Խորհուրդներ՝ տանն աշխատելիս կիբերանվտանգության ապահովման համար

  • Ամսաթիվ: 24/03/20
  • Կիսվել:

ԵՄ կիբերանվտանգության գործակալությունը (ENISA) կիսվել է մի շարք կարևոր խորհուրդներով՝ կորոնավիրուսի (COVID-19) ժամանակներում հեռակա աշխատանքի վերաբերյալ:

Կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված հիմնական կանխարգելիչ միջոցառումներից մեկը սոցիալական հեռավորություն պահպանելն է: Շարունակաբար կապակցվող աշխարհում բազմաթիվ մարդիկ կարող են իրենց մասնագիտական և մասնավոր կյանքը շարունակել վիրտուալ տարածքում: Այնուամենայնիվ, ինչպես զգուշացնում է ENISA-ն, հեռակա կարգով աշխատող մարդկանց թվի հսկայական աճի պայմաններում մեր կիբերհիգիենայի մասին հոգ տանելը կենսական կարևորություն ունի:

Խորհուրդները գործատուների և աշխատողների համար մանրամասն առաջարկություններ, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված ֆիշինգային գրոհների (ինտերնետ – խարդախությունների) վերաբերյալ նախազգուշացումներ են պարունակում:

Ծանոթանալ խորհուրդների ամբողջական ցանկին

Նորություններ

Ցուցադրել բոլորը