-
23/01/2024
«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023թ. «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ առաջարկելով պետական ֆինանսավորում, մենթորություն եւ ուսուցում:
Իմանալ ավելին -
17/01/2024
Հայաստանը եւ Կանադան բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել
Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը 2023 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կխորանան՝ հատկապես տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում։
Իմանալ ավելին -
06/01/2024
ՀՀ կառավարությունն ու Amazon Web Services-ը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր
2023 թվականի նոյեմբերի 29-ին կայացել է հանդիպում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Amazon Web Services-ի (AWS) բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի առաջընթացին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր։ AWS-ն Amazon-ի դուստր ձեռնարկություն է, որն ըստ պահանջի ամպային հաշվողական հարթակներ եւ կիրառական ծրագրավորման ինտերֆեյսեր (API) է տրամադրում անհատներին, ընկերություններին եւ կառավարություններին։
Իմանալ ավելին -
03/01/2024
UNCTAD eWeek-ը կայուն եւ ներառական ուղի է նախանշում դեպի թվային տնտեսություն
2023 թվականի դեկտեմբերի 4-ից 8-ը կայացած UNCTAD eWeek 2023-ի ավելի քան 3500 մասնակիցներ քննարկել են, թե ինչպես կարելի է թվային հնարավորությունները վերածել ընդհանուր եւ կայուն զարգացման ձեռքբերումների:
Իմանալ ավելին -
02/01/2024
Հայաստանում առաջին արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնը կնպաստի տեխնոլոգիական առաջընթացին
Հայաստանը պատրաստվում է ստեղծել իր առաջին արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնը՝ հիմնված ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։ Կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար)՝ նշանակալի քայլ դառնալով դեպի Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը։
Իմանալ ավելին -
28/12/2023
Կայացել է հայկական նորարարական ընկերությունների հավաք՝ Եվրոպական ինովացիոն խորհրդի տեղեկատվական օրվա կապակցությամբ
Եվրոպական ինովացիոն խորհրդի տեղեկատվական օրվա առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Երեւանում կայացել է հայկական նորարարական ընկերությունների հավաք։ Կազմակերպությունը ներկայացրել է իր հիմնական գործունեությունը, հետաքրքրության ոլորտներն ու աջակցության մեխանիզմները։ Ներկայացվել են նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ նորարարական ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն ուղղված ծրագրերը։
Իմանալ ավելին -
28/12/2023
Եվրոպական խորհուրդն Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշում է կայացրել, Վրաստանին էլ շնորհել է թեկնածու երկրի կարգավիճակ
2023 թվականի դեկտեմբերի 14-15-ին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Սա շրջադարձային պահ էր երկու երկրների ժողովուրդների համար, որոնք հետեւողականորեն ցույց են տվել իրենց եվրոպական համոզմունքը։ ԵՄ առաջնորդները նաեւ որոշել են Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։
Իմանալ ավելին -
08/12/2023
EU4Digital-ը հրապարակել է զեկույց Արեւելյան գործընկերության ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է ուսումնասիրության զեկույց, որում քարտեզագրված եւ ախտորոշված է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում (ԱլԳ) ստարտափ էկոհամակարգը: «EU4Digital» ծրագրի «ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ թիմի կողմից պատրաստված զեկույցը սահմանում է բարձր արդյունավետությամբ ինկուբացման հայեցակարգը, ներկայացնում է ներկա իրավիճակի վերլուծությունը եւ առաջարկություններ է տրամադրում գործընկեր երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայի եւ Ուկրաինայում համապատասխան աջակցության ծրագրերի մշակման համար: Զեկույցը հասանելի է առցանց, իսկ հետադարձ արձագանքը ողջունվում է։
Իմանալ ավելին -
23/11/2023
ՀՀ ԲՏԱ նախարարությունն ու FAST հիմնադրամը միավորում են ջանքերը՝ Հայաստանում արհեստական բանականության կրթության խթանման նպատակով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոբերտ Խաչատրյանի եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) 2023 թվականի նոյեմբերի 20-ին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) կրթության խթանման նպատակով։ Հուշագրի մյուս նպատակներն են ապահովել ոլորտի ընկերությունների եւ կրթական համակարգի միջեւ կապը, մրցունակ եւ նորարար մասնագետների սերնդի ձեւավորումը:
Իմանալ ավելին