Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագրին նվիրված աշխատաժողով՝ ԱլԳ ներկայացուցիչների համար

  • Ամսաթիվ: 23/06/20 մինչև 23/06/20
  • Կիսվել:

2020թ.-ի հունիսի 23-ին կկայանա Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագրին (ՏՍՀ) նվիրված առցանց աշխատաժողով՝ նախատեսված Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչների համար: Միջոցառումը կազմակերպում է Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) Սպեկտրի փորձագիտական աշխատանքային խումբը (ՍՓԱԽ)՝ Եվրոպական հանձնաժողովի և «EU4Digital» ծրագրի աջակցությամբ:

Աշխատաժողովի գլխավոր նպատակը ՏՍՀ-ի ներկայացումն ու քննարկումն է, որի՝ Արևելյան գործընկերության երկրների կողմից ստորագրումը նախատեսված է 2020թ.-ի դեկտեմբերի սկզբին: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՏՍՀ-ի ստորագրման գործընթացի հետ կապված ներկա վիճակը, ինչպես նաև 700 ՄՀց և 3.4-3.8 ԳՀց հաճախության գոտիների ազատումը: Բացի այդ, կվերանայվի ՏՍՀ-ի ներկայիս տեքստն ու կքննարկվեն սեմինարի մասնակիցների կարծիքները, ինչպես նաև ՏՍՀ-ի ստորագրմանն ուղղված հաջորդ քայլերը:

Միջոցառման էջ

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը