
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
Արևելյան գործընկեր երկրներում վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների իրավական և տեխնիկական հասունության գնահատում
Ամսաթիվ: Մարտ 2020
EU4Digital-ի փորձագետները «Վստահություն և անվտանգություն» թեմատիկ ուղղության շրջանակներում մշակել են «Արևելյան գործընկեր երկրներում վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների իրավական և տեխնիկական հասունության գնահատում» զեկույցը, որը գնահատում է թվային վստահության և էլեկտրոնային նույնականացման (eID) ծառայությունների ոլորտում գործընկեր երկրների իրավանորմատիվային բազաների համատեղելիությունը eIDAS կանոնակարգի և գործող միջազգային ստանդարտների հետ:
Բացի այդ, գնահատմամբ ուսումնասիրվել է թվային վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների հասունությունը նորմատիվային, կազմակերպչական և տեխնիկական տեսանկյուններից՝ որոշելու այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել՝ ԵՄ-ի և արևելյան գործընկեր երկրների միջև վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների միջսահմանային փոխադարձ ճանաչումն ապահովելու համար:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
