-
19/05/2023
Արեւելյան գործընկերության երկրներն էլեկտրոնային վստահության ցանցի միջոցառմանն անդրադարձ են կատարել էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայություններին
2023 թվականի մայիսի 3-ին կայացավ էլեկտրոնային վստահության ցանցի հերթական վիրտուալ միջոցառումը, որի թեմաներն էին էլեկտրոնային նույնականացման (eID) եւ վստահության ծառայությունների ոլորտում վերջին զարգացումներն ու առաջիկա գործողությունները։ «EU4Digital» ծրագրի կազմակերպած այս միջոցառումը նվիրված էր Արեւելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային վստահության եւ միջսահմանային թվային ծառայությունների ոլորտում գործունեությանը: Միջոցառմանը միացել էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից եւ Ուկրաինայից՝ գնահատելու առաջընթացը եւ առաջիկա ծրագրերը:
Իմանալ ավելին -
27/01/2023
Նոր քայլ դեպի Թվային տասնամյակ. ուժի մեջ է մտնում մինչև 2030 թվականի քաղաքականության ծրագիրը
«Թվային տասնամյակի քաղաքականության ծրագիր 2030»-ն ուժի մեջ է մտել։ Եվրոպական խորհրդարանը, ԵՄ անդամ պետությունները և Եվրոպական հանձնաժողովը համատեղ կոնկրետ նպատակներ և խնդիրներ են սահմանել թվային տնտեսության զարգացման այս ռազմավարական տեսլականի չորս հիմնական ոլորտներում:
Իմանալ ավելին -
24/01/2023
2023-2024 թվականներին ԵՄ-ն 4,5 միլիարդ եվրո կներդնի թվային փոխակերպման մեջ
Եվրոպական միության թվային փոխակերպման նպատակներին հասնելու համար «Հորիզոն Եվրոպա» աշխատանքային ծրագրի շրջանակներում 2023-24 թվականների համար կառանձնացվի ավելի քան 4,5 միլիարդ եվրո, ինչը կազմում է աշխատանքային ծրագրի շուրջ ընդհանուր բյուջեի ավելի քան 33%-ը,
Իմանալ ավելին -
04/11/2022
Արևելյան գործընկերության թվային համաժողովի հիմքում ընկած հինգ հիմնական հարցերը
Հոկտեմբերի 24-ին կայացած 2022 թվականի Արևելյան գործընկերության թվային համաժողովի ուշադրության կենտրոնում դիմակայունության, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման և վերականգնման հարցերն էին: Միջոցառման հիմնական շեշտը Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի թվային փոխակերպման առաջնահերթություններն էին։
Իմանալ ավելին -
04/11/2022
EU4Digital-ի շահագրգիռ կողմերը գնահատել են անցյալի ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը՝ «EU4Digital» ծրագրի II փուլին ընդառաջ
«EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի՝ «EU4Digital» ծրագրի II փուլի պաշտոնական մեկնարկի առթիվ 2022թ. հոկտեմբերի 25-ին հրավիրված հանդիպմանը գնահատվել են EU4Digital-ի՝ մինչ օրս արձանագրված ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը։
Իմանալ ավելին -
31/10/2022
Արևելյան գործընկերության թվային համաժողովով կմեկնարկի «EU4Digital» ծրագրի երկրորդ փուլը
«EU4Digital» ծրագրի վերագործարկման առթիվ «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է երկու առցանց միջոցառում՝ Արևելյան գործընկերության թվային համաժողովը՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին, և EU4Digital-ի II փուլի պաշտոնական մեկնարկն ու Ղեկավար կոմիտեի նիստը՝ հոկտեմբերի 25-ին:
Իմանալ ավելին