
Home / Stay Informed /
Ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային առեւտուրը: Արդյո՞ք խոսքն առցանց գնումների մասին է
Date: 24/04/20
Էլեկտրոնային առեւտուրը անդրսահմանային անթուղթ առեւտուրն է: Այն համընդգրկուն երեւույթ է, որը ներառում է երկրների միջեւ ապրանքների եւ ծառայությունների ներմուծման-արտահանման ցիկլը՝ անդրադառնալով այնպիսի ոլորտների, ինչպիսիք են.
- ապրանքների կամ ծառայությունների առցանց գնում կամ վաճառք աշխարհի ցանկացած կետից.
- ապրանքների կամ ծառայությունների փոխանցումը սահմաններից դուրս, ներառյալ ձեռնարկությունների եւ կառավարության միջեւ ոչ թղթային փաստաթղթերի փոխանակումը եւ այդ ապրանքների կամ ծառայությունների առաքումը գնորդին:
ԵՄ-ն միասնական շուկա է, որը թույլ է տալիս իր անդամ պետությունների միջեւ ապրանքների, ծառայությունների եւ համապատասխան տեղեկատվության ազատ փոխանակումը՝ ստանդարտացված տեխնոլոգիաների եւ նորմերի աջակցությամբ: Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների շրջանում, սակայն, առկա է անթուղթ առեւտրային ընթացակարգերի ներդաշնակեցման պակաս ինչպես այդ երկրների, այնպես էլ վերջիններիս ու ԵՄ-ի միջեւ։ Օրինակ, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերը եւ պայմանագրերը նույնությամբ չեն ճանաչվում տարբեր երկրների կողմից: Եվրոպական միությունն իր «EU4Digital» նախաձեռնության միջոցով աջակցում է ԵՄ-ի եւ ԱլԳ երկրների միջեւ առեւտրի ներդաշնակեցմանը: Այն նաեւ աջակցում է հենց ԱլԳ երկրների միջեւ առեւտրի ներդաշնակեցմանը:
- Էլեկտրոնային առևտուր