Լայնաշերտ կապի ենթակառուցվածքների քարտեզագրում. ԱլԳ և Համաշխարհային բանկի խմբի առաջին տարածաշրջանային աշխատաժողովի արդյունքները
Ամսաթիվ: 16/03/20
2020 թվականի փետրվարի
20-ից 21-ը Լեհաստանի կարգավորող մարմնի՝ Էլեկտրոնային հաղորդակցության վարչության
(UKE)՝ Վարշավայում տեղակայված գլխամասային գրասենյակում կայացավ լայնաշերտ կապի
ենթակառուցվածքների քարտեզագրման վերաբերյալ ԱլԳ և Համաշխարհային բանկի առաջին
տարածաշրջանային աշխատաժողովը:
Արևելյան
գործընկերության երկրների ներկայացուցիչների համար կազմակերպված աշխատաժողովը կիսվեց
գիտելիքներով առ այն, թե ինչ և ինչպես պետք է անել լայնաշերտ կապի ենթակառուցվածքների
քարտեզագրման համար: Նշված երկրների ազգային քաղաքականություն մշակող և կարգավորող
մարմինների ներկայացուցիչներն էլ կիսվեցին քարտեզագրման առնչությամբ իրենց
նպատակների մասին տեղեկատվությամբ: Վերոնշյալը տեղեկատվական հիմք կապահովի
Համաշխարհային բանկի խմբի կողմից «EU4Digital» ծրագրի շրջանակներում ցուցաբերվող
ընթացիկ տեխնիկական օժանդակության համար:
UKE-ի, Գեոդեզիայի և
քարտեզագրության գլխավոր գրասենյակի ու Orange Polska-ի փորձագետները ներկայացրեցին,
թե ինչպես է Լեհաստանը քարտեզագրում իր լայնաշերտ կապի ենթակառուցվածքները: Նրանք խոսեցին
իրավակարգավորող շրջանակի և ենթակառուցվածքների ու ծառայությունների վերաբերյալ
զեկուցվող տվյալների տեսակների մասին, ինչպես նաև բերեցին հավաքագրված
տեղեկատվության մշակման հատուկ գործիքների օրինակներ:
ԱլԳ երկրների
ներկայացուցիչների, Համաշխարհային բանկի խմբի թիմի և UKE-ի փորձագետների միջև
հանդիպումներն օգնեցին սահմանել հետագա համագործակցության ուղղությունները:
Աշխատաժողովին մասնակցում էին Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ, EaPeReg-ի երեք փորձագիտական աշխատանքային խմբերից մեկի՝ Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) նախագահն ու համանախագահը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ու Պորտուգալիայի կարգավորող մարմնի՝ ANACOM-ի ներկայացուցիչներ:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: