Այսպիսով, ի՞նչ է անում EU4Digital-ն՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի խթանման ուղղությամբ

  • Ամսաթիվ: 24/04/20
  • Կիսվել:

Որպես EU4Digital-ի մաս, մի շարք գործողություններ և պիլոտային ծրագրեր աջակցում են միջսահմանային համագործակցությանը: Ուշադրության կենտրոնում էլեկտրոնային առևտրի հետևյալ ոլորտների ներդաշնակեցումն է.

  • Միջսահմանայինէլեկտրոնայինառևտուր. տարբեր երկրներից առևտրային գործընկերների (օրինակ ՝ բիզնեսների և կառավարության) միջև անթուղթ փաստաթղթաշրջանառություն.
  • Էլեկտրոնայինմաքսայինծառայություններ. լոգիստիկ ընկերությունների և մաքսային մարմինների միջև մաքսային տեղեկատվության համակարգված ու ավտոմատացված փոխանակում (օր.՝ նախաժամանումային տեղեկատվության փոխանակում, ռիսկերի գնահատում, տվյալների համապատասխանեցում, մաքսային հսկողության արդյունքներ).
  • Թվայինտրանսպորտայինմիջանցք. ֆիզիկական տրանսպորտային միջանցքների շրջանում տվյալների հետ կապված ծառայություններ` փոխադրման բոլոր մակարդակներում (օդային, ճանապարհային, երկաթուղային և ծովային) միջանցիկ տեղեկատվության փոխանակման համար.
  • էլեկտրոնայինկոմերցիա. ապրանքների վաճառք համակարգչային ցանցերում իրականացվող էլեկտրոնային գործարքների միջոցով:
  • Նեթվորքինգ. Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերի ներգրավում ԵՄ-ի գործընկերների հետ գործարար կապերի զարգացման ու էլեկտրոնային առևտրի ոլորտային միտումների, գործողությունների և ներկա իրադրության մասին տեղեկատվության փոխանակման գործընթացում:

քարտեր

Ցուցադրել բոլորը