EU4Digital-ի ղեկավար կոմիտե

  • Ամսաթիվ: 27/09/21 մինչև 01/10/21
  • Կիսվել:

«EU4Digital» նախաձեռնությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը կանցկացնի իր ղեկավար կոմիտեի երրորդ տարեկան նիստը, որի շրջանակներում տեղի կունենան մի շարք վիրտուալ նիստեր՝ քննարկելով թվային քաղաքականության օրակարգը և այդ ուղղությամբ ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև առաջիկա առաջնահերթությունները:

Մեկշաբաթյա միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին կայանալիք «Արևելյան գործընկերության թվային համաժողովով», որը կանդրադառնա տարաբնույթ հարցերի՝ գերարագ ինտերնետից մինչև թվային բիզնես, ստարտափ էկոհամակարգեր, առցանց առևտուր, կրթական տեխնոլոգիաներ և քաղաքացիների թվային ունակությունների հզորացում: Երկրորդ օրը կմեկնարկի «EU4Digital» նախաձեռնության շրջանակներում մինչ օրս ձեռք բերված արդյունքների և 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության համար ԵՄ-ի նոր առաջնահերթությունների ներկայացմամբ և կշարունակվի «EaPConnect2» ծրագրի ղեկավարությամբ Մոլդովայի, Ուկրաինայի և եվրոպական գործընկերների միջև թվային հաճախականության ուղիների փոխմիակցման մեկնարկին նվիրված կեսօրյա նիստով:

Շաբաթվա մնացած երեք օրերի ընթացքում տեղի կունենան թեմատիկ նիստեր, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի EU4Digital-ի հետաքրքրության ներքո գտնվող վեց թեմաների (հեռահաղորդակցության կանոններ, էլեկտրոնային առևտուր, թվային վստահություն և կիբերանվտանգություն, թվային հմտություններ, թվային նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր, էլեկտրոնային առողջապահություն) մասով ներկա վիճակին և ապագա անելիքներին:

Իմացիր ավելին

Ամբողջական ծրագիր


Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը