
21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորված՝ թվային կապի հասանելիությունն ավելի ու ավելի կարեւոր դեր է խաղում առօրյա կյանքում: «EU4Digital» ծրագիրը 2019 թվականից ի վեր սերտորեն համագործակցում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ՝ տարածաշրջանում թվային կապի հասանելիությունը բարելավելու նպատակով: Նրանք միասին նպաստում են քաղաքացիների եւ գործարարների համար մատչելի գներով գերարագ, հուսալի եւ կայուն թվային կապի հասանելիությանը: Այսպիսով, ի՞նչ է ձեռքբերումներ են արձանագրվել եւ ինչպե՞ս է դա նպաստում ԱլԳ թվային փոխակերպման հետ կապված քաղաքականության ավելի լայն նպատակներին:
Իմանալ ավելին04/09/2023
EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը մեկնարկել է ազգային տաղավարային օգտահաշվի պիլոտավորումը
«EU4Digital» ծրագիրն ուրախությամբ հայտնում է իր «Ազգային տաղավարային օգտահաշիվ» (National Pavilion Account) պիլոտային գործողության պաշտոնական մեկնարկի մասին: Էլեկտրոնային առեւտրի ուղղության շրջանակներում իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի մասնակից երկրների փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) հնարավորություն ընձեռել փորձարկել իրենց արտադրանքը ԵՄ շուկայում, ավելացնել անդրսահմանային վաճառքները եւ պոտենցիալ հիմք ստեղծել իրենց համապատասխան երկրներում նախագծերի հետագա զարգացման համար:
Իմանալ ավելին01/09/2023
EU4Digital-ի միջոցառումներում սահմանվել են նորարարությունների եւ ստարտափների ինկուբացիան խթանելու առաջնահերթությունները
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում նորարարությունների եւ ստարտափների ինկուբացիոն էկոհամակարգի կատարողականն ու աճը խթանելու համար «EU4Digital» ծրագիրը սահմանել է հիմնական առաջնահերթություններ եւ դրանք ներկայացրել երկու միջոցառման շրջանակներում: Այս իրազեկող առցանց հանդիպումներում իրականացվել է Արեւելյան գործընկերության երկրների ստարտափ էկոհամակարգերի կատարողականի, բացթողումների եւ կարիքների մասին ինտենսիվ ուսումնասիրություն: Երկու միջոցառումների մասնակիցները ունկնդրել են տարածաշրջանային էկոհամակարգի դերակատարներին եւ քննարկել հիմնական կարիքները. Արեւելյան գործընկերության երկրները պետք է առաջնահերթություն տան էկոհամակարգ ստեղծողների հզորացմանը եւ ինկուբատորների կարողությունների զարգացմանը:
Իմանալ ավելին31/07/2023
Արեւելքի եւ Արեւմուտքի հանդիպում ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործնական կապերի ընդլայնման «Startup Bridge» միջոցառմանը
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ստարտափների ներկայացուցիչները «Ստարտափ կամուրջ. Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» (Startup Bridge: East meets West) միջոցառման շրջանակներում հանդիպել են Ֆրանսիայի եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) նորարարական էկոհամակարգերի ներկայացուցիչների հետ։ «EU4Digital» ծրագիրը ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ուղղված այս միջոցառումը կազմակերպել էր Expertise France-ի հետ համագործակցությամբ: 2023 թվականի հունիսի 16-ին Փարիզում անցկացված միջոցառումը հյուրընկալվել էր Wilco-ի կողմից՝ նորարարության արագացուցիչ, որն արժեքաստեղծ գործունեություն է ծավալում ինչպես ստարտափների, այնպես էլ փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար:
Իմանալ ավելին01/07/2023
Այցելեք EU4Digital-ի վերագործարկված եւ բարելավված վեբկայք
Փնտրու՞մ եք նորություններ, ռեսուրսներ եւ այլ տեղեկատվություն Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) թվային փոխակերպման վերաբերյալ: EU4Digital-ը հրավիրում է ձեզ այցելելու իր նոր վերագործարկված վեբկայք՝ https://eufordigital.eu/: Վեբկայքի վերագործարկմամբ «EU4Digital» ծրագիրն իր լայն թվային համայնքին առաջարկում է թարմացված բովանդակություն եւ բարելավված ինտերֆեյս:
Իմանալ ավելին01/07/2023
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցը մշակում է միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտային գաղափարներ
2023 թվականի մայիսի 18-ին EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցն անցկացրեց վիրտուալ հանդիպում, որը կենտրոնացած էր միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտավորման գաղափարների մշակման վրա: Սա համագործակցության զարգացման նպատակով այս տարվա համար նախատեսված միջոցառումների շարքի երկրորդ հանդիպումն էր։ Այն կառուցողական համագործակցության հիմք դրեց Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում էլեկտրոնային առողջապահության զարգացման համար:
Իմանալ ավելին14/06/2023
Մայիսի 30-ին կայացել է «EU4Digital» ծրագրի DESI աքսելերատորի գործարկումը
«EU4Digital» ծրագիրը 2023 թվականի մայիսի վերջին մեկնարկեց իր Թվային տնտեսության եւ հասարակության համաթվի (DESI) աքսելերացիոն գործունեությունը: DESI աքսելերատորի մեկօրյա մեկնարկային միջոցառումը ուշադրություն հրավիրեց վերջինիս գործունեության, դրա առավելությունների եւ Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) DESI-ի ներդրման պլանների վրա:
Իմանալ ավելին14/06/2023
ԵՄ-ի եւ Մոլդովայի կապի օպերատորները 2024 թվականից կիջեցնեն ռոումինգի սակագները
Եվրոպական միության եւ Մոլդովայի Հանրապետության կապի օպերատորները ստորագրել են համատեղ հռչակագիր՝ երկու տարածաշրջանների միջեւ ճանապարհորդող գործարարների եւ քաղաքացիների համար ռոումինգի սակագները նվազեցնելու մասին: Եվրոպական հանձնաժողովը եւ Մոլդովայի իշխանությունները նպաստել են 2023 թվականի մայիսի 31-ին հրապարակված կամավոր հռչակագրի ստորագրմանը, որն արտացոլում է ռոումինգի վերաբերյալ երկարաժամկետ պայմանավորվածություն ապահովելու եւ Մոլդովային ԵՄ միասնական շուկային մոտեցնելու ընդհանուր նպատակը: ԵՄ-ն այս գործընթացին, ինչպես նաեւ ռոումինգի եվրոպական ռեժիմին Մոլդովայի ինտեգրմանն աջակցում է «EU4Digital» նախաձեռնություն միջոցով:
Իմանալ ավելին14/06/2023
Ուկրաինան, Մոլդովան եւ Ադրբեջանն ընտրվել են բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) ճանապարհային քարտեզի մշակման համար
Ուկրաինան, Մոլդովան եւ Ադրբեջանը «EU4Digital» ծրագրի կողմից ընտրվել են որպես Արեւելյան գործընկերության երկրներ, որոնք կստանան բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) անհատական ճանապարհային քարտեզներ: Դրանք մշակվելու են 2025 թվականի դեկտեմբերից ուժի մեջ մտնելիք Եվրոպական միության eFTI կանոնակարգին համապատասխան՝ դյուրացնելով եւ թվայնացնելով տեղեկատվության փոխանակումը բեռներ ուղարկողների, փոխադրողների, իշխանության մարմինների եւ ապրանքների փոխադրման մեջ ներգրավված այլ շահագրգիռ կողմերի միջեւ: Արեւելյան գործընկերության երկրներում eFTI-ի նման մոտեցման ներդրումը կնպաստի նրանց ինտեգրմանը ԵՄ eFTI էկոհամակարգին եւ օգուտ կբերի այդ երկրների իշխանության մարմիններին ու գործարար օպերատորներին:
Իմանալ ավելին14/06/2023
EU4Digital-ը միացել է Անկախ կարգավորողների եւ լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի 14-րդ հանդիպմանը
«EU4Digital» ծրագրի հեռահաղորդակցության կանոնների ուղղությունը համակարգող թիմը մասնակցել է Արեւելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) Անկախ կարգավորողների եւ լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) 14-րդ հանդիպմանը: 2023 թվականի մայիսի 10-11-ը անցկացված միջոցառմանը քննարկվել են ԱլԳ տարածաշրջանում լայնաշերտ ցանցի զարգացմանը եւ անկախ ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ) մոդելին վերաբերող հարցեր:
Իմանալ ավելին30/05/2023
Հայաստանում ներդրվում է ազգային նույնականացման միասնական մուտքի «Ես եմ» համակարգը
ՀՀ կառավարությունը ներդրում է ազգային նույնականացման միասնական մուտքի «Ես եմ» համակարգը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Թվայնացման վարչության աղբյուրների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հանրային ծառայությունների առցանց մատուցման համակարգերի հասանելիությունը կիրականացվի բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
Իմանալ ավելին29/05/2023
Ամազոն Վեբ Սերվիսը կաջակցի Հայաստանի կինոարտադրության թվայնացմանը
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կատապուլտ» ծրագրի շրջանակներում մարտի 22-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որը նվիրված էր Հայաստանի կինոարտադրության թվայնացման գործընթացին Ամազոն Վեբ Սերվիսի (Amazon Web Services) մասնագիտական աջացությանը։ Աշխատաժողովը կօգնի խթանել երկրի ստեղծարար արդյունաբերությունը եւ մշակութային ժառանգությունը ու նպատակ ունի ստեղծարար տնտեսությունը վերածել ազգային եւ տնտեսական զարգացման առանցքային ռազմավարական ուղղության:
Իմանալ ավելին29/05/2023
Ստարտափ կամուրջ. Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին
Միացե՛ք ուշագրավ ցանցային միջոցառմանը, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ամենահեռանկարային ստարտափները կհանդիպեն էկոհամակարգի այլ դերակատարների հետ: EU4Digital-ի եւ Expertise France-ի կազմակերպած «Ստարտափ կամուրջ. Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» միջոցառումը մեկ տեղում կհավաքի ստարտափներին եւ ֆրանսիական էկոհամակարգի հարգարժան ներդրողներին ու աքսելերատորների ներկայացուցիչներին, ինչը կխթանի աճն ու համագործակցությունը Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի ստարտափ էկոհամակարգի շրջանակներում։
Իմանալ ավելին