Թվային առողջապահական տեխնոլոգիաներ` ընդդեմ համավարակի

  • Ամսաթիվ: 24/11/20
  • Կիսվել:

Եվրոպական միությունը ֆինանսավորում է 13 նախագիծ, որոնց նորարարական մոտեցումների հիմքում ընկած են թվային գործիքներ և արհեստական բանականության տեխնոլոգիաներ: Դրանք ուղղված են նոր լուծումներ ապահովելու առողջապահական ոլորտի աշխատողների պաշտպանության, COVID-19–ի արագ հայտնաբերման և դրա տարածման կանխարգելման, ինչպես նաև ինտենսիվ բուժման բարելավման համար, իսկ այս ամենը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում սեփական ներդրումն ունենալու նպատակով:

COVID-19 համավարակն ընդգծել է բարձրորակ տվյալների, թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության հիման վրա աշխատող վերլուծական գործիքների անհրաժեշտությունը: Նշված տեխնոլոգիաները եղել են այս հանկարծակի և խիստ սպառնալիքի դեմ ԵՄ պայքարի կարևոր բաղկացուցիչը:

Պրոֆիլակտիկ և օպտիմիզացված բուժման նպատակով հանրային առողջապահության պատրաստվածության և արձագանքման կարողություններն ամրապնդելու, ինչպես նաև հասուն թվային առողջապահական տեխնոլոգիաների տեղակայումն արագացնելու ու շուկայում դրանց գրավչությունը բարձրացնելու համար Եվրոպական հանձնաժողովը H2020-ի՝ COVID-19-ի դեմ ուղղված առաջնային հասարակական մարտահրավերի շրջանակներում նախաձեռնել է հետաքրքրության արտահայտման մրցույթ:

Առաջիկա 24 ամսվա ընթացքում 55.2 միլիոն եվրոյի ընդհանուր ֆինանսավորմամբ ընտրված 13 նախագծերը լուծումներ կառաջարկեն հետևյալ չորս փոխլրացնող ոլորտներում.

  • Հեռաբժշկության օգտագործում՝ COVID-19-ի դեմ ինտենսիվ խնամքին օժանդակելու համար.
  • COVID-19-ի ավելի արագ, էժան և հեշտ ախտորոշման համար նոր սարքերի ու գործիքների մատակարարում.
  • Հեռաբժշկության և արհեստական բանականության օգտագործում՝ հիվանդների անվտանգ ախտորոշման ու վերահսկման, ինչպես նաև առողջապահական համակարգերի բեռը նվազեցնելու համար.
  • Առողջապահության ոլորտում աշխատողների պաշտպանություն՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով:

Ակնկալվում է, որ առաջին նախատիպերը հասանելի կլինեն առաջիկա 6-ից 12 ամիսների ընթացքում:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը