Թվային վստահություն. EU4Digital-ի կարևոր դերը համավարակային և հետհամավարակային հասարակությունում

  • Ամսաթիվ: 08/09/20
  • Կիսվել:

հասարակությունում

Համավարակները ծանր ազդեցություն են ունենում հասարակությունների երկարաժամկետ զարգացման և մարդկային կենսակերպի վրա: Թեև ներկայիս COVID-19 համավարակն առաջինը չէ նորագույն պատմության մեջ, այն առաջինն է թվային տնտեսության դարաշրջանում, երբ մեր բիզնես մոդելների ու արժեքաստեղծ ձեռնարկությունների մեծ մասն այս կամ այն կերպ ապավինում են թվային հաղորդակցությանը և ինտերնետին:

Տասնամյակի սկզբից ի վեր բիզնեսները ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար ֆիզիկական տեղակայության անհրաժեշտություն ունեցող «աղյուս և հավանգ» մոդելից սկսեցին անցում կատարել թվային մոդելի, որտեղ ամենօրյա բիզնես գործունեության համար ավելի ու ավելի հաճախ են կայքէջեր ու էլեկտրոնային առևտրի հարթակներ օգտագործվում։

COVID-19 համավարակի զսպման միջոցառումները (լոքդաուն, սոցիալական հեռավորության պահպանում և այլն) արմատապես փոխակերպել են տնտեսական և բիզնես միջավայրը՝ ստիպելով թվային տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնեսի մոդելներ ներդնել տարբեր տարածաշրջաններում, քանի որ բիզնեսն ու կազմակերպությունները փորձում են պահպանել իրենց արդիականությունը հետհամավարակային աշխարհում։

Թվային փոխակերպման այս մոլուցքի հիմքում թվային վստահությունը շարունակում է մնալ լուծման ենթակա հրատապ խնդիրներից մեկը։

ԵՄ շրջանակներում մշակվել են մի շարք ռազմավարություններ, որոնք ուղղված են այս խնդիրների լուծմանը։ Այդպիսիք են.

  • Եվրոպայի միասնական թվային շուկայի ռազմավարությունը․
  • Վստահության ծառայությունների eIDAS կանոնակարգը․
  • Տվյալների պաշտպանության և գաղտնիության GDPR կանոնակարգը․
  • ռոումինգի դիմաց վճարների գանձման ավարտը․
  • տվյալների պաշտպանության արդիականացումը․
  • առցանց բովանդակության միջսահմանային տեղափոխելիությունը․
  • չհիմնավորված գեոարգելափակման դադարեցման միջոցով էլեկտրոնային կոմերցիայի ապաարգելափակման մասին համաձայնագիրը։

EU4Digital–ի վստահության և անվտանգության ուղղության արդիականությունը համավարակի համատեքստում

«EU4Digital» ծրագրի առավել հավակնոտ նպատակներից մեկը ԵՄ անդամ երկրների և արևելյան գործընկեր երկրների միջև թվային ստորագրությունների և վստահության ծառայությունների միջսահմանային փոխադարձ ճանաչման ապահովումն էր: Երբ ծրագիրը մեկնարկեց, «Վստահություն և անվտանգություն» ուղղության ներքո սահմանված այս հավակնոտ նպատակները համարվում էին կարևոր, բայց ոչ հրատապ՝ համեմատած մյուսների հետ: Քանի որ վստահության և անվտանգության ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2019 թ.-ին և շարունակվել 2020 թ.-ի առաջին կեսին, ավելի ակնհայտ է դարձել, որ թվային վստահության, ինչպես նաև թվային ստորագրությունների ու էլեկտրոնային նույնականացման (eID) միջսահմանային փոխադարձ ճանաչման ապահովումը ավելի ու ավելի կարևոր նշանակություն է ստանում համավարակի հետ բախված հասարակություններում: Որպեսզի հասարակությունը բարգավաճի, զարգանա և գլոբալ իրադարձությունների ֆոնին ավելի դիմակայուն դառնա, այն պետք է լինի ճարպիկ, ճկուն և հրաժարվի բյուրոկրատական պրակտիկայից, որը խանգարում է պետական հատվածի գործունեության տարբեր ձևերին։

Թվային ստորագրությունների ճանաչումն ու իրավական արժեքը քաղաքացիներին և բիզնեսին հնարավորություն է տալիս.

  • իրականացնել բիզնես գործունեություն․
  • գնել և ձեռք բերել ապրանքներ ու ծառայություններ․
  • գնել և ձեռք բերել անշարժ գույք․
  • իրականացնել իրավական և ֆինանսական գործառնություններ․
  • ստանալ առողջապահական ծառայությունների հասանելիություն։

Վերոնշյալն ապահովում է ավելի լայն հնարավորություններ՝ հաղթահարելով սոցիալական հեռավորությունը և գլոբալ համավարակի ազդեցության զսպման ուղղությամբ ձեռնարկված շատ այլ միջոցառումներ։

Այս համատեքստում, թվային ստորագրությունների միջսահմանային փոխճանաչումը առանձին երկրներում գործող բիզնեսներին ու քաղաքացիներին հնարավորություն է տալիս չմեկուսանալ և շարունակել իրենց կենսակերպը համավարակի ընթացքում՝ օգտագործելով թվային վստահության ծառայություններ:

Վստահության և անվտանգության ուղղությամբ աշխատանքների շարունակման համատեքստում նշված գործողությունների առանցքում կլինի արևելյան գործընկեր վեց երկրների համար առաջարկությունների և անհատական ճանապարհային քարտեզների մշակումը, որպեսզի վերջիններս մոտ ապագայում թվային ստորագրությունների և eID-ների միջսահմանային փոխճանաչման հասնեն ԵՄ անդամ երկրների հետ։

EU4Digital` Վստահություն և անվտանգություն


Հաջողակ պատմություններ

Ցուցադրել բոլորը