EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
Ամսաթիվ: 15/09/23
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետային պայմանների վերաբերյալ ԵՄ թարմացված զեկույցը։ Այն ներկայացնում է Եվրոպական միությունում անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ընդհանուր պատկերը, ինչպես նաեւ լավագույն պրակտիկաներն ու կանոնակարգերը, որոնք օրինակ կծառայեն ԱլԳ երկրներում անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի վիճակը գնահատելիս: Զեկույցում վերլուծության են ենթարկվել երեք հիմնական ոլորտներ՝ իրավական դաշտ, չափորոշիչներ եւ էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգ:
Զեկույցը պատրաստվել է «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առեւտուր» թեմատիկ ուղղության էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորի (eCommerce accelerator) միջոցառումների շրջանակներում: Այդ միջոցառումներն ուղղված են ներդաշնակեցնելու ԱլԳ երկրների եւ ԵՄ-ի միջեւ անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիան: Էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետային պայմանների վերաբերյալ ԵՄ թարմացված զեկույցում առանձնացվել են այն հիմնական ասպեկտները, որոնք կարեւոր նշանակություն ունեն էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում անդրսահմանային գործառնությունների ներդաշնակեցման համար։
Իրավական դաշտ. սպառողների իրավունքների եւ տվյալների պաշտպանություն, ծանրոցների առաքում, Համաշխարհային փոստային միության (UPU) նկատմամբ պարտավորություններ, ցանցերի եւ տեղեկատվական համակարգերի անվտանգություն, գեոարգելափակում, առցանց միջնորդների պատասխանատվություն եւ այլն:
Չափորոշիչներ. Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) կողմից սահմանված եվրոպական չափորոշիչների մշակում, ծառայությունների որակի բարձրացում, փոխգործելիության բարելավում, առաջադեմ էլեկտրոնային տվյալների կատարելագործում եւ ապրանքների վերաբերյալ նախնական թվային մաքսային հայտարարագրերի մշակում: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ CEN եւ UPU չափորոշիչների փոխգործելիության հիմնական ասպեկտներին:
Էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգ. անդրսահմանային մատակարարման շղթա, էլեկտրոնային կոմերցիայի առեւտրային հարկում, վճարումներ, լոգիստիկա:
Զեկույցը նաեւ ներառում է հետեւյալ նոր զարգացումների ընդհանուր պատկերը.
Թվային ծառայությունների մասին օրենք – կիրառվում է առցանց հարթակների նկատմամբ 2023 թվականի հունիսից: Այն ներառում է իրավական պահանջներ՝ կապված առցանց ապօրինի բովանդակության հայտնաբերման եւ հեռացման հետ, ինչպես նաեւ պարտավորություններ՝ կապված թափանցիկության, հաշվետվողականության եւ բիզնես – բիզնես (B2B) ու բիզնես – հաճախորդ (B2C) առեւտրային հարթակներում պատշաճ միջոցառումների կիրարկման հետ։
Թվային շուկաների մասին օրենք – գործում է 2023 թվականի մայիսից։ Այն սահմանում է օբյեկտիվ չափանիշներ, որոնց հիման վրա վեր են հանվում Եվրոպական միությունում գործող եւ ԵՄ բնակչության ավելի քան 10%-ին ընդգրկող խոշոր առցանց հարթակները։
Տվյալների պաշտպանության մասին ստանդարտ դրույթներ / Ստանդարտ պայմանագրային դրույթներ (ՍՊԴ) – ներկայացվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ արդիականացվել Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի համաձայն՝ ապահովելու Եվրոպական միության / Եվրոպական տնտեսական տարածքի սահմաններից դուրս տվյալների փոխանցման անվտանգությունը։
Պատասխանատու սպառման ընտրության նկատմամբ կայունության պահանջներ – զեկույցում դիտարկվում են որպես Եվրոպական միության կողմից ձեռնարկված միջոցառումներ՝ բեռնափոխադրումների արդյունքում առաջացող ածխաթթու գազի եւ ջերմոցային գազերի արտանետումների շարունակական մոնիտորինգի, վերահսկման եւ արձանագրման համար։
UPU-ի՝շահագրգիռ կողմերին եւ սեփական Գլոբալ փոստային մոդելի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը հաշվի առնող նորարարությունները։
Թվային մարքեթինգի նոր ասպեկտներ – ընդգծում են էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգում արդյունավետ թվային մարքեթինգային ռազմավարության կարեւորությունը, որը կարեւոր է դարձել էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում գործող բիզնեսների հաջողության համար:
Իրազեկվածություն եւ հետագա քայլեր
Էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետային պայմանների վերաբերյալ ԵՄ թարմացված զեկույցի հանգույն՝ «EU4Digital» ծրագիրը 2023 թվականի հունիսին անցկացրեց առցանց միջոցառում՝ բարձրացնելու տվյալ թեմաների եւ վերջին փոփոխությունների մասին իրազեկվածությունը: Այս միջոցառման ընթացքում տրամադրվեց բովանդակալից տեղեկատվություն անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի զարգացող ոլորտի վերաբերյալ եւ ուսումնասիրվեցին Էլեկտրոնային կոմերցիայի եվրոպական ցանցի (eCommerce Europe) հետ համագործակցության հնարավորությունները:
Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետային պայմանների վերաբերյալ EU4Digital-ի թարմացված զեկույցը ներկայացնում է կարեւոր փոփոխությունների եւ մարտահրավերների խորաթափանց ակնարկ՝ կապված Արեւելյան գործընկերության երկրներում անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի վերլուծության, գնահատման եւ զարգացման հետ: Այժմ յուրաքանչյուր երկրի համար պատրաստվում են առաջարկություններ՝ հաշվի առնելով էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի ներկայիս վիճակն ու թարմացված զեկույցը։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: