Որքանո՞վ է էլեկտրոնային առողջապահությունը զարգացած Եվրոպական միությունում: Արդյո՞ք Եվրոպական միության ու Արևելյան գործընկերության երկրների միջև այդ առումով առկա է մեծ խզվածք

  • Ամսաթիվ: 22/04/20
  • Կիսվել:

ԵՄ-ն բախվում է այն նույն հիմնական առողջապահական խնդիրներից շատերին, որոնք նկատվում են Արևելյան գործընկերության երկրներում, ինչպիսին, օրինակ, բնակչության ծերացումն է, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է առողջապահական ծառայությունների օպտիմիզացման և արդիականացման նույնատիպ անհրաժեշտության: Եվրոպական հանձնաժողովը թվային միասնական շուկան հռչակել է որպես իր հիմնական գերակայություններից մեկը, իսկ թվային առողջապահական ծառայություններն այս ռազմավարության մաս են կազմում: ԵՄ-ն արդեն իսկ ընդունել է բժշկական սարքավորումների, տվյալների պաշտպանության, թվային նույնականացման և ՏՏ անվտանգության վերաբերյալ օրենսդրություն, որը հիանալի միջավայր է ապահովում էլեկտրոնային առողջապահական ծառայությունների համար: ԵՄ շատ երկրներ արագ գտնվեցին և ընդունեցին էլեկտրոնային առողջապահության ռազմավարություններ, ինչը հանգեցրեց քաղաքական հանձնառության և էլեկտրոնային առողջապահական ծառայությունների արագացված ու լավ կազմակերպված զարգացման, մինչդեռ Արևելյան գործընկերության երկրները առաջ են շարժվում էլեկտրոնային առողջապահության բազմաթիվ անհատական, բայց սակավ համաձայնեցված ծրագրերով:

Ավելին, ԵՄ-ն ստանդարտիզացրել է էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription) և հիվանդների ամփոփագրերի (Patient Summary) ծառայությունների սահմանումները` անդամ երկրների միջև միջսահմանային պիլոտային ծրագրերի հնարավորություն ապահովելու համար: Այժմ ԵՄ-ում էլեկտրոնային առողջապահության ենթակառուցվածքները արհեստական բանականության, գենոմային տվյալների և անհատականացված բժշկական նախաձեռնությունների համար պատրաստ պահելու միտում կա:


քարտեր

Ցուցադրել բոլորը