«Միջամտություն ընտրական գործընթացներին. հարձակում կրիտիկական տեղեկատվական համակարգերի վրա» թեմայով CyberEast-ի վեբինար

  • Ամսաթիվ: 04/06/20 մինչև 04/06/20
  • Կիսվել:

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «CyberEast» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի Կիբերհանցագործությունների ծրագրի գրասենյակը (C-PROC) կանցկացնի նոր վեբինար՝ «Միջամտություն ընտրական գործընթացներին. հարձակում կրիտիկական տեղեկատվական համակարգերի վրա» թեմայով:

Միջոցառումը կկայանա 2020 թվականի հունիսի 4-ին, Արևելյան Եվրոպայի ամառային ժամանակով (GMT +3) ժամը՝ 12:00-ին:

Վեբինարի համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով: Գրանցումը բաց է մինչև հունիսի 3-ը, Արևելյան Եվրոպայի ամառային ժամանակով (GMT +3) ժամը 9:00-ն:

Ընդհանուր տեղեկատվությունը, հարակից աղբյուրները և միջոցառման օրակարգը հասանելի են վեբինարի համար նախատեսված հատուկ վեբ կայքում, որը միջոցառումից առաջ և հետո պարբերաբար կթարմացվի:

Սույն վեբինարի նպատակն է բացահայտել ընտրական գործընթացներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց աջակցելու համար օգտագործվող կրիտիկական տեղեկատվական համակարգերի նկատմամբ առկա սպառնալիքները:

Կտրամադրվի տեղեկատվություն իրավական, կազմակերպչական, տեխնիկական և այլ ասպեկտների վերաբերյալ՝ մատնանշելով առկա թերությունները ու ներկայացնելով առաջարկություններ` հետագայում նման հարձակումներից պաշտպանվելու և դրանք զսպելու համար:

Վեբինարը նախատեսված է ինտերակտիվ մասնակցության խրախուսման և մասնակիցների միջև տեղեկատվության փոխանակումը հեշտացնելու համար՝ քննարկելով համապատասխան փորձը, առաջավոր պրակտիկաները, մարտահրավերներն ու հնարավորությունները: Ակնկալվում է, որ վեբինարին կմասնակցեն շուրջ 200 հոգի: Այն հատկապես օգտակար կլինի կիբերհանցագործությունների և կիբերանվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնատար անձանց, քրեական արդարադատության մարմինների (դատավորներ, դատախազներ, իրավապահ մարմիններ), համակարգչային միջադեպերի անվտանգության և արձագանքման ազգային թիմերի (CSIRT) աշխատակիցների, ինչպես նաև թեմայով հետաքրքրված գիտահետազոտական շրջանակների համար: «CyberEast» ծրագրի այս

գործողությունը բաց է C-PROC-ում ընդգրկված տարբեր տարածաշրջանների այլ շահառու երկրների մասնակցության համար:

C-PROC-ն իրականացնում է «CyberEast» ծրագիրը, որն ընկած է EU4Digital նախաձեռնության ներքո և նպատակ ունի աջակցել Արևելյան գործընկերության երկրների կիբերճկունությանը:

Մամուլի հաղորդագրություն

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը