-
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքականության օրակարգի մասին: «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է երկու միջոցառում՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպման թեմային: 2023 թվականի նոյեմբերի 15-ին կհանդիպեն «EU4Digital» ծրագրի II փուլի ղեկավար կոմիտեի հրավիրյալ* անդամները՝ քննարկելու տարածաշրջանային դրոշակակիր «EU4Digital» նախաձեռնությունն ու վերջինիս նախագծերը: Նոյեմբերի 14-ին անցկացվելիք Արեւելյան գործընկերության թվային համաժողովն էլ տարածք կապահովի ավելի լայն քննարկումների համար: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու։ Գրանցման մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում. բաց մի՛ թողեք:
Իմանալ ավելին -
04/09/2023
EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը մեկնարկել է ազգային տաղավարային օգտահաշվի պիլոտավորումը
«EU4Digital» ծրագիրն ուրախությամբ հայտնում է իր «Ազգային տաղավարային օգտահաշիվ» (National Pavilion Account) պիլոտային գործողության պաշտոնական մեկնարկի մասին: Էլեկտրոնային առեւտրի ուղղության շրջանակներում իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի մասնակից երկրների փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) հնարավորություն ընձեռել փորձարկել իրենց արտադրանքը ԵՄ շուկայում, ավելացնել անդրսահմանային վաճառքները եւ պոտենցիալ հիմք ստեղծել իրենց համապատասխան երկրներում նախագծերի հետագա զարգացման համար:
Իմանալ ավելին -
01/07/2023
Այցելեք EU4Digital-ի վերագործարկված եւ բարելավված վեբկայք
Փնտրու՞մ եք նորություններ, ռեսուրսներ եւ այլ տեղեկատվություն Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) թվային փոխակերպման վերաբերյալ: EU4Digital-ը հրավիրում է ձեզ այցելելու իր նոր վերագործարկված վեբկայք՝ https://eufordigital.eu/: Վեբկայքի վերագործարկմամբ «EU4Digital» ծրագիրն իր լայն թվային համայնքին առաջարկում է թարմացված բովանդակություն եւ բարելավված ինտերֆեյս:
Իմանալ ավելին -
14/06/2023
Ուկրաինան, Մոլդովան եւ Ադրբեջանն ընտրվել են բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) ճանապարհային քարտեզի մշակման համար
Ուկրաինան, Մոլդովան եւ Ադրբեջանը «EU4Digital» ծրագրի կողմից ընտրվել են որպես Արեւելյան գործընկերության երկրներ, որոնք կստանան բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) անհատական ճանապարհային քարտեզներ: Դրանք մշակվելու են 2025 թվականի դեկտեմբերից ուժի մեջ մտնելիք Եվրոպական միության eFTI կանոնակարգին համապատասխան՝ դյուրացնելով եւ թվայնացնելով տեղեկատվության փոխանակումը բեռներ ուղարկողների, փոխադրողների, իշխանության մարմինների եւ ապրանքների փոխադրման մեջ ներգրավված այլ շահագրգիռ կողմերի միջեւ: Արեւելյան գործընկերության երկրներում eFTI-ի նման մոտեցման ներդրումը կնպաստի նրանց ինտեգրմանը ԵՄ eFTI էկոհամակարգին եւ օգուտ կբերի այդ երկրների իշխանության մարմիններին ու գործարար օպերատորներին:
Իմանալ ավելին -
23/03/2023
Առևտրային հարթակների վերաբերյալ ներածական դասընթացով մեկնարկեց էլեկտրոնային կոմերցիայի հարցերով խորհրդատվական կենտրոնի գործունեությունը
EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի հարցերով խորհրդատվական կենտրոնը կտրամադրի գործնական ուսուցում և խորհրդատվություն, ինչն Արևելյան գործընկերության երկրների 30 փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հնարավորություն կտա գրանցվել խոշոր առևտրային հարթակներում և այնտեղ վաճառել իրենց արտադրանքը։ Այս կենտրոնի վերջնական նպատակն է նպաստել ԱլԳ տարածաշրջանում ՓՄՁ-ների թվաքանակի ավելացմանը և աջակցել ԵՄ-ի ու ԱլԳ երկրների միջև անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի 50% աճին: Այս գործընթացը մեկնարկեց 2023 թվականի մարտի 16-ին՝ էլեկտրոնային առևտրի հարցերով ծրագրային թիմի կողմից էլեկտրոնային կոմերցիայի հարցերով խորհրդատվական կենտրոնի գործարկմամբ և դրա շրջանակում առաջին դասընթացի անցկացմամբ։
Իմանալ ավելին -
20/03/2023
EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը սկսում է գործունեությունը ԱլԳ ՓՄՁ-ների համար
ԱլԳ տարածաշրջանի ՓՄՁ-ները կարող են օգտվել EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորի կողմից առաջարկվող լուծումներից: ԱլԳ շահագրգիռ կողմերը այս հնարավորությունների մասին տեղեկացան 2023թ. փետրվարի 14-ին տեղի ունեցած առցանց միջոցառման ժամանակ: «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային առևտրի ուղղությունը համակարգող թիմն այդ միջոցառումը կազմակերպել էր II փուլի նորացված գործունեության շրջանակում՝ մեկնարկելու էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը, որը կգործի մինչև այս տարվա վերջ: Հետաքրքրված ՓՄՁ-ները կարող են դիմել EU4Digital-ի ծրագրային թիմին՝ ավելին իմանալու համար:
Իմանալ ավելին -
15/03/2023
EU4Digital-ի միջոցառումն ընդգծեց Արևելյան գործընկերության երկրներում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման և կարգավորման կարևորությունը
Լոգիստիկ ոլորտում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) ներդրման կարևորությունն ու առավելությունները գտնվում էին 2023 թվականի հունվարի 31-ին Արևելյան գործընկերության երկրների շահագրգիռ կողմերի համար կազմակերպված միջոցառման առանցքում։ EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի հարցերով մասնագիտական թիմը կազմակերպել էր այս միջոցառումը՝ բարձրացնելու eFTI-ի և Եվրամիության eFTI կանոնակարգի մասին իրազեկության մակարդակը, ինչպես նաև նպաստելու դրանց ավելի խորքային ըմբռնմանը։
Իմանալ ավելին