվել հետադարձ արձագանքով եւ ուսումնասիրել, թե ինչպես արագացնել EU4Digital-ի գործունեության ներդրումը ազգային մակարդակում:
Իմանալ ավելին -
09/11/2023
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է փոխել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածության կարգավիճակը
2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության խորհրդին առաջարկել է սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության պաշտոնական բանակցությունները եւ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Վրաստանին՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Հանձնաժողովը նաեւ ընդունել է 2023 թվականի ընդլայնման փաթեթը, որում առաջին անգամ գնահատվել է նշված երկրների կատարած աշխատանքը։
Իմանալ ավելին -
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատմությունների եւ այլ հրապարակումների համար պատասխանատու թիմը ձեզ առաջարկում է ծանոթանալ նշված բովանդակության հասանելիության նոր եղանակների, մասնավորապես՝ Twitter-ի բոլորովին նոր օգտահաշվի հետ։ Միացե՛ք մեզ հետ զրույցին։
Իմանալ ավելին -
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքականության օրակարգի մասին: «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է երկու միջոցառում՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպման թեմային: 2023 թվականի նոյեմբերի 15-ին կհանդիպեն «EU4Digital» ծրագրի II փուլի ղեկավար կոմիտեի հրավիրյալ* անդամները՝ քննարկելու տարածաշրջանային դրոշակակիր «EU4Digital» նախաձեռնությունն ու վերջինիս նախագծերը: Նոյեմբերի 14-ին անցկացվելիք Արեւելյան գործընկերության թվային համաժողովն էլ տարածք կապահովի ավելի լայն քննարկումների համար: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու։ Գրանցման մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում. բաց մի՛ թողեք:
Իմանալ ավելին -
01/07/2023
Այցելեք EU4Digital-ի վերագործարկված եւ բարելավված վեբկայք
Փնտրու՞մ եք նորություններ, ռեսուրսներ եւ այլ տեղեկատվություն Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) թվային փոխակերպման վերաբերյալ: EU4Digital-ը հրավիրում է ձեզ այցելելու իր նոր վերագործարկված վեբկայք՝ https://eufordigital.eu/: Վեբկայքի վերագործարկմամբ «EU4Digital» ծրագիրն իր լայն թվային համայնքին առաջարկում է թարմացված բովանդակություն եւ բարելավված ինտերֆեյս:
Իմանալ ավելին -
30/05/2023
Հայաստանում ներդրվում է ազգային նույնականացման միասնական մուտքի «Ես եմ» համակարգը
ՀՀ կառավարությունը ներդրում է ազգային նույնականացման միասնական մուտքի «Ես եմ» համակարգը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Թվայնացման վարչության աղբյուրների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հանրային ծառայությունների առցանց մատուցման համակարգերի հասանելիությունը կիրականացվի բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
Իմանալ ավելին -
19/05/2023
Արեւելյան գործընկերության երկրներն էլեկտրոնային վստահության ցանցի միջոցառմանն անդրադարձ են կատարել էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայություններին
2023 թվականի մայիսի 3-ին կայացավ էլեկտրոնային վստահության ցանցի հերթական վիրտուալ միջոցառումը, որի թեմաներն էին էլեկտրոնային նույնականացման (eID) եւ վստահության ծառայությունների ոլորտում վերջին զարգացումներն ու առաջիկա գործողությունները։ «EU4Digital» ծրագրի կազմակերպած այս միջոցառումը նվիրված էր Արեւելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային վստահության եւ միջսահմանային թվային ծառայությունների ոլորտում գործունեությանը: Միջոցառմանը միացել էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից եւ Ուկրաինայից՝ գնահատելու առաջընթացը եւ առաջիկա ծրագրերը:
Իմանալ ավելին -
27/01/2023
Նոր քայլ դեպի Թվային տասնամյակ. ուժի մեջ է մտնում մինչև 2030 թվականի քաղաքականության ծրագիրը
«Թվային տասնամյակի քաղաքականության ծրագիր 2030»-ն ուժի մեջ է մտել։ Եվրոպական խորհրդարանը, ԵՄ անդամ պետությունները և Եվրոպական հանձնաժողովը համատեղ կոնկրետ նպատակներ և խնդիրներ են սահմանել թվային տնտեսության զարգացման այս ռազմավարական տեսլականի չորս հիմնական ոլորտներում:
Իմանալ ավելին -
24/01/2023
2023-2024 թվականներին ԵՄ-ն 4,5 միլիարդ եվրո կներդնի թվային փոխակերպման մեջ
Եվրոպական միության թվային փոխակերպման նպատակներին հասնելու համար «Հորիզոն Եվրոպա» աշխատանքային ծրագրի շրջանակներում 2023-24 թվականների համար կառանձնացվի ավելի քան 4,5 միլիարդ եվրո, ինչը կազմում է աշխատանքային ծրագրի շուրջ ընդհանուր բյուջեի ավելի քան 33%-ը,
Իմանալ ավելին