ԵՄ-ի եւ Մոլդովայի կապի օպերատորները 2024 թվականից կիջեցնեն ռոումինգի սակագները
Ամսաթիվ: 14/06/23
Եվրոպական միության եւ Մոլդովայի Հանրապետության կապի օպերատորները ստորագրել են համատեղ հռչակագիր՝ երկու տարածաշրջանների միջեւ ճանապարհորդող գործարարների եւ քաղաքացիների համար ռոումինգի սակագները նվազեցնելու մասին: Եվրոպական հանձնաժողովը եւ Մոլդովայի իշխանությունները նպաստել են 2023 թվականի մայիսի 31-ին հրապարակված կամավոր հռչակագրի ստորագրմանը, որն արտացոլում է ռոումինգի վերաբերյալ երկարաժամկետ պայմանավորվածություն ապահովելու եւ Մոլդովային ԵՄ միասնական շուկայինմոտեցնելու ընդհանուր նպատակը: ԵՄ-ն այս գործընթացին, ինչպես նաեւ ռոումինգի եվրոպական ռեժիմին Մոլդովայի ինտեգրմանն աջակցում է «EU4Digital» նախաձեռնություն միջոցով:
Համատեղ հռչակագիրը կարճաժամկետ հեռանկարում ռոումինգի ավելի ցածր սակագներ կապահովի ԵՄ-ի, Եվրոպական տնտեսական տարածքի (ԵՏՏ) եւ Մոլդովայի Հանրապետության միջեւ։ Արդյունքում, ԵՄ անդամ պետությունների, ԵՏՏ-ի եւ Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներն ու գործարարները կկարողանան մեկնել արտերկիր՝ միաժամանակ կապի մեջ մնալով մատչելի գներով: Սա նշանակում է, որ շուտով նրանցից ավելի քիչ գումար կգանձվի զանգերի, տվյալների եւ տեքստերի փոխանակում կատարելու համար: Նրանց համար ավելի հեշտ կլինի իրենց ընկերների եւ ընտանիքի հետ կապ պահպանելը, իսկ գործարարները կօգտվեն կրճատված ծախսերից:
«EU4Digital» ծրագրի հեռահաղորդակցության կանոնների ուղղության ղեկավար Անդրեյս Դոմբրովսկիսը, ում հիացրել է համատեղ հռչակագրի լուրը, նշել է, որ Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնությունը 2019 թվականից աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում հուսալի եւ կայուն թվային ու հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ ստեղծելու ջանքերին:
«ԵՄ-ի եւ Մոլդովայի կապի օպերատորների միջեւ համատեղ հռչակագրի հայտարարությունը նշանակալից իրադարձություն է EU4Digital-ի թիմի համար, քանի որ այն արդյունքն է Եվրոպական հանձնաժողովին եւ գործընկեր երկրներին աջակցելուն ուղղվածտարիների աշխատանքի եւ փորձի փոխանակման»:
Անդրեյս Դոմբրովսկիս, EU4Digital-ի հեռահաղորդակցության կանոնների ուղղության ղեկավար
Եվրոպական հանձնաժողովը ողջունել է հռչակագիրը։ Նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այս առիթով ասել է. «Սա նշանակալից քայլ է, որն օգուտ կբերի մարդկանց եւ ընկերություններին ինչպես ԵՄ-ում, այնպես էլ Մոլդովայի Հանրապետությունում՝ մեզ ավելի մոտեցնելով իրար, քանի որ Մոլդովայի Հանրապետությունը շարունակում է իր՝ որպես թեկնածու երկրի ուղին»:
Հռչակագրային նպատակները
Հռչակագիրը ստորագրող կողմերը համաձայնություն են ձեռք բերել մի շարք ընդհանուր նպատակների շուրջ, որոնցից քաղաքացիները կսկսեն օգտվել 2024 թվականի հունվարի 1-ից: Նրանք, ի թիվս այլի, պարտավորվում են՝
Ապահովել ռոումինգ ծառայությունների շահավետ մանրածախ գներ ԵՄ/ԵՏՏ եւ Մոլդովայի Հանրապետության տարածքներ ճանապարհորդողների համար.
Համաձայնեցնել մանրածախ գնի վերին շեմ, որի մասին կհայտարարվի մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 1-ը.
Սահմանել ռոումինգ ծառայությունների մեծածախ գնի այնպիսի վերին շեմ, որը կգերազանցի մանրածախ գնի վերին շեմը.
Ըստ անհրաժեշտության կրկին բանակցել մեծածախ ռոումինգ ծառայությունների պայմանագրերի շուրջ՝ հաշվի առնելով դադարեցման միջազգային վճարների նվազեցումները եւ ապահովելով, որ ռոումինգ ծառայությունները մատուցվեն այնպիսի գնով, որը չի գերազանցում մանրածախ գնի վերին շեմը.
Մանրածախ գնային առաջարկները հասանելի դարձնել վերջնական օգտագործողների ամենալայն շրջանակի համար:
Հռչակագիրը կգործի մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը եւ նշված ժամկետը լրանալուց հետո կարող է երկարաձգվել: Հռչակագիրը գործում է կամավոր հիմունքներով եւ բաց է ԵՄ/ԵՏՏ եւ Մոլդովայի օպերատորների համար, որոնք ըստ իրենց ցանկության կարող են ցանկացած ժամանակ միանալ դրան: ԵՄ կողմից առաջին ստորագրող կողմերի թվում են ԵՄ անդամ մի քանի երկրներում ծածկույթ ապահովող Orange խումբը, DT խումբը եւ Telefonica խումբը: Մոլդովական կողմից ստորագրող կողմերի թվում են Orange Moldova-ն, Moldtelecom-ը եւ Moldcell-ը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: