31/05/2024
Միջսահմանային էլեկտրոնային նույնականացման բարեհաջող փորձարկումը Հայաստանին, Վրաստանին եւ Մոլդովային մեկ քայլով մոտեցնում է էլեկտրոնային վստահության եւ էլեկտրոնային նույնականացման ստանդարտներին
Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի պետական կառույցները հաջողությամբ ավարտել են EU4Digital-ի աջակցությամբ միջսահմանային էլեկտրոնային նույնականացման (eID) պիլոտային ծրագիրը։
Իմանալ ավելին08/05/2024
Հայաստանում տեղի է ունեցել աշխատանք գտնելու եւ առաջարկելու «e-work.am» պետական հարթակի, ինչպես նաեւ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի պաշտոնական շնորհանդեսը
Մայիսի 3-ին Հայաստանում տեղի է ունեցել աշխատանք գտնելու եւ առաջարկելու «e-work.am» պետական հարթակի, ինչպես նաեւ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի պաշտոնական շնորհանդեսը։
Իմանալ ավելին24/04/2024
Հայաստանում մեկնարկում է «Բլոկչեյն եւ Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է «Բլոկչեյն եւ Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագրի մեկնարկի մասին: Այս բեկումնային կրթական նախաձեռնությունը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «Վեբ3 Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ ջանքերով: Սա զգալի առաջընթաց է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի կրթական ծրագրերում։
Իմանալ ավելին20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակից կողմերը գնահատել են իրենց գործընկերության իրականացման ընթացքը՝ դրական գնահատելով «EU4Digital» եւ «Հետազոտական եւ կրթական համայնքների միացում» (EaPConnect) ծրագրերի ազդեցությունը։ Նիստի շրջանակում տրվել է նաեւ ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի մեկնարկը:
Իմանալ ավելին04/04/2024
Հայաստանը կստեղծի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարություն
Մարտի ամսին անցկացվել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը, որը համախմբել էր հիմնական շահագրգիռ կողմերին՝ միասին մշակելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարություն:
Իմանալ ավելին24/02/2024
Մոլդովան միանում է 7.5 միլիարդ եվրո բյուջե ունեցող «Թվային Եվրոպա» ծրագրին
Մոլդովայի՝ «Թվային Եվրոպա» ծրագրին միանալու համաձայնագիրը երկրի բիզնեսին եւ իշխանություններին թույլ կտա դիմել եւ ստանալ ԵՄ ֆինանսավորում՝ թվայնացման նախագծերի համար 2021-2027 թվականների 7.5 միլիարդ եվրո միջոցներից։
Իմանալ ավելին22/02/2024
Երեւանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողով, որտեղ քննարկվել են ԱԲ տեխնոլոգիաների նկատմամբ մոտեցումները
2024թ.-ի փետրվարի 2-ին Երեւանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը, որի նպատակն էր միավորել գործարար համայնքի ներկայացուցիչներին, նորարար մտածողներին եւ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի փորձագետներին՝ արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարություններն ուսումնասիրելու նպատակով:
Իմանալ ավելին14/02/2024
ՀՀ ԲՏԱ նախարարն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-բրիտանական համագործակցության հեռանկարները
ՀՀ ԲՏԱ նախարարն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը հանդիպել են 2024թ.-ի հունվարի 24-ին՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտում համատեղ գործակցությանը վերաբերող հարցեր՝ սկսած օրենսդրական փոփոխությունների իրագործումից մինչեւ գործնական քայլերի իրականացում, ճիշտ որոշումների կայացում եւ փորձագետների ներգրավում:
Իմանալ ավելին31/01/2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարարը սկսել է ուսումնասիրել ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, ով իր պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 30-ին, 2024 թվականի հունվարին հանդիպումներ է ունեցել կառավարական գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գործող ընկերությունների հետ՝ համագործակցության հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով։
Իմանալ ավելին