Թվային տեխնոլոգիաների ապագան. #մնատանը և հետևիր Եվրոպական միության CONNECT համալսարանի անվճար դասախոսություններին

  • Ամսաթիվ: 26/03/20
  • Կիսվել:

Քանի դեռ մնում ես տանը, օգտվիր ԵՄ-ի CONNECT համալսարանի առավելություններից և բարելավիր թվային տեխնոլոգիաներում զարգացումների վերաբերյալ գիտելիքներդ:

Ծանոթացիր CONNECT համալսարանի անվճար դասախոսությունների ցանկին: Ունկնդրիր տարբեր բնագավառներ (կիբերանվտանգություն, ապատեղեկատվություն, արհեստական բանականություն, իրերի համացանց, վիրտուալ իրականություն, շրջանաձև տնտեսություն և կլիմայի փոփոխություն) ներկայացնող մասնագետների:

CONNECT համալսարանը նախատեսված է բոլոր թվային բնագավառներում թվային տեխնոլոգիաների ապագայի և քաղաքականության ոլորտում ընթացիկ աշխատանքի ուսումնասիրմանը: Այն ուղղված է տեսլականի և բովանդակության ներառմանն ու զարգացմանը՝ ԵՄ ողջ ինստիտուցիոնալ էկոհամակարգի, ինչպես նաև գիտական և հետազոտական շրջանակների ներգրավմամբ:

Նորություններ

Ցուցադրել բոլորը