EU4Digital-ը Հայաստանում աջակցում է բաց գիտական հարթակին

  • Ամսաթիվ: 29/03/21
  • Կիսվել:

Հայաստանում ստեղծվել է Բաց հասանելիության ազգային կենտրոն (NOAD), որը նախատեսված է ուսուցում տրամադրելու և բաց գիտության, բաց հասանելիության ու հետազոտական տվյալների կառավարման հարցերով խորհրդատվություն տրամադրող ազգային օգնության կենտրոնների աշխատանքը կազմակերպելու համար:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ), օգտագործելով Լեհաստանի ազգային հետազոտական և կրթական ցանցային PSNC կազմակերպության կողմից մշակված dLibra ծրագրակազմը, ստեղծել է NOAD հարթակը: ԻԱՊԻ-ն և PSNC-ն երկուսն էլ EU4Digital-ի «EaPConnect» ծրագրի գործընկերներ են, որը շնորհանդեսների, դասընթացի և այլ համատեղ գործունեության միջոցով աջակցել է Հայաստանում dLibra-ի ներդրմանը:

Ս.թ. մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում NOAD-ը կապվեց համաեվրոպական բաց գիտության ենթակառուցվածքի՝ OpenAIRE-ի հետ` շնորհիվ ԵՀ «Հորիզոն 2020», «NI4OS-Europe» և «EaPConnect» ծրագրերի: OpenAIRE-ի NOAD-երի ցանցի շրջանակներում, որը ղեկավարում են մի շարք կազմակերպություններ, ԻԱՊԻ-ի NOAD թիմը հանդես կգա որպես Հայաստանում բաց հասանելիության գիտության հիմնական կոնտակտային կետ:

Նոր NOAD-ը բաց համակարգային պահոց է, որտեղ հավաքվելու է Հայաստանի ողջ գիտական ներուժը: Ներկայումս հայկական NOAD-ը բաղկացած է շուրջ 400 թվային օբյեկտներից, որոնք ԻԱՊԻ-ի գիտական հրապարակումներն են: Բովանդակությունը կընդլայնվի՝ ներառելով մի քանի հետազոտական կազմակերպությունների ու համալսարանների գիտական արդյունքները:

«EU4Digital. Հետազոտական և կրթական համայնքների միացում» ծրագրի (EaPConnect) նպատակը ԵՄ-ի և արևելյան գործընկեր երկրների հետազոտական և կրթական համայնքների միացումն ու թվային անջրպետի նվազեցումն է: Ծրագիրն ընդլայնելու է ցանցային ենթակառուցվածքները` երկրների միջև գիտական փոխանակումն ընդլայնելու, հետազոտությունների և կրթության (R&E) ոլորտում միջազգային համագործակցության բարելավմանն ուղղված նոր ծառայություններ առաջարկելու, R&E էկոհամակարգերում ազգային հետազոտական և կրթական ցանցերն (ԱՀԿՑ-ներ) ամրապնդելու, ինչպես նաև միջոցառումների, դասընթացների և այլ նախաձեռնությունների միջոցով գիտելիքների ու հմտությունների պաշարի և համագործակցային աշխատանքի միջավայրի ստեղծման համար:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը