-
20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ուստի ռազմավարական պլանավորման, քաղաքականության ու օրենսդրության համապատասխանեցման, ինչպես նաեւ ներդրումների համակարգված մոտեցումն այժմ կարեւոր է: Սա 2023 թվականի նոյեմբերի 15-ին առցանց անցկացված EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 5-րդ տարեկան հանդիպման հիմնական ուղերձն էր:
Իմանալ ավելին -
17/11/2023
Միացե՛ք DESI աքսելերատորի շրջանակներում EU4Digital-ի կազմակերպած տարածաշրջանային միջոցառմանը նոյեմբերի 24-ին
Արեւելյան գործընկերության երկրներում Թվային տնտեսության եւ հասարակության համաթվին (DESI) առնչվող ցուցանիշներ հավաքող հաստատությունների ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու «EU4Digital» ծրագրի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ին կայանալիք առցանց միջոցառմանը: Դրա ընթացքում «EU4Digital» ծրագրի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղության փորձագետները կներկայացնեն DESI համաթվի իրականացման գործընթացի վերլուծությունը, կքննարկեն DESI-ի չափման ամբողջական համակարգի ներդրման շուրջ տարածաշրջանի ու առանձին երկրների համար նախատեսված առաջարկությունները եւ կանդրադառնան «EU4Digital» ծրագրի DESI աքսելերատորին վերաբերող գաղափարներին ու հիմնական ձեռքբերումներին։
Իմանալ ավելին -
15/11/2023
Հայ – մալավիական գիտահետազոտական եւ կրթական համագործակցություն թվային տեխնոլոգիաների ոլորտում
Հայկական ASNET-AM ազգային գիտահետազոտական եւ կրթական ցանցը (ԱՀԿՑ) 6 ամսով դարձել է իր մալավիական անալոգի՝ MAREN-ի «երկվորյակը»: Գիտելիքների փոխանակմանն ու MAREN-ի նման նոր ԱՀԿՑ-ների զարգացմանը նպաստելուն ուղղված պիլոտային ծրագրի շրջանակներում «EU4Digital. Հետազոտական եւ կրթական համայնքների միացում (EaPConnect)» ծրագրի գործընկեր ASNET-AM-ն ի թիվս այլի տրամադրում է գիտելիքային եւ տեխնիկական աջակցություն բարձր արտադրողականությամբ հաշվարկների եւ կիբեր-արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում։
Իմանալ ավելին -
10/11/2023
EU4Digital-ի շահագրգիռ կողմերի աշխատաժողովում քննարկվել է ազգային մակարդակում արդյունքների ներդրման արագացումը
«EU4Digital» ծրագրի գործունեությունը պայմանավորված է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի կարիքներով: Այդ գործունեությունն իրականացվում է ԵՄ-ԱլԳ համատեղ օրակարգի շրջանակներում ԵՄ պատվիրակությունների կողմից կառավարվող երկկողմ գործողությունների հետ սերտ համագործակցության պայմաններում։ «EU4Digital» ծրագրի ներկայիս՝ երկրորդ փուլի ընթացքում արդյունքները առավելագույնի հասցնելու համար EU4Digital-ը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրյուսելում անցկացրել է աշխատաժողով՝ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց գնահատել ծրագրի արդյունքները, կիսվել հետադարձ արձագանքով եւ ուսումնասիրել, թե ինչպես արագացնել EU4Digital-ի գործունեության ներդրումը ազգային մակարդակում:
Իմանալ ավելին -
09/11/2023
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է փոխել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածության կարգավիճակը
2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության խորհրդին առաջարկել է սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության պաշտոնական բանակցությունները եւ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Վրաստանին՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Հանձնաժողովը նաեւ ընդունել է 2023 թվականի ընդլայնման փաթեթը, որում առաջին անգամ գնահատվել է նշված երկրների կատարած աշխատանքը։
Իմանալ ավելին -
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատմությունների եւ այլ հրապարակումների համար պատասխանատու թիմը ձեզ առաջարկում է ծանոթանալ նշված բովանդակության հասանելիության նոր եղանակների, մասնավորապես՝ Twitter-ի բոլորովին նոր օգտահաշվի հետ։ Միացե՛ք մեզ հետ զրույցին։
Իմանալ ավելին -
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքականության օրակարգի մասին: «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է երկու միջոցառում՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպման թեմային: 2023 թվականի նոյեմբերի 15-ին կհանդիպեն «EU4Digital» ծրագրի II փուլի ղեկավար կոմիտեի հրավիրյալ* անդամները՝ քննարկելու տարածաշրջանային դրոշակակիր «EU4Digital» նախաձեռնությունն ու վերջինիս նախագծերը: Նոյեմբերի 14-ին անցկացվելիք Արեւելյան գործընկերության թվային համաժողովն էլ տարածք կապահովի ավելի լայն քննարկումների համար: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու։ Գրանցման մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում. բաց մի՛ թողեք:
Իմանալ ավելին -
10/09/2023
Հայաստանը մեկնարկում է բարձր տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման դրամաշնորհային մրցույթ
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իր «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում հայտարարում է 2023 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթի մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել դասընթացներ շուրջ 1750 մասնակցի համար
Իմանալ ավելին -
09/08/2023
Հայաստանում ԵՄ դեսպանն ու ՀՀ ԲՏԱ նախարարը քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Նախարարը ջերմորեն ողջունել է դեսպանին եւ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են «EU4Digital» ծրագրի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները։
Իմանալ ավելին