Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
EU4Digital-ի շահագրգիռ կողմերի աշխատաժողովում քննարկվել է ազգային մակարդակում արդյունքների ներդրման արագացումը
Ամսաթիվ: 10/11/23
«EU4Digital» ծրագրի գործունեությունը պայմանավորված է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի կարիքներով: Այդ գործունեությունն իրականացվում է ԵՄ-ԱլԳ համատեղ օրակարգի շրջանակներում ԵՄ պատվիրակությունների կողմից կառավարվող երկկողմ գործողությունների հետ սերտ համագործակցության պայմաններում։ «EU4Digital» ծրագրի ներկայիս՝ երկրորդ փուլի ընթացքում արդյունքները առավելագույնի հասցնելու համար EU4Digital-ը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրյուսելում անցկացրել է աշխատաժողով՝ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց գնահատել ծրագրի արդյունքները, կիսվել հետադարձ արձագանքով եւ ուսումնասիրել, թե ինչպես արագացնել EU4Digital-ի գործունեության ներդրումը ազգային մակարդակում:
2019-2022 թվականներին հաջողված առաջին փուլից հետո «EU4Digital» ծրագիրը վերագործարկվեց 2022 թվականի հունիսին եւ կշարունակվի եւս երեք տարի: Նախորդելով ամենամյա Արեւելյան գործընկերության թվային համաժողովին եւ EU4Digital-ի ղեկավար կոմիտեի նիստին, որոնց անցկացումը նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 14-15-ին, Բրյուսելում կայացած նախնական հանդիպումը կարեւոր պահ էր «EU4Digital» ծրագրի II փուլի կողմից աջակցվող վեց թեմատիկ ոլորտների մեջ խորամուխ լինելու եւ հետագա համագործակցության ճանապարհ հարթելու համար: Աշխատաժողովի հիմնական նպատակն էր ուսումնասիրել տեղերում EU4Digital-ի գործողությունների ու արդյունքների ներդրումն արագացնելու ուղիները, հատկապես երկկողմ եւ ազգային օրակարգերում դրանց ներդրման առնչությամբ, ինչպես նաեւ հաղթահարել տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում գործունեության միջեւ առկա խզվածքը:
Աշխատաժողովին ինչպես անձամբ, այնպես էլ առցանց մասնակցում էին ներկայացուցիչներ Արեւելյան գործընկերության երկրներից, գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակություններից, Եվրոպական հանձնաժողովից (DG NEAR, DG CNECT) եւ EU4Digital-ի ծրագրային թիմից: Հանդիպումը սկսվեց Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից դրոշակակիր «EU4Digital» նախաձեռնության ներկայացմամբ։ Նրանք շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին նախաձեռնության հիմքում ընկած «EU4Digital» ծրագրի մեջ իրենց ունեցած ակտիվ ներդրման համար: Նրանք հիշեցրեցին, որ կայուն թվային փոխակերպման մեջ շարունակական ներդրումները հիմնական առաջնահերթություն են ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Արեւելյան գործընկերության երկրների համար, ինչը հաստատվել է ԱլԳ 2021 թվականի գագաթնաժողովում: Տեխնոլոգիաների զարգացման եւ կիբեր սպառնալիքների համատեքստում ընդհանուր ստանդարտների վրա հիմնված թվային ինքնիշխանության եւ դիմակայունության ձեւավորումն ունի առաջնային կարեւորություն։
Ծրագրային թիմը հանդիպումը սկսեց մտագրոհով՝ մասնակիցներին խնդրելով կարծիք հայտնել «EU4Digital» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկից՝ 2022 թվականից ի վեր արձանագրված արդյունքների եւ մարտահրավերների վերաբերյալ։ Թիմը ներկայացրեց «EU4Digital» ծրագրի գործունեության երեք հիմնական ուղենիշները.
- աջակցություն ԵՄ չափանիշների եւ լավագույն փորձի հետ ներդաշնակեցմանը.
- պիլոտային ծրագրերի իրականացում՝ նախատեսված դյուրացնելու ԵՄ լուծումների ներդրումը եւ հող նախապատրաստելու տարածաշրջանի համար Տնտեսական եւ ներդրումային ծրագրի ու «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) ռազմավարության շրջանակներում լայնածավալ ներդրումների համար.
