Լայնաշերտ կապի ոլորտում «EU4Digital» նախաձեռնության ռազմավարություններն ԱլԳ տարածաշրջանում

Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա, Վրաստան
  • Տևողություն: 2018-2020
  • ԵՄ ներդրում: €1 միլիոն եվրո

Համաշխարհային բանկի կողմից իրականացվող այս ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին՝ վերջիններիս կողմից ԵՄ համապատասխան ռազմավարությունների հանգույն իրենց լայնաշերտ կապի ազգային ռազմավարությունների զարգացման և վաղաժամ իրականացման գործում՝ տրամադրելով տեխնիկական օժանդակություն և կարողությունների զարգացման աջակցություն:

Նպատակներ

Ծրագրի հիմնական նպատակը ԱլԳ տարածաշրջանում ազգային լայնաշերտ ռազմավարությունների ներդրման միջոցով լայնաշերտ կապի տարածման արագացումն է՝ համաձայն ԵՄ համապատասխան ռազմավարությունների: ԱլԳ տարածաշրջանում լայնաշերտ կապի տարածման արագացումը կենսական նշանակություն ունի ոչ միայն ՀՆԱ ծավալների աճի հարցում դրա ներուժի (ԱլԳ տարածաշրջանի համար գնահատվում է 2,9 միլիարդից մինչև 4,3 միլիարդ եվրոյի շրջանում՝ միայն ֆիքսված լայնաշերտ կապի համար), այլև բիզնեսների ու քաղաքացիների համար էլեկտրոնային ծառայությունների տարածման նպատակով անհրաժեշտ կապի ապահովման տեսանկյունից:

Գործողություններ

Ծրագիրն իրականացնում է հետևյալ գործողությունները.

  • Առաջավոր փորձի համեմատական վերլուծություն (Բենչմարքինգ) և GAP վերլուծություն

Ընթացիկ շուկայական վիճակի վերաբերյալ առաջավոր փորձի համեմատական վերլուծության և GAP վերլուծության իրականացում՝ ԵՄ կառուցակարգերի ու ԵՄ անդամ պետությունների լավագույն փորձերի հիման վրա: Համաշխարհային բանկը յուրաքանչյուր երկրում իրականացնում է լայնաշերտ կապի ոլորտում գործող պետական ռազմավարությունների, իրավական ու կարգավորող կառուցակարգերի, ինչպես նաև լայնաշերտ կապի զարգացմանն առնչվող փորձերի վերլուծություն:

  • Աջակցություն իրավական և կարգավորող կառուցակարգերի բարելավմանը

GAP վերլուծության վրա հիմնվելով՝ ծրագիրն ազգային քաղաքականություն մշակողներին և կարգավորող մարմիններին աջակցում է մշակել ընդհանուր մոտեցում` գործընկեր երկրների իրավական և կարգավորող կառուցակարգերի բարելավման նպատակով` դյուրացնելով լայնաշերտ կապի, մասնավորապես՝ հեռահաղորդակցությունների և թվային տնտեսության զարգացումը: Այս ամենն արվում է «EU4Digital» (Եվրոպական միությունը թվային օրակարգի համար) նախաձեռնության տարբեր ցանցերի ներքո իրականացվող գործողությունների հետ համակարգման պայմաններում ու ԵՄ լավագույն փորձերին համաձայն:

  • Աջակցություն լայնաշերտ կապի քարտեզագրմանը

Բանկն ԱլԳ երկրներում ազգային քաղաքականություն մշակողներին և կարգավորող մարմիններին աջակցում է լայնաշերտ կապի ենթակառուցվածքների ու ծառայությունների քարտեզագրման գործում: Լայնաշերտ կապի քարտեզագրումը երկու՝ միմյանց փոխկապակցված դեր է խաղում՝ ինչպես ծախսերի կրճատման նպատակով ենթակառուցվածքների տարածման համակարգման, այնպես էլ, պետական օժանդակության նպատակներից ելնելով, աշխարհագրական տարածքների՝ սպիտակի, մոխրագույնի և սևի դասակարգման տեսանկյունից:

  • Փորձառության և լավագույն փորձի փոխանակումների խթանում

Ծրագիրը կազմակերպում է տեխնիկական առաքելություններ, աշխատաժողովներ և միջոցառումներ` գործընկեր երկրների շրջանում լայնաշերտ կապին առնչվող թեմաների վերաբերյալ փորձառությունների ու լավագույն փորձերի փոխանակման նպատակով պահանջարկի վրա հիմնված տեխնիկական օժանդակության միջոցառումներ իրականացնելու համար: Միջոցառումները անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ գյուղական համայնքներին լայնաշերտ կապի հասանելիությունը, ռադիոհաճախության կառավարումը, միջազգային ու տարածաշրջանային միջսահմանային կապը, մեծածախ և մանրածախ շուկայի կարգավորումը, ենթակառուցվածքների փոխանակման միջոցով ծախսերի կրճատումը, պետական օժանդակությունը՝ շուկայում առկա բացերը լրացնելու նպատակով, ինչպես նաև պահանջարկի դյուրացման միջոցառումները:

  • Լայնաշերտ կապի ռազմավարությունների ձևակերպում և իրականացման աջակցություն

Ծրագիրն Արևելյան գործընկեր երկրներին աջակցում է լայնաշերտ կապի ռազմավարությունների մշակման կամ արդիականացման գործում՝ որոշակի թեմաների շուրջ տեխնիկական օժանդակության և նրանց գործողությունների ծրագրերում բարելավումներ մտցնելու առաջարկների ներկայացման միջոցով: Ծրագիրը նաև կհամագործակցի գործընկերների հետ՝ հնարավոր ներդրումային ծրագրերի խողովակներ բացահայտելու նպատակով: Այդ ներդրումային ծրագրերը կարող են աջակցվել զարգացման գործընկերների կողմից՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:


Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Այս հնարավորությունն ընկերությա…

Հայաստան | 19/10/21

Ցուցադրել բոլորը