Վստահություն և անվտանգություն

«Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) նախաձեռնությունը հույժ կարևոր ենթակառուցվածքների կայունության ապահովման նպատակով Արևելյան գործընկերության տարածաշրջանում աջակցում է թվային տնտեսությունում վստահության ծառայությունների զարգացմանն ու կիբեռանվտանգությանը, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն փոխգործունակ միջսահմանային էլեկտրոնային ծառայությունների համար:

Նորություններ Միջոցառումներ Հաջողակ պատմություններքարտեր տեղեկատվական թերթիկներ

Ի աջակցություն այս նպատակների՝ «EU4Digital. աջակցելով թվային տնտեսությանը և հասարակությանն Արևելյան գործընկերությունում» ծրագիրը՝

  • կմշակի ու կիրագործի ԱլԳ տարածաշրջանում էլեկտրոնային նույնականացման փոխադարձ ճանաչման ճանապարհային քարտեզն ու ազգային գործողությունների ծրագրերը.
  • կփորձարկի տարածաշրջանում փոխգործունակ միջսահմանային էլեկտրոնային ստորագրությունը.
  • կմշակի միջսահմանային էլեկտրոնային ծառայությունների տարաշրջանային կառուցակարգ.
  • կմշակի կիբերանվտանգության ուղեցույցների ստանդարտ փաթեթ ԱլԳ տարածաշրջանի համար

Ծրագիրն աջակցում է «EU4Digital» վստայության և անվտանգության ցանցի առաջնահերթություններին, այդ թվում.

Թվային վստահություն

  • Էլեկտրոնային գործարքների համար էլեկտրոնային նույնականացման և վստահության ծառայությունների վերաբերյալ օրենսդրության մոտարկում ԵՄ չափանիշներին (eIDAS կանոնակարգ).
  • Համապատասխան թվային ենթակառուցվածքների տեղակայում գործընկեր երկրներում.
  • ԱլԳ տարածաշրջանում էլեկտրոնային նույնականացման փոխադարձ ճանաչման ճանապարհային քարտեզ.
  • Փոխգործունակ միջսահմանային էլեկտրոնային ստորագրություն ԱլԳ-ի ու ԵՄ-ի միջև.
  • Միջսահմանային էլեկտրոնային ծառայությունների տարածաշրջանային կառուցակարգ:

Կիբեռանվտանգություն

  • Ազգային ճանապարհային քարտեզների մշակում և ազգային կիբերանվտանգության ռազմավարությունների իրագործում գործընկեր երկրներում.
  • Համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման (CERT) թիմերի ստեղծում յուրաքանչյուր երկրում.
  • ԱլԳ տարածաշրջանի համար կիբեռանվտանգության ուղեցույցների ստանդարտ փաթեթի մշակում:

«EU4Digital Cyber» ​​ծրագիրը, որը բաղկացած է երկու նախագծերից՝ «Կիբերանվտանգություն ԱՐԵՎԵԼՔ» և «Կիբերհանցագործություն», նույնպես կնպաստի ԱլԳ գործընկեր երկրների կիբեր դիմակայունության և քրեական արդարադատության արձագանքի բարելավմանը՝ կենտրոնանանալով երկու հիմնական բաղադրիչների վրա. կիբերանվտանգության բարձրացմանը և կիբերհարձակումների դեմ պատրաստվածությանն ուղղված տեխնիկական ու համագործակցային մեխանիզմների մշակում և կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ շրջանակի լիարժեք ներդրում:

Թվային տնտեսության ոլոտում վստահության և անվտանգության զարգացմամբ, ԵՄ-ն դյուրացնում է էլեկտրոնային գործարքները բիզնեսների և քաղաքացիների համար՝ դրանք դարձնելով ավելի ապահով, ավելի արագ և ավելի մատչելի, ինչպես նաև նպաստում է հույժ կարևոր թվային ենթակառուցվածքների կայունությանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ հեռահաղորդակցությունը, էներգետիկան, տրանսպորտը կամ բանկային գործը, ինչը հիմք է հանդիսանում ավելի ուժեղ, ավելի դինամիկ տնտեսության և սպառողների վստահության աճի համար:

Նորություններ

Ցուցադրել բոլորը

Միջոցառումներ

Առաջիկայում սպասվող միջոցառումներ չկան

Ցուցադրել բոլորը

քարտեր

Ցուցադրել բոլորը