- EU4Digital-ի հովանու ներքո Արեւելյան գործընկերության տարածաշրջանի թվային փոխակերպմանն աջակցող գործողությունների, ԵՄ քաղաքականության եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի շուրջ հաղորդակցման համակարգում։
Օրվա մյուս աշխատանքային նիստերի ընթացքում քննարկվեցին EU4Digital-ի վեց հիմնական թեմատիկ ոլորտների («Հեռահաղորդակցության կանոններ», «Էլեկտրոնային վստահության եւ միջսահմանային թվային ծառայություններ», «Էլեկտրոնային առեւտուր», «Էլեկտրոնային առողջապահություն», «Թվային հմտություններ» եւ «ՏՀՏ նորարարություններ եւ ստարտափ էկոհամակարգեր») ուղղությամբ ձեռքբերումներն ու առաջիկա գործողությունները: Սա մասնակիցներին թույլ տվեց կիսվել իրենց պատկերացումներով եւ մտքերով` ընդգծելով այս ոլորտներում երկիր առ երկիր եւ տարածաշրջանային մարտահրավերները: Երկրների ներկայացուցիչները հետաքրքրվեցին առաջիկա անելիքներով եւ ցանկություն հայտնեցին մասնակցելու ԵՄ-Արեւելյան գործընկերություն օրակարգի շրջանակներում իրենց առաջնահերթություններին համապատասխանող եւ առաջնահերթ ծրագրերին: Այս քննարկումներից հետո EU4Digital-ի թիմը կատարեց օրվա հիմնական կետերի ամփոփում, իսկ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները հանդես եկան եզրափակիչ խոսքով:
Հետագա քայլերը
Միջոցառման արդյունքներով կնախաձեռնվեն մի շարք գործողություններ՝ ԱլԳ տարածաշրջանում տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում սիներգիաներն ու համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար:
Մասնակիցները կրկին կհանդիպեն, այս անգամ՝ ԵՄ եւ Արեւելյան գործընկեր երկրների շահագրգիռ կողմերի ավելի լայն ցանցի հետ՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ին կայանալիք Արեւելյան գործընկերության թվային համաժողովի եւ նոյեմբերի 15-ին կայանալիք EU4Digital-ի ղեկավար կոմիտեի հանդիպման շրջանակներում։
Միացեք մեզ՝ մասնակցելով նոյեմբերի 14-ին կայանալիք Թվային համաժողովին
EU4Digital-ի ղեկավար կոմիտեի հանդիպումը պաշտոնական ներքին միջոցառում է, որին կարող են մասնակցել բացառապես «EU4Digital» նախաձեռնության պաշտոնապես նշանակված հովանավորներն ու շահագրգիռ կողմերը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է EU4Digital-ով եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում թվային փոխակերպման շուրջ թեմաներով, կարող է մասնակցել 2023 թվականի նոյեմբերի 14-ին կայանալիք Արեւելյան գործընկերության թվային համաժողովին:
- Նշեք ամսաթիվը ձեր օրացույցում եւ հետեւեք միջոցառման օրակարգի, բանախոսների եւ գրանցման վերաբերյալ նորություններին առաջիկա շաբաթների ընթացքում։
- Հետեւեք մեզ Twitter-ում՝ @EU4Digital
- Միջոցառումների կարեւորագույն դրվագները կհրապարակվեն EU4Digital տեղեկագրի հատուկ թողարկումում։ Այսպիս թարմացումները էլեկտրոնային փոստով ստանալու համար խնդրում ենք բաժանորդագրվել տեղեկագրին:
- Ադրբեջան
- Հայաստան
- Ուկրաինա
- Ռումինիա
- Վրաստան
- Էլեկտրոնային առողջապահություն
- Էլեկտրոնային առևտուր
- Էլեկտրոնային վստահություն
- Թվային հմտություններ
- Հեռահաղորդակցության կանոններ
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
-
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակի…
Իմանալ ավելին -
12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թա…
Իմանալ ավելին -
11/04/2024
5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի մասին զեկույցը հասանելի է ներբեռնման համար
«EU4Digital» ծրագրի փորձագետները «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում գործունեության շրջանակներում…
Իմանալ ավելին
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակի…
Իմանալ ավելին12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թա…
Իմանալ ավելին11/04/2024
5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի մասին զեկույցը հասանելի է ներբեռնման համար
«EU4Digital» ծրագրի փորձագետները «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում գործունեության շրջանակներում…
Իմանալ ավելին