
Home / Stay Informed /
Ինչու՞ է անդրսահմանային էլեկտրոնային ծառայությունների փոխգործելիությունը կարևոր, և ի՞նչ է անում EU4Digital-ը՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում անդրսահմանային էլեկտրոնային ծառայությունների փոխգործելիությունը խթանելու համար
Date: 22/04/20
Բազմաթիվ հանրային ծառայություններ ավելի ու ավելի հասանելի են դառնում առցանց տարածքում, սակայն դրանք հազվադեպ են լիովին պատրաստ անխափան անդրսահմանային փոխգործակցության համար: Սահմաններից դուրս փոխգործելի էլեկտրոնային ծառայությունների հետ գործ ունենալիս կառավարությունները, բիզնեսները և քաղաքացիները կարող են լիարժեք օգտվել էլեկտրոնային ծառայություններից, հասկանալ դրանց առնչվող հիմնական կանոններն ու պահանջները, հաստատել իրենց ինքնությունը, կատարել միջազգային վճարումներ, էլեկտրոնային եղանակով ստորագրել կամ կնքել փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացնել իշխանության մարմինների կողմից տրամադրված էլեկտրոնային ապացույցներ։ ԵՄ մակարդակում միասնական թվային դարպասը կդյուրացնի տեղեկատվության առցանց հասանելիությունը, վարչական ընթացակարգերը և աջակցության ծառայությունները:
Անդրսահմանային էլեկտրոնային ծառայությունների տրամադրմանը արևելյան գործընկեր երկրների պատրաստությունը բարձրացնելու համար «EU4Digital» ծրագիրը սահմանել է այդ ծառայություններին նշված
երկրների պատրաստության գնահատման կառուցակարգ, որը ներառում է.
- Կազմակերպչական և տեխնիկական խոչընդոտների բացահայտում և վերացում.
- Փոխգործելիության հիմնարար սկզբունքներ.
- Էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը օտարերկրացիների համար.
- Թվային գործիքների առկայություն։
Գնահատումների հիման վրա «EU4Digital» ծրագիրը կմշակի անդրսահմանային էլեկտրոնային ծառայությունների փոխգործելիության շրջանակ, որը ղեկավար սկզբունքներ և գործնական առաջարկություններ կտրամադրի արևելյան գործընկեր երկրներին: Սա ազգային մակարդակում փոխգործելի անդրսահմանային էլեկտրոնային ծառայությունների զարգացման ներդաշնակեցված մոտեցում մշակելու հնարավորություն կտա, որն արագացված կլինի թվային գործիքների կիրառման միջոցով