-
28/12/2023
Եվրոպական խորհուրդն Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշում է կայացրել, Վրաստանին էլ շնորհել է թեկնածու երկրի կարգավիճակ
2023 թվականի դեկտեմբերի 14-15-ին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Սա շրջադարձային պահ էր երկու երկրների ժողովուրդների համար, որոնք հետեւողականորեն ցույց են տվել իրենց եվրոպական համոզմունքը։ ԵՄ առաջնորդները նաեւ որոշել են Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։
Իմանալ ավելին -
20/12/2023
Եվրոպական խորհուրդն ընդունել է առաջարկություններ՝ ի նպաստ թվային կրթության եւ ուսուցման հաջողության
Եվրոպական խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 23-ին ընդունել է առաջարկությունների շարք՝ հաջող թվային կրթությանը եւ ուսուցմանը նպաստող հիմնական գործոնների, ինչպես նաեւ կրթության եւ ուսուցման ոլորտում թվային հմտությունների եւ կարողությունների տրամադրման բարելավման վերաբերյալ: Այս փաթեթով Խորհուրդն արձագանքում է կրթությունն իրական թվային փոխակերպման կարիքներին հարմարեցնելու եւ արագ փոփոխվող ժամանակներին ու տեխնոլոգիաներին համընթաց քայլելու անհրաժեշտությանը:
Իմանալ ավելին -
07/12/2023
Եվրոպական կրթական հիմնադրամի 2024 թվականի ծրագիրն առաջնահերթություն է տալիս թվայնացմանը եւ Արեւելյան գործընկերության երկրներին
Եվրոպական կրթական հիմնադրամն (ԵԿՀ/ETF) օգնում է Եվրոպական միության (ԵՄ) երկրներին բարեփոխել իրենց կրթության, ուսուցման եւ աշխատաշուկայի համակարգերը: ԵՄ այս գործակալության 2024 թվականի աշխատանքային ծրագիրն ի թիվս այլ նպատակների եւ ուղղությունների կնպաստի կրթության ոլորտի թվայնացմանն ու նորարարություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի եւ ԵՄ անդամակցության թեկնածու երկրների, ներառյալ՝ Վրաստանի եւ Մոլդովայի վրա: Նշված ռազմավարական ծրագիրը հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 24-ին։
Իմանալ ավելին -
30/11/2023
«EU4Digital» ծրագրի DESI արագացուցիչի միջոցառումը նշանավորվեց շրջադարձային պահով
«EU4Digital» ծրագիրը հասել է կարեւոր հանգրվանի Արեւելյան գործընկերության երկրների՝ ԵՄ լավագույն փորձին համապատասխան տվյալներ հավաքելու եւ իրենց ազգային ռազմավարություններում թվային արտադրողականության հետ կապված ավելի ճշգրիտ տվյալներ ինտեգրելու կարողության արագացմանն ուղղված իր ջանքերում։ 2023 թվականի նոյեմբերի 24-ին կայացած տարածաշրջանային միջոցառումը հնարավորություն ընձեռեց ավարտել «EU4Digital» ծրագրի DESI արագացուցիչի առաջին փուլը եւ սկսել նախապատրաստվել երկրորդին:
Իմանալ ավելին -
30/11/2023
«Գլոբալ դարպասներ» համաժողով․ Եվրոպական միությունը հայտարարում է Հայաստանի կրթական ենթակառուցվածքներին աջակցելու նպատակով ավելի քան 10 միլիոն եվրո հատկացման մասին
2023 թվականի հոկտեմբերի 25-26-ին կայացած «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) համաժողովի շրջանակներում Հարեւանության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական փաթեթի մի մասը։ Ֆինանսական փաթեթը ներառում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՆԲ Գլոբալի միջոցով տրամադրվող 10 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ։
Իմանալ ավելին -
24/11/2023
ԵՄ-ը եւ ՄԱԶԾ-ը վիրտուալ իրականության սարքավորումներ են տրամադրել ՀՀ ոստիկանությանը
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շնորհիվ ՀՀ ոստիկանությունը ստացել է վիրտուալ իրականության օգնությամբ դեպքի վայրի զննության ուսումնական գործիք։ Ծրագրի անունից ՄԱԶԾ-ն (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) 2023 թվականի նոյեմբերի 22-23-ը գործիքը հանձնեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրին եւ անցկացրեց նոր գործիքի հետ ոստիկանների աշխատանքի վերաբերյալ ուսուցում՝ հարմարեցված հայկական համատեքստին։
Իմանալ ավելին -
23/11/2023
ՀՀ ԲՏԱ նախարարությունն ու FAST հիմնադրամը միավորում են ջանքերը՝ Հայաստանում արհեստական բանականության կրթության խթանման նպատակով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոբերտ Խաչատրյանի եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) 2023 թվականի նոյեմբերի 20-ին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) կրթության խթանման նպատակով։ Հուշագրի մյուս նպատակներն են ապահովել ոլորտի ընկերությունների եւ կրթական համակարգի միջեւ կապը, մրցունակ եւ նորարար մասնագետների սերնդի ձեւավորումը:
Իմանալ ավելին -
20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրահանգմանն են եկել 2023 թվականի նոյեմբերի 14-ին EU4Digital-ի կազմակերպած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) թվային համաժողովի մասնակիցները։ Միջոցառման «Թվային ռազմավարական ինքնավարություն. թվային տեխնոլոգիաների օգտագործում՝ հասարակությունների եւ տնտեսությունների հզորացման նպատակով» խորագիրը հնարավորություն տվեց ուսումնասիրելու, թե ինչպես կարող են թվային միակցվածությունն ու արհեստական բանականության (ԱԲ) նման բեկումնային տեխնոլոգիաները խթանել նորարարությունները՝ դիմակայուն կառավարում, տնտեսություն եւ հասարակություն ապահովելու գործում։
Իմանալ ավելին