Եվրոպական կրթական հիմնադրամը փնտրում է երիտասարդ ձայներ իր #MySkills4You արշավի համար
Ամսաթիվ: 06/01/24
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի երիտասարդ քաղաքացիները հրավիրվում են #MySkills4You արշավի միջոցով իրենց ներդրումն ունենալու Հմտությունների եվրոպական տարվա քննարկումներում։ Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) 2023 թվականի դեկտեմբերի 4-ին մեկնարկեց #MySkills4You նախաձեռնությունը, որն ուղղված է ուժեղացնելու Եվրոպայի արեւելյան եւ հարավային հարեւանների, ինչպես նաեւ Արեւմտյան Բալկանների երիտասարդների ձայնն ու թվային հմտությունները: Instagram-ում աշխույժ տեսանյութերի տարածմամբ՝ արշավն ընդգծում է երիտասարդների պատկերացումներն իրենց երկրներում թվային հմտությունների ոլորտում կարեւոր զարգացումների եւ այս տարածաշրջաններում հմտությունների վրա ներդրումներ կատարելու կարեւորության վերաբերյալ:
#MySkills4You նախաձեռնությունը փորձում է պատասխանել հետեւյալ հիմնարար հարցերին.
Որո՞նք են ամենակարեւոր հմտությունները երիտասարդների կարծիքով.
Ի՞նչ են անում նրանց երկրները հմտությունների զարգացմանն աջակցելու համար:
Մինչեւ 2024 թվականի ապրիլը շարունակվելիք արշավը ներառում է հմտությունների եւ տաղանդների լայն սպեկտր, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի համապատասխան տարածաշրջաններում հմտությունների զարգացման ավելի լայն պատկերի մեջ: Օրինակ, տեսանյութերում անդրադարձ է կատարվում Մոլդովայում տվյալագիտության մեջ ամբողջական մոտեցմանը, Ուկրաինայում ինքնակատարելագործմանն ու նախաձեռնողական թվային ակտիվությանը, Վրաստանում հաղորդակցության եւ թիմային աշխատանքի հմտությունների կենսական դերին, Սերբիայում փոխակերպիչ փոփոխությունների համար թվային դիմակայունության նշանակությանը, Մոնտենեգրոյում տեղական համայնքների հզորացման համար ՏՏ ստեղծարար հմտությունների խթանմանը, Եգիպտոսում երիտասարդների հզորացման համար հանրային խոսքի եւ թվային առաջնորդության նշանակությանը, ինչպես նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում հավասարակշռված հրապարակային ելույթներին եւ STEM-ի ջատագովությանը։
Նախաձեռնությունն ուշադրություն է հրավիրում տարբեր թվային հմտությունների վրա, ներառյալ՝ տվյալագիտությունը, STEM ջատագովությունը եւ ստեղծարար ՏՏ հմտությունները: Մասնակիցների ձայները միասին ներդաշնակ են դառնում՝ հանդես գալով հանուն թվայնապես հմուտ եւ փոխկապակցված ապագայի։
#MySkills4You նախաձեռնությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։ Ընդամենն անհրաժեշտ է կիսվել թվային հմտությունների զարգացման վերաբերյալ սեփական տեսակետներով՝ օգտագործելով #MySkills4You հեշթեգը:
Հմտությունների եվրոպական տարին նպատակ ունի չեզոքացնել Եվրոպական միությունում հմտությունների բացերը եւ խթանել ԵՄ հմտությունների ռազմավարությունը՝ կենտրոնանալով թվային եւ կանաչ տեխնոլոգիաների հմտությունների վրա ու աջակցելով հմտությունների հետ կապված գործողություններին եւ միջոցառումներին:
Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) Եվրոպական միության գործակալություն է, որն աջակցում է հարեւան երկրներին իրենց կրթության, ուսուցման եւ աշխատաշուկայի համակարգերի բարեփոխման հարցում: Այն ներկայումս համագործակցում է 28 գործընկեր երկրների հետ՝ հիմնականում ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության համատեքստում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: