Ծրագիրն ուղղված է ԵՄ կիբերանվտանգության հիմնարար տարրերի զարգացման մակարդակին Արևելյան գործընկեր երկրների շարունակական մոտարկմանը՝ հաշվի առնելով գործընկեր երկրների առաջընթացի տարբեր մակարդակները:
Նպատակներ
Ծրագրի նպատակն է մշակել տեխնիկական և համագործակցային մեխանիզմներ, որոնք կբարձրացնեն կիբերանվտանգության և կիբերհարձակումների դեմ պատրաստվածության մակարդակը՝ համաձայն ԵՄ չափանիշների:
Գործողություններ
Ծրագիրն իրականացնում է հետևյալ գործողությունները.
Կիբերանվտանգություն
- ԱլԳ երկրներում կիբերանվտանգության ազգային կառավարման ու իրավական դաշտի ամրապնդում, այդ թվում՝ հետևյալ միջոցներով.
– Աջակցություն օրենսդրական դաշտի փոփոխություններին կամ զարգացմանը.
– Կիբերսպառնալիքների և արձագանքման, մարդու իրավունքների, տվյալների պաշտպանության երաշխիքների ու վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ ուսուցում և մենթորություն.
– Մասնավոր հատվածում ծառայություններ մատուցողների հետ համագործակցություն.
– Հանրային իրազեկման բարձրացում:
- ԱլԳ երկրներում կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության ամրապնդում, այդ թվում՝ հետևյալ միջոցներով.
– Տեխնիկական օժանդակության ցուցաբերում ազգային կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներին.
– Աջակցություն կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված գործողությունների ծրագրերի և ընթացակարգերի մշակմանը.
– Կրիտիկակական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ տեխնիկական աջակցություն և վերապատրաստում:
- ԱլԳ երկրներում կիբերանվտանգության ոլորտում միջադեպերի կառավարման գործառնական կարողությունների բարձրացում, այդ թվում՝ հետևյալ միջոցներով.
– Կիբերմիջադեպերի կառավարման վերաբերյալ համատեղ հանդիպումների ու կիբերհարձակման իրավիճակների իմիտացիոն գործողությունների և սեղանի վարժությունների կազմակերպում.
– Համատեղ կիբերգործողություններ և հետաքննություններ.
– Իրական կիբերմիջադեպերի ժամանակ աջակցություն միջգերատեսչական և միջազգային համագործակցություններին.
– Առկա տարածաշրջանային ցանցերի աջակցություն և համախմբում: