30/04/2024
EU4Digital-ն առաջին դասընթացն է անցկացրել ԱլԳ երկրների նորարարական կլաստերների համար
«EU4Digital» ծրագիրը 2024 թվականի ապրիլի 18-ին կազմակերպել էր կարողությունների զարգացման եւ գործնական կապերի հաստատման միջոցառում, որին միացել էին Արեւելյան գործընկերության (ԱլԳ) 70 նորարարական կլաստերների եւ կլաստերների կառավարման նորաստեղծ կազմակերպությունների շուրջ 85 ներկայացուցիչներ: EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներկայացնող մասնակիցներին հավաքել էր հատուկ ուսումնական միջոցառման շրջանակներում, որն EU4Digital-ի՝ ավելի վաղ՝ այս տարվա ապրիլ ամսին հայտարարված նորարական կլաստերների համար նախատեսված նոր գործունեության մաս է կազմում։
Իմանալ ավելին-
24/02/2024
Մոլդովան միանում է 7.5 միլիարդ եվրո բյուջե ունեցող «Թվային Եվրոպա» ծրագրին
Մոլդովայի՝ «Թվային Եվրոպա» ծրագրին միանալու համաձայնագիրը երկրի բիզնեսին եւ իշխանություններին թույլ կտա դիմել եւ ստանալ ԵՄ ֆինանսավորում՝ թվայնացման նախագծերի համար 2021-2027 թվականների 7.5 միլիարդ եվրո միջոցներից։
Իմանալ ավելին -
28/12/2023
Եվրոպական խորհուրդն Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշում է կայացրել, Վրաստանին էլ շնորհել է թեկնածու երկրի կարգավիճակ
2023 թվականի դեկտեմբերի 14-15-ին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Սա շրջադարձային պահ էր երկու երկրների ժողովուրդների համար, որոնք հետեւողականորեն ցույց են տվել իրենց եվրոպական համոզմունքը։ ԵՄ առաջնորդները նաեւ որոշել են Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։
Իմանալ ավելին -
27/12/2023
Էլեկտրոնային առողջապահության ցանցն անդրադարձել է անդրսահմանային ծառայությունների ուղղությամբ ռազմավարական քայլերին
Ինչպե՞ս կարող են բժիշկների համար հասու լինել մի երկրից մյուսը տեղափոխված բուժառուների պատվաստումների պատմությունը, ինչպես նաեւ ալերգիկ վիճակի եւ պաշտոնական բժշկական քարտերի վերաբերյալ տեղեկատվությունը: Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում թվային առողջապահական համակարգերի առկայությունը, որոնք թույլ են տալիս իրականացնել տեղեկատվության անդրսահմանային փոխանակում եւ ապահովում են ծառայությունների հասանելիություն, կարեւոր է, քան երբեւէ: «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առողջապահություն» թեմատիկ ուղղությունն Արեւելյան գործընկերության երկրների հետ աշխատանք է տանում էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների ստեղծման ուղղությամբ՝ որպես իրենց բնակիչների առողջապահական խնամքի բարելավմանն ուղղված կենսական քայլ։ Նոյեմբերի 16-ին եւ 24-ին Էլեկտրոնային առողջապահության ցանցի կողմից անցկացված երկու առցանց սեմինարներն ընդգրկել են տարբեր թեմաներ՝ ներառյալ ֆինանսավորումը, նորարարությունը եւ ակտիվիզմը թվային առողջապահության ոլորտում:
Իմանալ ավելին -
20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրահանգմանն են եկել 2023 թվականի նոյեմբերի 14-ին EU4Digital-ի կազմակերպած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) թվային համաժողովի մասնակիցները։ Միջոցառման «Թվային ռազմավարական ինքնավարություն. թվային տեխնոլոգիաների օգտագործում՝ հասարակությունների եւ տնտեսությունների հզորացման նպատակով» խորագիրը հնարավորություն տվեց ուսումնասիրելու, թե ինչպես կարող են թվային միակցվածությունն ու արհեստական բանականության (ԱԲ) նման բեկումնային տեխնոլոգիաները խթանել նորարարությունները՝ դիմակայուն կառավարում, տնտեսություն եւ հասարակություն ապահովելու գործում։
Իմանալ ավելին -
20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ուստի ռազմավարական պլանավորման, քաղաքականության ու օրենսդրության համապատասխանեցման, ինչպես նաեւ ներդրումների համակարգված մոտեցումն այժմ կարեւոր է: Սա 2023 թվականի նոյեմբերի 15-ին առցանց անցկացված EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 5-րդ տարեկան հանդիպման հիմնական ուղերձն էր:
Իմանալ ավելին -
10/11/2023
EU4Digital-ի շահագրգիռ կողմերի աշխատաժողովում քննարկվել է ազգային մակարդակում արդյունքների ներդրման արագացումը
«EU4Digital» ծրագրի գործունեությունը պայմանավորված է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի կարիքներով: Այդ գործունեությունն իրականացվում է ԵՄ-ԱլԳ համատեղ օրակարգի շրջանակներում ԵՄ պատվիրակությունների կողմից կառավարվող երկկողմ գործողությունների հետ սերտ համագործակցության պայմաններում։ «EU4Digital» ծրագրի ներկայիս՝ երկրորդ փուլի ընթացքում արդյունքները առավելագույնի հասցնելու համար EU4Digital-ը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրյուսելում անցկացրել է աշխատաժողով՝ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց գնահատել ծրագրի արդյունքները, կիսվել հետադարձ արձագանքով եւ ուսումնասիրել, թե ինչպես արագացնել EU4Digital-ի գործունեության ներդրումը ազգային մակարդակում:
Իմանալ ավելին -
09/11/2023
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է փոխել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածության կարգավիճակը
2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության խորհրդին առաջարկել է սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության պաշտոնական բանակցությունները եւ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Վրաստանին՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Հանձնաժողովը նաեւ ընդունել է 2023 թվականի ընդլայնման փաթեթը, որում առաջին անգամ գնահատվել է նշված երկրների կատարած աշխատանքը։
Իմանալ ավելին -
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատմությունների եւ այլ հրապարակումների համար պատասխանատու թիմը ձեզ առաջարկում է ծանոթանալ նշված բովանդակության հասանելիության նոր եղանակների, մասնավորապես՝ Twitter-ի բոլորովին նոր օգտահաշվի հետ։ Միացե՛ք մեզ հետ զրույցին։
Իմանալ ավելին -
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքականության օրակարգի մասին: «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է երկու միջոցառում՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպման թեմային: 2023 թվականի նոյեմբերի 15-ին կհանդիպեն «EU4Digital» ծրագրի II փուլի ղեկավար կոմիտեի հրավիրյալ* անդամները՝ քննարկելու տարածաշրջանային դրոշակակիր «EU4Digital» նախաձեռնությունն ու վերջինիս նախագծերը: Նոյեմբերի 14-ին անցկացվելիք Արեւելյան գործընկերության թվային համաժողովն էլ տարածք կապահովի ավելի լայն քննարկումների համար: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու։ Գրանցման մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում. բաց մի՛ թողեք:
Իմանալ ավելին -
01/07/2023
Այցելեք EU4Digital-ի վերագործարկված եւ բարելավված վեբկայք
Փնտրու՞մ եք նորություններ, ռեսուրսներ եւ այլ տեղեկատվություն Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) թվային փոխակերպման վերաբերյալ: EU4Digital-ը հրավիրում է ձեզ այցելելու իր նոր վերագործարկված վեբկայք՝ https://eufordigital.eu/: Վեբկայքի վերագործարկմամբ «EU4Digital» ծրագիրն իր լայն թվային համայնքին առաջարկում է թարմացված բովանդակություն եւ բարելավված ինտերֆեյս:
Իմանալ ավելին -
01/07/2023
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցը մշակում է միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտային գաղափարներ
2023 թվականի մայիսի 18-ին EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցն անցկացրեց վիրտուալ հանդիպում, որը կենտրոնացած էր միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտավորման գաղափարների մշակման վրա: Սա համագործակցության զարգացման նպատակով այս տարվա համար նախատեսված միջոցառումների շարքի երկրորդ հանդիպումն էր։ Այն կառուցողական համագործակցության հիմք դրեց Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում էլեկտրոնային առողջապահության զարգացման համար:
Իմանալ ավելին -
18/05/2023
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցը կիսվել է էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակման վերաբերյալ գիտելիքներով
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ուղղության շրջանակներում 2023 թվականի ապրիլի 27-ին անցկացվեց վիրտուալ միջոցառում՝ նվիրված էլեկտրոնային առողջապահության ռազմավարությանը եւ էլեկտրոնային առողջապահության միջսահմանային ծառայությունների պիլոտավորմանը։ Սա առաջին վիրտուալ հանդիպումն էր այս տարվա համար նախատեսված համագործակցության միջոցառումների շարքից, որն Արեւելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առողջապահության զարգացման ուղղությամբ բովանդակալից համագործակցության հիմք ստեղծեց։
Իմանալ ավելին