Այս գործողությունը միավորում է գործընկերների Վրաստանից, Հայաստանից, Մոլդովայից եւ Չեխիայից: Նրանք միասին փոխանակվում են փորձով եւ ստեղծում են հնարավորություններ անապահով երիտասարդների համար՝ վերջիններիս զբաղունակության եւ անձնական զարգացման նպատակով։ Այդ հնարավորությունները ներառում են իրազեկության բարձրացումը, ուսուցումը, զբաղվածության աջակցման ներկայիս ծրագրերում թվային կարիերայի խորհրդատվության ինտեգրումը եւ թվային ձեռներեցության խթանումը:
Ծրագիրը կիրականացվի Վրաստանում (Աջարիայի, Իմերեթի, Սամեգրելոյի եւ Զեմո Սվանեթի տարածաշրջաններում), Հայաստանում (Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում) եւ Մոլդովայում (Քիշնեւի, Կահուլի եւ Ունգենի ռեգի տարածաշրջաններում):
Գործողությունն ուղղված է մասնավորապես այն երիտասարդներին, ովքեր ունեն կրթության եւ զբաղվածության սահմանափակ հնարավորություններ՝ վերջիններիս ներգրավելով այնպիսի գործունեության մեջ, որը կխթանի նրանց մասնակցությունը աշխատաշուկայում եւ ժողովրդավարական կյանքում: Դրա շնորհիվ կամրապնդվեն կարիերայի եւ թվային հմտությունների զարգացման ֆորմալ եւ ոչ ֆորմալ կառույցներն ու նախաձեռնությունները՝ որակյալ եւ արդիական ծառայություններ մատուցելով անապահով երիտասարդներին։
Նշված գործունեությունը ներառում է մի շարք ոլորտներ.
- Գործող պետական եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա հիմնված զբաղվածության աջակցության ծառայությունների ամրապնդում՝ կարիերայի հարցերով թվային խորհրդատվության ինտեգրման հաշվին։
- Անապահով երիտասարդների, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց կամ կրթության, աշխատանքի եւ ուսուցման հնարավորություններից զուրկ երիտասարդների հետ աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տեխնիկական կարողությունների ավելացում եւ ուղղորդում՝ թիրախային խմբերի թվային կոմպետենցիաները զարգացնելու եւ այդպիսով վերջիններս զբաղվածությանը նպաստելու համար։
- Ժողովրդավարական եւ սոցիալ-տնտեսական կյանքում երիտասարդության մասնակցության ակտիվացում՝ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կարիերայի խորհրդատուների եւ երիտասարդների միջեւ փորձի փոխանակման միջոցով թվայնացման, կիբերբուլինգի եւ ապատեղեկատվության հակազդման հնարավորությունների եւ ռիսկերի մասին իրազեկության բարձրացմամբ։
Գործողության իրականացման անմիջական արդյունքում առնվազն 720 անապահով երիտասարդներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ կրթության, աշխատանքի կամ ուսուցման հնարավորություններից զուրկ անձինք, կբարելավեն իրենց թվային հմտությունները՝ կարիերայի հարցերով թվային խորհրդատվության ընդլայնված ծառայությունների, թվային կոմպետենցիաների զարգացման, ինչպես նաեւ իրազեկության բարձրացման եւ ցանցային կապերի զարգացման միջոցով։
Բացի այդ, 75 կարիերայի խորհրդատուներ կբարելավեն իրենց հմտությունները՝ անապահով երիտասարդներին կարիերայի հարցերով որակյալ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար: Արեւելյան գործընկերության երեք երկրներից առնվազն 18 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ էլ կբարելավեն իրենց կոմպետենցիաները կարիերայի հարցերով թվային խորհրդատվական ծառայությունների մատուցման եւ թվային հմտությունների կարողությունների զարգացման ուսուցման ոլորտում: