24/01/2024
Երիտասարդ եվրոպական դեսպանները կազմակերպել են հասարակության մեջ արհեստական բանականության վերաբերյալ հաքաթոն
Երիտասարդ եվրոպական դեսպանների օգնությամբ 2024 թվականի հունվարի 13-14-ին կայացել է «Հաղթահարելով խզվածքը» (Bridging the Gap) հաքաթոնը, որի շրջանակում քննարկվել եւ լուծումներ են առաջարկվել արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված ամենամեծ մարտահրավերների համար: Մասնակիցները գաղափարներ են մշակել ժողովրդավարության, կրթության, շրջակա միջավայրի եւ ընդհանուր առմամբ հասարակության վրա ԱԲ-ի ազդեցության վերաբերյալ:
Իմանալ ավելին23/01/2024
GovTech նախաձեռնության շրջանակներում Համաշխարհային բանկի հետ համատեղ անցկացվել է «Թվայնացման աշխատարան» աշխատաժողովը
2024 թվականի հունվարի 19-ին Երեւանում կայացավ «Թվայնացման աշխատարան» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի հետ համատեղ՝ Հայաստանի «Կառավարման տեխնոլոգիաներ (GovTech)» նախաձեռնության շրջանակներում։
Իմանալ ավելին15/01/2024
Հայաստանում կստեղծվի նոր աշխատանքային խումբ՝ երկրի թվային փոխակերպումն առաջ մղելու նպատակով
Հայաստանի Հանրապետության վարչապետը ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած խորհրդակցությունից հետո հանձնարարել է ստեղծել ազգային աշխատանքային խումբ՝ երկրում ՏՏ ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ արդյունավետ մոդելներ մշակելու նպատակով: ՏՏ ոլորտի շուրջ 30 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպել են պետական պաշտոնյաների հետ՝ քննարկելու, թե ինչ խնդիրներ կան ոլորտում, ինչպես նաեւ պարզելու ոլորտի զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետությունը։
Իմանալ ավելին09/01/2024
EU4Digital-ը մեկնարկել է տվյալների կառավարման ռազմավարությունների մշակման գործողություն՝ համընդհանուր հասանելի տվյալների որակյալություն ապահովելու համար
Էլեկտրոնային ծառայությունների, տեղեկատվության փոխանակման, արհեստական բանականության օգտագործման եւ տարբեր ոլորտներում տվյալահեն որոշումների կայացման վերջին զարգացումները նշանակում են, որ հուսալի եւ մատչելի տվյալները կենսական նշանակություն ունեն: Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում բարձրորակ եւ հեշտությամբ հասանելի հանրային տվյալների աճող պահանջարկին արձագանքելու համար «EU4Digital» ծրագիրը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ձեռնամուխ եղավ իր նոր տվյալների կառավարման ռազմավարությունների մշակման գործողության իրականացմանը։
Իմանալ ավելին03/01/2024
UNCTAD eWeek-ը կայուն եւ ներառական ուղի է նախանշում դեպի թվային տնտեսություն
2023 թվականի դեկտեմբերի 4-ից 8-ը կայացած UNCTAD eWeek 2023-ի ավելի քան 3500 մասնակիցներ քննարկել են, թե ինչպես կարելի է թվային հնարավորությունները վերածել ընդհանուր եւ կայուն զարգացման ձեռքբերումների:
Իմանալ ավելին28/12/2023
Եվրոպական խորհուրդն Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշում է կայացրել, Վրաստանին էլ շնորհել է թեկնածու երկրի կարգավիճակ
2023 թվականի դեկտեմբերի 14-15-ին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Սա շրջադարձային պահ էր երկու երկրների ժողովուրդների համար, որոնք հետեւողականորեն ցույց են տվել իրենց եվրոպական համոզմունքը։ ԵՄ առաջնորդները նաեւ որոշել են Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։
Իմանալ ավելին13/12/2023
Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են թվային անցմանն առնչվող հարցեր
Կապի հասանելիությունը, տարածաշրջանային ռոումինգն ու թվային անցումն այն թեմաներից էին, որոնք քննարկվել են 2023 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) նախարարական հանդիպման ժամանակ: Միջոցառումը հավաքել էր ԵՄ երկրների, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության վեց երկրներից հինգի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) արտաքին գործերի նախարարներին։ Հանդիպումը հնարավորություն է ընձեռել մտքեր փոխանակել Արեւելյան գործընկերության վերաբերյալ, ամփոփել ձեռքբերումներն ու արդյունքները եւ սահմանել կոնկրետ առաջարկություններ քաղաքականության ապագայի համար:
Իմանալ ավելին24/11/2023
ԵՄ-ը եւ ՄԱԶԾ-ը վիրտուալ իրականության սարքավորումներ են տրամադրել ՀՀ ոստիկանությանը
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շնորհիվ ՀՀ ոստիկանությունը ստացել է վիրտուալ իրականության օգնությամբ դեպքի վայրի զննության ուսումնական գործիք։ Ծրագրի անունից ՄԱԶԾ-ն (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) 2023 թվականի նոյեմբերի 22-23-ը գործիքը հանձնեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրին եւ անցկացրեց նոր գործիքի հետ ոստիկանների աշխատանքի վերաբերյալ ուսուցում՝ հարմարեցված հայկական համատեքստին։
Իմանալ ավելին20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրահանգմանն են եկել 2023 թվականի նոյեմբերի 14-ին EU4Digital-ի կազմակերպած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) թվային համաժողովի մասնակիցները։ Միջոցառման «Թվային ռազմավարական ինքնավարություն. թվային տեխնոլոգիաների օգտագործում՝ հասարակությունների եւ տնտեսությունների հզորացման նպատակով» խորագիրը հնարավորություն տվեց ուսումնասիրելու, թե ինչպես կարող են թվային միակցվածությունն ու արհեստական բանականության (ԱԲ) նման բեկումնային տեխնոլոգիաները խթանել նորարարությունները՝ դիմակայուն կառավարում, տնտեսություն եւ հասարակություն ապահովելու գործում։
Իմանալ ավելին