Այցելեք EU4Digital-ի վերագործարկված եւ բարելավված վեբկայք
Ամսաթիվ: 01/07/23
Փնտրու՞մ եք նորություններ, ռեսուրսներ եւ այլ տեղեկատվություն Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) թվային փոխակերպման վերաբերյալ: EU4Digital-ը հրավիրում է ձեզ այցելելու իր նոր վերագործարկված վեբկայք՝ https://eufordigital.eu/: Վեբկայքի վերագործարկմամբ «EU4Digital» ծրագիրն իր լայն թվային համայնքին առաջարկում է թարմացված բովանդակություն եւ բարելավված ինտերֆեյս:
EU4Digital-ը ձեւավորել է թվային ոլորտի 35,000 մասնագետներից բաղկացած մշտական համայնք՝ չհաշված սովորական օգտատերերը, ովքեր պարբերաբար այցելում են վեբկայք: «EU4Digital» ծրագրի I փուլի շրջանակներում իր գործարկումից ի վեր վեբկայքն ունեցել է շուրջ 780,000 դիտում։ Նոր վեբկայքի բովանդակությունն ու բրենդավորումը կառուցված են 2022 թվականին մեկնարկած «EU4Digital» ծրագրի II փուլի շուրջ։
Վերագործարկված վեբկայքը պարունակում է ամբողջությամբ թարմացված էջեր EU4Digital-ի ռազմավարության եւ դրա քաղաքական համատեքստի, ինչպես նաեւ «EU4Digital» նախաձեռնությանմասին, որի միջոցով ֆինանսավորվում են «EU4Digital» ծրագիրը եւ այլ ծրագրեր: Վեբկայքը ներառում է նաեւ տեղեկատվություն «EU4Digital» ծրագրի II փուլի վեց թեմատիկ ոլորտների վերաբերյալ.
Նոր վեբկայքի յուրաքանչյուր էջ ներկայացված է համապատասխան թեմաների եւ երկրների հստակ համատեքստում: Վեբկայքն առաջարկում է նաեւ ավելի հին բովանդակություն, որը դեռեւս կարող է հետաքրքրություն առաջացնել, ինչպես նաեւ խաչաձեւ հղումներ՝ փոխկապակցված էջերի միջեւ հեշտությամբ «նավարկելու» համար: Կայքն օպտիմալացվել է՝ թե՛ շարժական սարքերից, թե՛ համակարգչից հեշտ մուտքի եւ նավիգացիայի համար: Այն առաջարկում է պարզ, բայց հաճելի «ճանապարհորդություն» EU4Digital-ի աշխարհում:
EU4Digital-ը հույս ունի ընդլայնել իր թվային համայնքը եւ բազմաթիվ նոր այցելուների է սպասում նոր վեբկայքում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: