EaPConnect-ը ձեռքբերումները դիտարկում է որպես նոր փուլի սկիզբ

  • Ամսաթիվ: 30/06/20
  • Կիսվել:

Հուլիսին կմեկնարկի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EaPConnect» ծրագրի երկրորդ փուլը, ինչին կնպաստի ԵՄ-Արևելյան գործընկերություն (ԱլԳ) նորացված քաղաքական հանձնառությունը՝ ուղղված Եվրամիության արևելյան հարևանության տարածքում թվային ներկայության ամրապնդմանը:

EaPConnect-ի վերջին հինգ տարվա ձեռքբերումների թվում առանցքային են GÉANT-ի գործունեությանը, ծառայություններին և ցանցերին առավել սերտ ինտեգրումն ու Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հետազոտությունների, կրթության ու, լայն իմաստով, հասարակության համար օգուտները:

Կապն առանցքային է

Մինչև EaPConnect-ն Արևելյան գործընկերության երկրների և «GEANT» համաեվրոպական ցանցի միջև կապն անուղղակի էր, թույլ զարգացած կամ առհասարակ գոյություն չուներ: Այժմ բոլոր երկրները կապված են ցանցին, ըստ որում՝ Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի դեպքում հզորություններն ավելացել են մոտ տասն անգամ, իսկ Հայաստանի դեպքում՝ շուրջ 7 անգամ: Գնումների մասով GÉANT-ի հետ համագործակցության շնորհիվ Բելառուսում և Ուկրաինայում հաջողվել է ինտերնետ կապի սակագները նվազեցնել մոտ 60%-ով, իսկ Հարավային Կովկասի երկրներում՝ մոտ 80%-ով:

Կապի բարելավումները վճռական նշանակություն ունեն տվյալների ինտենսիվ օգտագործման հետ կապված հետազոտություններ համար: Օրինակ, տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառի ուկրաինացի և բելառուս մասնագետներն օգնում են բացահայտել տիեզերքի հիմնարար գաղտնիքներն՝ օգտագործելով Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի Մեծ հադրոնային բախիչի գիտափորձերի տվյալները:

Ծառայություններ և սպասարկում Համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների ու ծրագրին միացած այլ հաստատությունների մոտ 800,000 ուսանող, հետազոտող և աշխատակից կարող են մուտք ունենալ EaPConnect-ի գործընկեր ցանցերի ու ծառայությունների նկատմամբ: Ծրագրի ընթացքում դրան միացած հաստատությունների թիվը զգալիորեն աճել է Վրաստանում (17%), Հայաստանում (26%) և Ադրբեջանում (58%):

COVID-19-ին արձագանքման շրջանակում թափ է ստացել առցանց հանդիպումների և ուսուցման գործիքների տրամադրման գործընթացը` ճգնաժամի ընթացքում ուսուցման շարունակականության ապահովման համար:

Գործընկերների ամպային ծառայությունները ևս աճ են ապրել. ներկայում 126 կազմակերպություն օգտվում են այդպիսի ծառայություններից՝ դրանք օգտագործելով, օրինակ, Ուկրաինայում ակադեմիական հրատարակությունների, Վրաստանում կլիմայի փոփոխության կանխատեսման, Հայաստանում եղանակային էքստրեմալ երևույթների կանխատեսման և Մոլդովայում ու Բելառուսում բժշկական պատկերազարդման մշակման և վերլուծության համար:

Համայնք և համագործակցություն

EaPConnect-ն արդյունավետ մարդկային ցանցեր է կառուցել իր ԱլԳ գործընկերների, այլ ազգային հետազոտական և կրթական ցանցերի (ԱՀԿՑ) ու էլեկտրոնային ենթակառուցվածքների միջև: Տասը եվրոպական և երեք ոչ եվրոպական ԱՀԿՑ-ներ համարվում են ասոցացված գործընկերներ: Գործնական տեխնիկական համագործակցությունների ստեղծմանն ուղղված մենթորության սխեման արդեն իսկ հանգեցրել է համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման հայկական թիմի ստեղծմանը:

Չորս «EaPEC» համաժողովները ներգրավել են շուրջ 530 մարդու՝ ավելի քան 50 կազմակերպություններից, և ներկայացրել են «Լուսավորիր քո հետազոտությունը» ծրագրի շրջանակում ընտրված 22 նախագիծ: 30 վերապատրաստական միջոցառումներն ու աշխատաժողովները շուրջ 500 մասնակիցների հնարավորություն են տվել հանդիպել և սովորել միասին: Այս միջոցառումներն օգնել են հարաբերություններ ձևավորել և ամրապնդել հետազոտողների, ազգային գերատեսչությունների ու հաստատությունների հետ, ինչպես նաև բարձրացնել գործընկերների տեսանելիությունը տեղական և ազգային լրատվամիջոցներում:

EaPConnect-ի մասին

«EaPConnect» ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանային հետազոտական և կրթական ցանց ստեղծել Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի համընդհանուր նպատակը թվային խզման մեղմացումը, ներտարածաշրջանային կապակցելիության բարելավումը և գլոբալ հետազոտական ու կրթական համագործակցություններում տեղի գիտաշխատողների, ուսանողների և գիտնականների մասնակցությունը դյուրացնելն է:

Կարդալ ամբողջական զեկույցը

Նորություններ

Ցուցադրել բոլորը